TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

տարկետում

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Զինապարտության մասին» օրենքում

16:37 10.07.2018

Հուլիսի 10-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից հաստատվել է և հուլիսի 11-ի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը կներկայացվի 3 փոփոխություն «Զինապարտոթյան մասին» օրենքում: «Զինապարտության մասին» օրենքում կա գործող դրույթ, համաձայն որի, եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում  զոհված հարազատ՝ հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքի արու զավակը զինծառայությունից ազատվում էր և զորակոչվում էր ոչ մարտական ծառայություն […]

̰
Մշակույթի ու արվեստի ո՞ր երիտասարդ գործիչները տարկետում կստանան. Նախագիծ

08:00 19.01.2018

Արվեստի ու մշակույթի ոլորտում նշանակալի հաջողություններ ունեցած երիտասարդները կկարողանան տարկետում ստանալ պարտադիր զինվորական ծառայությունից

̰
Ինչո՞վ կառաջնորդվեն մարզիկներին տարկետում տալիս. նախագիծ

21:27 18.01.2018

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով սահմանվում է, թե ինչպիսի մարզական հաջողությունների հասնելու դեպքում սպորտսմենները կարող են հավակնել պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալուն։

̰
Ո՞ր երիտասարդ գիտնականները տարկետում կստանան. նախագիծ

20:45 18.01.2018

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։

̰
Մի խումբ ֆուտբոլիստներ  զինվորական ծառայությունից տարկետման իրավունք կստանան

18:12 28.11.2017

Հայաստանի կառավարությունն առաջիկա նիստին կքննարկի 7 ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տալու հարցը: Մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում կարող է ստանալ մակեդոնական «Ռաբոտնիչկիի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող՝ 25 ամյա Վարդան Գրիգորի Պողոսյանը: Իսկ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում է նախատեսված ևս 6 ֆուտբոլիստի՝ Մարտին Գևորգյանի, Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի, Դավիթ Մարտիրոսյանի, Միխայիլ Մարտիրոսյանի և Իվան Մամախանովի համար: Նրանց տարիքը տատանվում է 20-22 -ի սահմաններում: Կառավարության նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու ֆուտբոլի ՀՀ ազգային հավաքականի կազմում հանդես եկող այս ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման ժամկետը։

̰
Բողոքող ուսանողները ԱԺ-ի դիմաց հանդես եկան հայտարարությամբ

17:38 14.11.2017

Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողները շուրջ 5 ժամ իրենց բողոքի ակցիան իրականացրին ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի առջև, որտեղ էլ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամներ հացադուլ են անում: Չնայած սկզբում բողոքող ուսանողները հայտարարում էին, որ նստացույց են անելու հենց այդ ֆակուլտետի առջև և այսօր երթով որևէ տեղ չեն գնալու, այնուամենայնիվ որոշվեց գնալ Ազգային ժողով, քանի որ հենց այդ պահին խորհրդարանում ընթանում էր Զինծառայողների մասին օրինագծի քննարկումը: Տարբեր վանկարկումներով և ծափերով ուսանողները երբ հասան խորհրդարանի մուտքի առջև հանդես եկան հայտարարությամբ՝ նշելով, որ հիասթափված են պետական կառույցների մերժողական քաղաքականությունից: Ուսանողներին ընդառաջ դուրս եկան միաւյն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Արամ Սարգսյանը: Զրուցելով պատգամավորների հետ, լսելով նրանց հորդորները հացադուլը դադարեցնելու մասին, ուսանողները որոշեցին կրկին վերադառնալ ԵՊՀ և այնտեղ շարունակել իրենց նստացույցը:

̰
Պաշտպանության նախարարությունը չի ընդունում դասադուլավորների պահանջները

17:38 14.11.2017

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ մի խումբ ուսանողների դժգոհության պատճառ դարձած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը այն օրենքը չէ, որի դեմ պետք է ամեն գնով պայքարել: Նրա պնդմամբ օրենքում տեղ են գտել կարեվորագույն սկզբունքներ, որոնց մշակմանը վարչապետն ու պաշտպանության նախարարը առաջարկել են մասնակցել նաև դժգոհող ուսանողներին:

̰
«Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան խումբը տեսանյութ է հրապարակել  դասադուլ հայտարարած ուսանողներից

20:58 09.11.2017

SHANTNEWS-ն այսօր հայտնել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյան ընդունել է տարկետման վերացման դեմ պայքարող դասադուլավոր ուսանողներից 5-ին: Հանդիպումը տևել էր շուրջ 2 ժամ: Դրան մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Լրատվամիջոցները հանդիպմանը չէին մասնակցել, այնուհետև կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր հանդիպման ընթացքից շուրջ 20 րոպեանոց տեսանյութ:

̰
Դասադուլ անող 5 ուսանողներ հանդիպում են վարչապետի հետ

14:06 09.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնել է հանդիպել տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և դասադուլ անող երիտասարդների 5 ներկայացուցիչների հետ։

̰
BACK_TO_TOP