13:49 02.09.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք։
08:55 24.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ղարաբաղում ևս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձևավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձևավորվեց […]
20:04 12.07.2018
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին Արմեն Գրիգորյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, նա, մասնավորապես, գրել է . «Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկել ենք անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի […]
18:03 12.07.2018
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: «Աշխատանքը սկսում ենք առաջնագծից: Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր: Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն […]
18:31 18.06.2018
«Արցախի հերոս»-ը Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչումն է, հերոսի կոչման արժանացած անձանց տրվում է Ոսկե արծվի շքանշան։ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։ Արցախի հերոսներն են՝ Սամվել Բաբայանը, Վազգեն Սարգսյանը, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Քրիստափոր Իվանյանը, […]