21:43 18.03.2025
Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […]
21:07 13.03.2025
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք համաձայն ենք ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին, բայց ելնում ենք նրանից, որ այդ դադարեցումը պետք է լինի այնպիսին, որ հանգեցնի երկարաժամկետ խաղաղության և վերացնի այս ճգնաժամի սկզբնական պատճառները»,- նշել է […]
00:37 02.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում: «Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։ Նշվում է, որ […]
00:59 25.02.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ «Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ […]
00:45 25.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […]
01:18 23.02.2025
Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։
20:13 19.02.2025
ԱՄՆ-ն ելնում է այն ենթադրությունից, որ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է տեղի ունենան թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կատարած այցի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է TASS-ը: «Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, (խմբ.ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփն ինձ ասել է […]
00:50 19.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել։ «Իհարկե, ես նորից կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, եթե նման խոսակցությունն օգտակար լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար»,- ասել է Մակրոնը ֆրանսիական տարածաշրջանային մամուլին տված հարցազրույցում, որը հրապարակվել է La Depeche թերթում։
15:04 16.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա առաջնորդների հետ հեռախոսազրույցների ժամանակ սովորաբար մենակ է լինում, սակայն անհրաժեշտության դեպքում օգնականներին է կանչում։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Սովորաբար, երբ նախագահը հեռախոսազրույցներ է ունենում, այդ պահին նրա մոտ ոչ ոք չի լինում: Սովորաբար այդպես է լինում: Բայց անհրաժեշտության դեպքում պետության […]
21:43 13.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին մեծ հաճույքով կընդունի օտարերկրյա առաջնորդներին Մոսկվայում, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, եթե համապատասխան որոշում կայացվի: Այս մասին ռուսական առաջին ալիքին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրան հարցրել են, թե արդյոք կարելի՞ է սպասել, որ Թրամփը կգա Մոսկվա՝ մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։ «Նախագահ Պուտինն ասաց, […]
02:22 13.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում նոր հեռախոսազրույցներ է ունենալու իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Ես նախագահ Պուտինի հետ շփվելու եմ հիմնականում հեռախոսով, և ի վերջո մենք մտադիր ենք հանդիպել: Մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, և ես կգնամ այնտեղ, և մենք կհանդիպենք նաև, հնարավոր է, Սաուդյան Արաբիայում: Առաջին անգամ […]
23:16 12.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth սոցիալական ցանցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցին։ «Հենց նոր խոսեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Զրույցը շատ լավ անցավ։ Նա, ինչպես նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել։ Մենք քննարկել ենք պատերազմի հետ կապված տարբեր թեմաներ, բայց հիմնականում՝ ուրբաթ օրը Մյունխենում նախատեսված ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և Պետքարտուղար […]
22:06 12.02.2025
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահները հեռախոսով զրուցել են գրեթե մեկուկես ժամ՝ քննարկելով Ռուսաստանի և ԱՄՆ դատապարտված քաղաքացիների փոխանակման հարցը: Այս մասին հաղորդել է TASS-ը: «ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ ամերիկյան կողմը կկատարի ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», – ասել է Պեսկովը։ Պեսկովը նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնել […]
21:43 12.02.2025
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոսել է Պուտին – Թրամփ հեռախոսազրույցից: Պեսկովը հայտարարել է, որ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, մասնավորապես՝ հանդիպում կազմակերպել։ Կրեմլի խոսնակն ասել է, որ նախագահ Պուտինը հրավիրել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին այցելել Ռուսաստանի Դաշնություն։
21:30 12.02.2025
Տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։ Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ […]
03:56 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […]
23:42 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Դա ինքնասպանություն կլիներ: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, սակայն նա ուրվագծեց իրական պատկերը, իրավիճակի իրական պատկերը այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Ավելացնելու […]
23:25 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցում է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայի դերին, այդ մասին լավ հայտնի է, այդ մասին բամիցս ուղիղ խոսել են Ադրբեջանում, այո՛, թուրքական կողմն էլ երբեք դա չի […]
22:48 17.11.2020
Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում, դեռևս պահպանվում է ստատուս-քվոն: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Այո՛, այդպիսի խնդիր կա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարգավորված չէ, մենք պայմանավորվել ենք, որ կպահպանենք այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն, և այն, ինչ կլինի հետո, պետք է լուծվի ապագայում: Կարծում եմ, եթե վերականգնվեն […]
21:29 17.11.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը, որի ընթացքում մասնակիցները անդրադարձել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ երկրներում անկայունությանն ու ռազմական գործողություններին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող թեմաներին: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Սեպտեմբերին, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սրվեց: Ռուսական կողմն […]
20:22 15.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունները «կպահեն իրավիճակը» երկրի սահմանների ներսում: Նա հայտարարել է, թե «գործադուլներից և բողոքի ակցիաներից բան դուրս չի գա»: Լուկաշենկոն ընդդիմությանը կոչ է արել «կրակի հետ չխաղալ» և չսպառնալ անվտանգության ուժերին և նրանց ընտանիքներին՝ նշելով, որ «նրանք պատկերացում չունեն, թե ինչպես դա կավարտվի»: Նախագահի խոսքերով՝ «Զինված ուժերն ունեն բավարար […]
15:34 15.08.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է Քովիդ-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Դեղամիջոցը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պատվաստումը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը՝ I բաղադրիչով, հաջորդը երեք շաբաթ անց` II բաղադրիչով: Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկակի […]
18:22 24.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
17:24 17.07.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել: Այս մասին հայտնել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ին: «Տեղի է ունեցել մտքերի մանրամասն փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, շեշտվել […]
23:25 28.04.2020
Ռուսաստանի նախագահը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը քննարկել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ: Դրա ընթացքում Պուտինն ընդգծել է, որ թեև Ռուսաստանին հաջողվել է արգելակել համավարակի տարածումը, այնուամենայնիվ, իրավիճակը «շարունակում է ծայրահեղ բարդ լինել և հիվանդության գագաթնակետը դեռ չի հաղթահարվել»: Այս մասին հայտնել է kremlin.ru-ն: «Մենք այժմ գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի նոր, թերևս ամենալարված […]
20:36 28.04.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանված ոչ աշխատանքային օրերը պետք է երկարաձգվեն մինչև մայիսի 11-ը` մարզերում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների խստագույն պահպանմամբ: Պուտինն այս մասին հայտարարել է դաշնային և տարածաշրջանային ղեկավարների հետ անցակցված տեսակոնֆերանսի ժամանակ, հաղորդում է TASS-ը: Նա հիշեցրել է, որ առջևում մայիսյան տոներն են, իսկ դրանց միջև աշխատանքային օրեր […]
21:27 21.04.2020
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ՝ քննարկելով համատեղ նախագծերը, Սիրիայում տիրող իրավիճակը և կորոնավիրուսը: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինը և Էրդողանը հաստատել են սիրիական հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության և ամբողջականության պահպանումը: Նախագահները նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ներառյալ միջուկային էներգետիկայի […]
20:53 19.03.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ չէր նախատեսել այսքան երկար զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ո՛չ: Նույնիսկ մտքովս չէր անցել: Ընդհանրապես չեմ մտածել, որ այստեղ կհայտնվեմ: Նույնիսկ մտքովս չի անցել և չէր էլ կարող անցնել»,- պատասխանել է Պուտինը: Միևնույն ժամանակ, նախագահը պարզաբանել է, որ 2008-ին չգիտեր, որ 2012-ին […]
20:51 17.03.2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ քաղաքական պայքարը՝ տարբեր պայմանների ստեղծումն է: Այս մասին Պուտինը ասել է TASS լրատվականին տված հարցազրույցում՝ «20 հարց Վլադիմիր Պուտինին»: Պուտինի խոսքերով՝ պետությունը գործող օրենքի շրջանակում տալիս է քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ընդդիմադիրներին, այն, ինչ անհրաժեշտ է իրենց գործունեությունը ծավալելու համար: «Պետությունը պարտավոր է բոլորին տրամադրել նույն հնարավորությունները՝ իրենց […]
20:57 10.03.2020
Ռուսաստանի Պետդումայում այսօր ուշագրավ զարգացումներ են եղել: Մեծամասնություն կազմող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել է Սահմանադրությունից հանել նույն անձի նախագահ դառնալու ժամկետների սահմանափակումը: Առաջարկը շատ չանցած ընդունվել է: Այսպիսով՝ Վլադիմիր Պուտինը կարող է պաշտոնավարել մինչև 2036 թվականը: Ինքը՝ Պուտինը, ելույթի ժամանակ հայտարարել է, որ դեմ չէ նման հեռանկարին, եթե երկրի Սահմանադրական դատարանը փոփոխությունը […]