08:51 21.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի վարչությունից մեզ պատմեցին, որ նորանշանակ նախագահ 30-ամյա Տաթևիկ Ռևազյանը հայերեն գրել-կարդալ չգիտի, մարդ է պահում, որ տեքստերն իր համար կարդա․ այդպես է աշխատում: Սա մի շարք օրենքների խախտում է՝ սկսած Սահմանադրությունից, վերջացրած պետական ծառայողի, լեզվի մասին օրենքներով: Մենք դիմեցինք Քաղավիացիայի վարչություն, որտեղից ասացին․ «Վարչության նախագահի հայերեն գրելու, կարդալու, խոսելու […]
10:55 18.07.2018
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանը, չնայած երիտասարդ տարիքին, բավական հարուստ փորձ ունի ավիացիայի ոլորտում: Ծնվել է Երևանում, ապա ընտանիքի հետ միասին տեղափոխվել Դանիա: Ավիացիայի ոլորտում աշխատել սկսել է 19 տարեկանից. Կոպենհագենի օդանավակայանում ուղևորների գրանցման կետում կրտսեր աշխատակիցներից էր: «Ռուսերեն փաստաթղթեր էի թարգմանում Կոպենհագենի օդանավակայանում, ուղեկցում էի առանց ծնողներ ճամփորդող երեխաներին դեպի օդանավ»,- «Արմենպրես»-ի հետ […]
17:36 11.07.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը: Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, […]