11:38 16.08.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից: «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը:
16:51 13.08.2019
Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ իրականացնել Երևան, չի համապատասխանում իրականությանը։ Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից […]
15:31 06.08.2019
«Վերջնական պատասխան չեմ կարող տալ, բայց մենք «Պոբեդա»-ի ներկայացուցչին և օդանավակայանի ղեկավարությանը կանչել ենք հանդիպման, որ ճշտենք՝ ի՞նչ է եղել, որ խնդիր չառաջանա, բայց «Պոբեդա»-ի ներկայացուցիչը նախնական, բանավոր զեկուցել է, որ խնդիրը լուծված է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՏԱՍՍ-ը տեղեկատվություն էր տարածել, որ «Պոբեդա» ընկերությունն […]
14:02 03.08.2019
Այսօր առավոտյան SHANTNEWS-ն ահազանգ ստացավ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գտնվող Երևան-Բարսելոնա չվերթի ուղևորներից, ովքեր պատմում էին, որ թռիչքը նախատեսված էր ժամը 10-ին, սակայն մոտ 1 ժամ ինքնաթիռում ուղևորներին սպասեցնելուց հետո իջեցրել են ինքաթիռից՝ բացատրելով, թե տեխնիկական խնդիրներ կան, բացի այդ, օդանավակայանում փաստաթղթային ստուգումներ են իրականացվում: Պատճառաբանություններն անհասկաանալի էին ուղևորներին, և նրանք անհանգստացած էին, մանավանդ որ թռիչքի […]
17:41 01.08.2019
«Մենք հիմա վերջնական բանակցություններ ենք վարում լոուքոսթեր ավիաընկերությունների ղեկավարների հետ: Նրանց ղեկավարները գալու են Հայաստան, որ արդեն վերջնական որոշում կայացնեն՝ ամռանը թռնելո՞ւ են, թե՞ ոչ»,- հաջորդ տարում էժան ավիաուղիների հետ համագործակցության մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշեց, որ այս ընթացքում այդ ընկերությունների հետ արդյունավետ բանակցություններ են վարել, որոնց արդյունքում […]
15:24 01.08.2019
Էդմոն Մարուքյանի քննադատությանն ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանը «Հեռանկարի» տաղավարում ասել է, որ այդ քննադատությունն ընդհանրապես տեղին չէր: «Իրականում, հենց որ իմացանք այդ խնդրի մասին, բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչներին կանչեցինք մեր մոտ, հասկացանք՝ ինչով կարող ենք աջակցել, որ այդ հարցը լուծենք, այսինքն՝ ռեալ օգնենք, որ ուղևորները չտուժեն: Հրատապ լուծում տվեցինք, ու հուլիսի 8-ից բոլոր […]
15:16 01.08.2019
«Հեռանկարի» տաղավարում Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանն անդրադարձել է անօդաչու թռչող սարքերի գործածությանն առնչվող անհարմարություններին և խնդիրներին: «Նախ անօդաչու թռչող սարքը պետք է օդանավակայանից 7 կմ հեռավորության վրա օգտագործել: Սա շատ կարևոր է, ու շատերն այդ օրենքը չգիտեն: Պետք է լուրջ վերաբերվել այդ օրենքին, և հիմա մենք դրանով զբաղվում ենք: Սակայն հիմա միջազգային կարգավորում չկա […]
13:49 30.07.2019
Հայաստանի կառավարական պատվիրակությունն օգոստոսի 10-14-ը Թուրքմենստանում կմասնակցի Կասպյան տնտեսական առաջին համաժողովին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»–ը, պատվիրակությունը կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում կլինեն նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
16:00 16.07.2019
«Ֆեյսբուքում» բուռն տարածում է ստացել Face App ծրագրով ծերանալու թրենդը: Սոցցանցում յուրաքանչյուր երկրորդ հրապարակումը ծերացած ընկերների նկարներն են: Թրենդային այս արշավում SHANTNEWS.am-ը որոշել է և ծերացնել և երիտասարդացնել հայտնի քաղաքական գործիչներին: Արսեն Թորոսյան Նաիրա Զոհրաբյան Հայկ Մարության Նիկոլ Փաշինյան Իվետա Տոնոյան Լենա Նազարյան Լիլիթ Մակունց Մխիթար Հայրապետյան Գագիկ Ծառուկյան Արայիկ Հարությունյան Տիգրան Ավինյան Գալուստ Սահակյան […]
13:39 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստան նոր ավիաուղիներ բերելու ուղղությամբ արվող քայլերի մասին: «Մենք օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ օդի փողի հետ կապված, ամենամեծ խոչընդոտներից է, որ սակագներն են բարձր, 10 հազար դրամը փոքր գումար չէ: Ժամանակ է պետք այդ շուկան կառուցելու համար: Մեզ պարզ ասել են՝ եթե […]
13:25 15.07.2019
Հայաստանում պետք է ստեղծել ազգային փոխադրող, այդ ուղղությամբ աշխատել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թեմային ու իրեն ուղղվող քննադատություններին անդրադարձավ ՀՀ քաղաքական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Հաճախ ասում են՝ Տաթևիկը որևէ բան չի արել, որ դա լինի: Ասեմ՝ կոմիտեի գործառույթը չի դա: Եթե մենք ստեղծենք, դա ճիշտ չի լինի, քանի որ մենք իրավունք չունենք ինքներս […]
12:45 15.07.2019
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ փոքր ավիացիայի հետ կապված զարգացումներին: Նա նշեց՝ արդեն 2 փոքր օդանավ են գրանցել, օդապարիկ էլ, այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ առաջին քայլերը սկսվել են, թեպետ դեռ շատ խնդիրներ ունեն: «Մեր ավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա փորձում ենք հեշտացնել գրանցման […]
12:35 15.07.2019
Հուլիսի 8-ից ` ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրումից հետո, Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան չվերթները շատացել են, բացվել է նաև դեպի Բաթումի ուղղությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Կոմիտեի նախագահն հավելեց, որ ուղևորափոխադրումների 9 տոկոսից ավել աճ է արձանագրվել իր պաշտոնավարման օրոք: Այդ տոկոսը կարող […]
12:21 15.07.2019
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց պաշտոնավարման մեկ տարին: Նա նշեց՝ թռիչքային անվտանգության ամենաբարձր մակարդակն ապահովելու համար կարևոր է կրթությունը, ու հաշվի առնելով, որ մենք այն պետությունը չենք, որ կարող ենք աջուձախ գումար ծախսել, կարևոր է, որ գտնենք անվճար տեղեր տարբեր ավիացիոն բուհերում: Ռևազյանը տեղեկացրեց՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն […]
12:05 15.07.2019
«Մեր կլասիկ պատգամավորը որ մտնում է լայվ, կուզեի՝ մինչև էդ զանգեր մեզ: Երբ լայվ մտավ, մենք հարցեր էինք լուծում ու կարող էինք իրեն տեղեկացնել՝ ինչ քայլեր ենք անում ու ինչ քայլեր ենք լուծելու»,- անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Հիշեցնենք, որ «Լուսավոր […]
10:57 10.07.2019
Մամուլում տարածված տեղեկությունը, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջերս իր աշխատասենյակից դուրս է հրավիրել պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երևանից Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել, չի համապատասխանում իրականությանը։Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը: Հայաստանի քաղաքացիական ավիացիան հայտնում է, որ Տաթևիկ Ռեվազյանն ամեն օր ունենում է բազմաթիվ հանդիպումներ, սակայն որևէ […]
09:05 25.06.2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մոտ 40 րոպե հայրենի պատգամավորները, թողած օրակարգային հարցերն ու նախագծերը, քննարկում էին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը՝ ուղղված Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Եվ երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը որոշեց պաշտպանել Տաթևիկ Ռևազյանի «թասիբը»: […]
13:11 24.06.2019
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գնալով թեժացավ ու հասավ ամբիոն-դահլիճ բղավոցների ու հեգնանքի։ ԱԺ ամբիոնին մոտեցավ նաև նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ու հանդիմանեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածքի համար։ «Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք […]
12:56 24.06.2019
Ըննդիմության իրավունքն է ունենալ կարծիք, ասել, որ այսինչ պաշտոնյան աշխատում է տոտալ անարդյունավետ։ Բայց պետք չէր այդ ամենին կցել որակումներ։ Այս բովանդակությամբ քննադատությամբ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց ԼՀԿ խմբակցությանը՝ նկատի ունենալով Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելը։ «Պարտադի՞ր էր էդ քննադատության համար ասել «փայլուն կառավարություն» և «սիրուն աղջիկ»։ […]
12:45 24.06.2019
Ազգային ժողովում բուն նախագծերի քննարկմանը զուգահեռ այսօր քննարկվում է ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի գրառումը, որում նա «էն սիրուն աղջիկ» է անվանել Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին։ Իշխանական պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Գևորգ Պապոյանը հենց նիստի սկզբում «հարձակվեցին» Մարուքյանի վրա՝ նրա բացակայությամբ։ ԼՀԿ պատգամավորները հընթացս պաշտպանում են նրան ու թեման ուղղում դեպի բովանդակային քննարկում, թե ինչ է […]
12:37 24.06.2019
Ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստն է։ Այս խոսքերով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկսեց իր ելույթն ԱԺ ամբիոնից։ Պատճառը Էդմոն Մարուքյանի արտահայտությունն էր, որ Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին բնորոշել էր որպես «էն սիրուն աղջիկը»։ Ազգային ժողովում այդ թեման այսօր քննարկման թեմա դարձավ՝ կոնկրետ օրենսդրական […]
19:30 17.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ […]
15:58 13.10.2018
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Նախագահական ինքնաթիռները բոլորը գեղեցիկ կայանված են օդանավակայանում»: Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցել են աշխարհի 83 երկրների նախագահներ, վարչապետներ և առաջին դեմքեր:
16:27 18.09.2018
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք է ժամանել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկերությունների և օդանավակայանների ներկայացուցիչներ և ղեկավարներ։ Սեպտեմբերի 16-ին Տաթևիկ […]
13:06 04.09.2018
Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է հայկական ավիաընկերություններից և նշել է, որ շատ ցավոտ խնդիր է այն, որ Հայաստանից մեկնում են Վրաստան, որպեսզի ավելի էժան չվերթով մեկնեն ուրիշ այլ երկիր: «Ես շատ եմ ուզում, որ ցածր գներով չվերթներ իրականացնող ավիաընկերությունները շատանան մեր երկրում: Ես այսօր մեկնում եմ Լոնդոն, որտեղ […]
12:43 04.09.2018
«Ցանկալի է, որ հայկական ավիաընկերությունները մրցակցեն հայտնի ու հզոր ավիաընկերությունների հետ: Մենք միշտ պետք է ուղևորի տեսանկյունից նայենք: Ուղևորին պետք է լավ գին, լավ սպասարկում ու հետաքրքիր ուղղություններ: Իսկ եթե մի ավիաընկերությունն ամբողջ վերահսկողությունն իր ձեռքն է վերցնում, ապա նա չի կարողանա այդ ամենն ապահովել: Ամբողջ աշխարհի փորձը դա է ցույց տալիս»,- այս մասին Շանթ […]
12:35 04.09.2018
«Այսօր Հայաստանում ով ուզում է` կարող է գրանցել իր ավիաընկերությունը: Մենք հիմա ունենք նոր գրանցված հայկական ավիաընկերություններ: Եթե նայենք աշխարհում տենդենցները, ապա կտեսնենք, որ կառավարություններն այլևս ներդրումներ չեն անում ավիաընկերություններում»,- ասել է Հայաստանի քաղավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Շանթ ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման ժամանակ: Տաթևիկ Ռևազյանը նաև նշել է, որ ամեն ինչ կախված է ավիաընկերության առաջարկած պայմաններից: […]
13:50 21.08.2018
Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել […]