TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Տաջիկստան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

18:09 05.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ մաղթելով նրան քաջառողջություն ու հաջողություններ:

̰
Լուկաշենկոն ԼՂ հակամարտությունը գորդյան հանգույց է անվանել

11:19 29.09.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ռուս գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի գործողությունները Միութենական պետության սահմանների մոտ: Նշենք, որ երկու երկրների նախագահները ուրբաթ հանդիպել էին Տաջիկստանում՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովին: «Անվտանգության հարցը կարելի է ասել, որ մեր այսօրվա գագաթնաժողովի առանցքային հարցն է: Բոլոր նախագահներն են այս մասին խոսում: Նույնիսկ մենք՝ հանգիստ Բելառուսը, անընդհատ […]

̰
Առավոտյան մարզանք Տաջիկստանում. Օրենքի ուժով

21:10 12.03.2018

Այսուհետ Տաջիկստանում ամեն շաբաթ, պետական բոլոր հիմնարկների աշխատողները պարտավորվում են առավոտյան մարզանք կատարել: Այսպիսի օրենք է ուժի մեջ մտել այս երկրում:

̰
Տաջիկստանի ՆԳՆ 20 աշխատակիցներ ավելորդ քաշի պատճառով զրկվել են աշխատանքից

11:06 09.02.2018

«2017-ի ընթացքում ՆԳՆ 20 աշխատակիցներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից»,- այդ մասին հայտնել է Տաջիկստանի ՆԳՆ ղեկավար Ռամազոն Ռահիմզոդան։

̰
Օրենք՝ կարված հոր ու որդու հագով

15:47 08.02.2018

Տաջիկստանի խորհրդարանը օրենք է ընդունել, որով այսուհետ թույլատրվում է նախագահի պաշտոնին հավակնել ոչ թե 35 տարեկանից, այլ՝ 30–ից: Սրա ընդունումը միանգամից հիմք տվեց կարծելու, որ դրա նպատակը նախագահ Էմոմալի Ռահմոնի որդու՝ Ռուստամ էմոմալիին նախագահ դարձնելն է: Վաղուց էր խոսվում, որ Տաջիկստանի գործող նախագահը ցանկանում է իր որդուն նախագահ դարձնել:

̰
Տաջիկստանի նախագահը ճանապարհ է հարթում որդուն իշխանությունը փոխանցելու համար

19:02 07.02.2018

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը որոշում է ընդունել, որը թույլ է տալիս ներկայիս գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել երրորդ անգամ, իսկ որդուն՝ մասնակցել այդ ընտրություններին՝ որպես թեկնածու:

̰
Ռուսաստանը 120 մլն դոլարի զենք է նվիրում Տաջիկստանին

16:55 19.12.2017

Աֆղանտսանի հետ սահմանի պաշտպանության համար Ռուսաստանը 2017 թվականի ընթացքում Տաջիկստանին է նվիրել Т-72Б1 տանկեր, БМП-2 հետևակի մարտական մեքենաներ, БТР-70 ու БТР-80 զրահափոխադրիչներ, Ми-24 ու Ми-8 ուղղաթիռներ, Д-30 հաուբիցներ, զենիթային ու հրաձգային սպառազինություն կապի միջոցներ ու այլ ռազմական տեխնիկա։

Տեխնիկայի վերջին խմբաքանակի փոխանցումն իրականացվել է դեկտեմբերի 19-ին, անհատույց հիմունքներով։ Փոխանցված սպառազինության ընդհանուր գինը կազմում է 122 միլիոն դոլար։

— Տաջիկստանի զինված ուժերի ամրապնդումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում, իսկ մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունները դիտարկում են որպես տարածաշրջանային անվտանգության կարևոր գործոն, — հայտարարել է Ռուսաստանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Ալեկսանդր Կշիմովսկին։

Նրա խոսքով՝ այս օգնության մատակարարումը կատարվել է Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի քաղաքական կամքի դրսևորման շնորհիվ։ Այս սպառազինությունը Տաջիկստանին տրվում է Աֆղանստանում գործող ու սահմանի անվտանգության սպառնացող ահաբեկչական խմբերի դեմ պայքարի համար։

Տաջիկստանն այս օգնությունը ստանում է որպես Ռուսաստանի ՀԱՊԿ դաշնակից։ Նույնպիսի անհատույց հիմունքներով Ռուսաստանից սպառազինություն են ստացել նաև Բելառուսը և Ղազախստանը՝ որպես դաշնակից ստանալով Ս-300 համակարգեր։ Նման նվեր ստացել է նույնիսկ Սերբիան, որը ՀԱՊԿ անդամ չէ։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի դաշնակիցը։ Դաշնակցային հարաբերություններից ելնելով՝ Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելով։ Առաջին նման վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին․ 200 միլիոն դոլար պարտք վերցնելով՝ Հայաստանն այդ գումարով գնել է տարբեր տեսակի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ 100 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ վարկը Հայաստանը վերցրել է 2017 թվականի աշնանը։

̰
BACK_TO_TOP