TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Վլադիմիր Պուտին

«Պուտինը մրսած է, բայց կշարունակի աշխատել». Կրեմլի մամուլի խոսնակ

11:41 15.02.2018

Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտնում է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին։

̰
Ռուս գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակում Պուտինին միշտ երիտասարդ պահելու համար

15:07 09.02.2018

Ուրալի համալսարանի հետազոտողները հետաքրքրված են նոր բիոռոբոտների ստեղծմամբ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի մարդուն ներսից «վերանորոգել»:

̰
Վլադիմիր Պուտինի հայազգի վստահելիները

10:47 09.02.2018

Այս նկարն արդեն 6 տարվա պատմություն ունի, իսկ պատմությունը բավականին հայտնի է: 2012 թվականին Վլադիմիր Պուտինը, որպես նախագահի թեկնածու, հանդիպում էր Ռուսաստանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Երբ նա հարցի իրավունք ստացավ ու իր «հայտնի» ռուսերենով սկսկեց գովերգել Պուտինին ասելով, որ ՌԴ-ում ապրող 2 ու կես միլիոն հայերը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ են, ՌԴ նախագահը ըդհատեց նրան

̰
Պուտինի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է

12:29 06.02.2018

Ռուսաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես երկրի նախագահի թեկնածու: Պուտինը ընտրությունների է գնում ինքնառաջադրմամբ։ Սովորաբար ինքնառաջադրված թեկնածուներից պահանջվում է մոտ 300 հզ ստորագրություն հավաքել: Կուսակցական առաջադրումներով պահանջվում էր 105 հզ ստորագրություն: ԿԸՀ-ն առայժմ ստուգել է բոլոր թեկնածուներից ստացած մոտ 800 հզ ստորագրություններից միայ 360 հզ-ը:

̰
Սարգսյան-Պուտին. 10 հանդիպում մեկ տարում

18:26 29.01.2018

Քայլեր են ձեռնարկվել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ:

̰
Պուտինը կորցնում է միջին խավի աջակցությունը. բրիտանական մամուլ

11:21 29.01.2018

Times-ն իր հոդվածներում գրում է, որ ռուսական թեկնածու Վլադիմիր Պուտինը կկորցնի միջին խավի աջակցությունը, եթե շարունակի ճնշել իր քննադատներին:

̰
Նեթանյահուն և Պուտինը քննարկելու են Սիրիայի խնդիրը

15:58 28.01.2018

Վաղը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանելու է Մոսկվա և բանակցություններ է անցկացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Սաակաշվիլիի մկրտության լոգանքը Դնեպրի սառը ջրերում

13:49 20.01.2018

Համացանցում տարածվել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի Դնեպր գետում արված մկրտության լոգանքների կադրերը: Քաղաքական գործիչը իր էջում նույնպես նկարներ է հրապարակել և նշել է, որ սա իր կյանքում առաջին մկրտության լոգանքն է սառը ջրում:

̰
Կոմունիստները գոհ են դամբարանի մասին Պուտինի խոսքերից

09:15 15.01.2018

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Կոմկուսի փոխնախագահ Իվան Մելնիկովը վստահություն հայտնեց, որ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերը Լենինի դամբարանի մասին իհարթում են այդ հարցի շուրջ սուր անկյունները

̰
Պուտինի շտաբը գերակատարել է ստորագրությունների պլանը

10:07 13.01.2018

Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբը իր թեկնածուի համար այժմ հավաքել է 100 հազարով ավելի շատ ստորագրություն, քան անհրաժեշտ է նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ըստ օրենքի՝ ինքնառաջադրվող թեկնածուներին մինչեւ հունվարի 31-ն անհրաժեշտ է հավաքել 300 ստորագրություն, այնինչ այժմ Պուտինի շտաբը հայտարարում է ավելի քան 408.000 ստորագրության մասին: Շտաբում նշում են, որ իրենց առջեւ «պլանը գերակատարելու» խնդիր չեն դնում, պարզապես ստորագրությունների հավաքագրման գործընթացն ակտիվ է ընթանում:

̰
ԿԸՀ-ն Պուտինին թույլ է տվել նախընտրական արշավ սկսել

15:59 28.12.2017

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին թույլ է տվել սկսել ընտրարշավը և ստորագրահավաքը: ԿԸՀ-ն գրանցել է ընտրողների խմբին, որը ստեղծվել է գործող ղեկավարին աջակցելու համար: Այժմ նա կարող է ընտրական ֆոնդի ձևավորման նպատակով հատուկ հաշվեհամար բացել:

Պուտինն ընտրություններին կմասնակցի ինքնառաջադրմամբ: Նրա առաջադրման օգտին էր քվեարկել նախաձեռնող խումբը, որի կազմում ավելի քան 600 մարդ կա այդ թվում՝ գործող քաղաքական գործիչներ, արտիստներ և երաժիշտներ, ինչպես նաև հասարակական գործիչներ:

Ռուսաստանում գործող կարգի համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները, իսկ ինքնառաջադրվող թեկնածուն պետք է հավաքի նախաձեռնող խումբ, որի կազմում պետք է լինի առնվազն 500 մարդ: Այնուհետև նախագահի թեկնածուն ԿԸՀ է ներկայացնում փաստաթղթերը: Հանձնաժողովը 5 օրվա ընթացքում ստուգում է դրանք և որոշում կայացնում:

Ռուսաստանում առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2018թ. մարտի 18-ին, իսկ նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017թ. դեկտեմբերի 18-ին:

̰
«Ռուսաստանը պետք է պահպանի իր ազատությունը».Վ. Պուտին

15:46 19.12.2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ապագային ձգտող Ռուսաստանը» խորագրով ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պահպանի իր պետականությունը և ազատությունը:

«Մենք, ինչպես ասում են, մեծից փոքր, պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, անցել են պատմության շատ դժվար և չափազանց ծանր ճանապարհ՝ հեղափոխություններ, պատերազմներ, կյանքի արմատական փոփոխություններ: Այսօր մենք պարտավոր ենք պահպանել մեր պետականությունը, ազատությունը, կայունությունը հասարակության մեջ համաձայնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի ղեկավարը: Նա դա իր խնդիրն է համարել նաև որպես 2018 թ-ի նախագահական ընտրություններում առաջադրվող թեկնածու: Նա հայտարարել է. «Ուժեղ և ապագային միտված Ռուսաստանը անհրաժեշտ է մեզ բոլորիս և ամեն ինչ կախված է միայն մեզանից»:

̰
Պուտինը հրամայել է Սիրիայից դուրս բերել ռուսական զորքի մի մասը

14:09 11.12.2017

Այսօր Ռուսաստանի նախագահը մեկնել է Սիրիա և տեղի ռուսական ռազմաբազայում հայտարարել ռուսական զորքի դուրսբերման մասին։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ջախջախված է, ըստ այդմ՝ ռուսական զորքի՝ այնտեղ մնալու անհրաժեշտություն

̰
Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Արա Աբրահամյանին

18:32 15.11.2017

Նոյեմբերի 15-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

̰
Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա

16:23 14.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

̰
BACK_TO_TOP