12:37 29.06.2018
Վրաստանի Քութաիս քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները Թբիլիսիի ժամանակով գրանցվել են ժամը 9:30-ի սահմաններում: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունից: Տուժածների և ավերածությունների մասին չկան տվյալներ: Երկրաշարժի հետևանքները զգացվել են նաև Թբիլիսիում:
14:11 22.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հունիսի 21-23-ն առանձին շրջաններում, 24-26-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ […]
18:12 28.05.2018
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հույս էր հայտնել, որ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին մինչև 2021 թվականը:
14:11 02.04.2018
Վրաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությամբ՝ որպես տարածրջանում կարևոր դաշնակցի։
18:39 31.03.2018
Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Թուրքիայում եռակողմ հանդիպում են անցկացրել իրենց թուրք պաշտոնակցի հետ, ինչի ընթացքում էլ երեք կողմերի միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր։
15:49 23.03.2018
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կամ Վրաստանի ռազմավիրական ճանապարհը երկրի ամենավտանգավոր ճանապարհներից է: Ձմռանը բարդ եղանակային պայմանների հետևանքով ճանապարհը հաճախ փակ է: Դա իր հերթին մեծ դժվարություններ է ստեղծում ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող մարդկանց, զբոսաշրջիկների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների համար:
14:36 16.03.2018
Վրաստանում «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման հետևանքով չի բացառվում, որ Վրաստանի «օրենքով գողերը» տեղափոխվեն Հայաստան:
16:00 07.03.2018
Վրացական իշխանությունների կողմից այս նոր կարգավորման պատճառով Արտակ Խաչատրյանը կանխատեսում է դեպի Վրաստան հայաստանցիների այցելությունների նվազում։
13:21 02.03.2018
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին՝ նրան անվանելով Վրաստանի բարեկամ:
18:10 25.02.2018
Փետրվարի 25-ը Վրաստանում նշվում է որպես «Խորհրդային օկուպացիայի դատապարտման» օր: 1921 թվականի փետրվարին մի քանի տասնյակ վրացի երիտասարդներ զոհվել էին՝ պաշտպանելով Թբիլիսին Կարմիր բանակի ներխուժումից: 2010 թվականից սկսած Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հարգում են այդ երիտասարդների հիշատակը և դատապարտման խոսքեր ասում խորհրդային օկուպացիայի ու ներկայիս Ռուսաստանի հասցեին: Այսօր նույնպես Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին, ելույթ ունենալով հիշատակի […]
09:01 21.02.2018
Եվրոպական քաղաքական գործիչները քննարկել են Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը չեղարկելու հարցը:
19:59 17.02.2018
Հարևան Վրաստանում բիզնես գործունեությունը խրախուսելու և ներդրումներն ավելացնելու համար հարկային դաշտում որոշակի փոփոխություններ են պատրաստվում իրականացնել:
14:30 08.02.2018
: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան, ավտոբուսում գտնվող բոլոր 20 ուղևորները հասցրել են ժամանակին դուրս գալ ավտոբուսից:
20:37 06.02.2018
ԱՄՆ Պաշտպանության սպառնալիքի նվազեցման գործակալությունը (DTRA), Վրաստանի հետ երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում այդ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը սարքավորումներ կտրամադրի քիմիական,կենսաբանական,ճառագայթային և միջուկային միջադեպերի արձագանքման համար: Նախատեսվում է նաև համապատասխան կադրերի ուսուցում:
08:20 06.02.2018
«Վրաստանի կառավարությունը անզիջում պայքար կմղի, այսպես կոչված, «օրենքով գողերի» դեմ», – կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին: Հայտարարությունն արվել է Վրաստանի ՆԳ նախարարության կողմից կառավարություն քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկից հետո: Այն նախատեսում է «օրենքով գողերին», նրանց աջակիցներին և ընդհանրապես`«գողական աշխարհի» բոլոր ներկայացուցիչների նկատմամբ պատժի խստացում:
17:21 02.02.2018
Ի տարբերություն Հայաստանի և Ղրղզստանի՝ Վրաստանում չի արգելվել աջ ղեկով մեքենաների ներկրումը: Վրաստանի կառավարությունն այլ լուծում է գտել նման մեքենաների թվաքանակը կրճատելու համար՝ բարձրացրել են աջ ղեկով մեքենաների մաքսատուրքը:
10:59 30.01.2018
Տարբեր տվյալներով 3-7 մարդ է վիրավորվել Վրաստանի մայրաքաքի մետրոյի կայարաններից մեկում առաստաղի փլուզման հետևանքով:Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը:
«Վարկետիլի» -ն Թբիլիսիի մետրոպելիտենի վերջին կայարանն է: Այն գտնվում է հարավ-արևելքում և սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող մի քանի խոշոր միկրոշրջանների:
07:13 30.01.2018
17-ամյա Խատիա Թվաուրին, Թբիլիսիի համալսարանի կլինիկայում քթի ձևափոխության պլաստիկ վիրահատությունից հետո, շարունակում է մնալ կոմայի մեջ, – հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։