TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Տեգուսիգալպա

Հոնդուրասում ցուցարարները կրակի են մատնել ԱՄՆ դեսպանատան մուտքը

13:15 01.06.2019

Հոնդուրասի մայրաքաղաք ‎Տեգուսիգալպայում բողոքի ցույցեր են: Դրանք սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ  քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել: Ակցիայի մասնակիցները Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ անվադողեր են այրել:

̰
BACK_TO_TOP