08:22 28.01.2022
Մեծ պատմության մեր փոքրիկ պատառը … 1992-ի գարնանային այդ օրը սովորականի նման առավոտյան դասի գնացինք: Բայց դպրոց մտնելուն պես մեզ՝ մի 10-15 հոգուս, ովքեր դպրոցական փոքրիկ երգչախմբի անդամներն էին, մի տեղ հավաքեցին ու ասացին.«Երեխե՛ք, տեղ ենք գնում»: Դեռ նախորդ օրը եկած անձրևից գետինը ցեխոտ էր, օրը՝ ամպամած: Ոտքով քայլեցինք մի քանի հարյուր մետր. հասկացանք՝ զինկոմիսարիատ […]
14:41 05.07.2019
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ: «Մայր Հայաստանի սիրելի′ հայրենակիցներ շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացնելով ինքնիշխան պետության վերականգնմանը միտված իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, […]
17:00 22.06.2019
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Վերադարձ» հիմնադրամը, ի դեմս հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի, պատրաստակամ է միանալ «Հանուն Արցախի» նախաձեռնությանը. «Հաշվի առնելով մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերները, համազգային միասնության և ամբողջականության ամրապնդման անհրաժեշտության հրամայականը, «Վերադարձ» հիմնադրամի կողմից որպես առաջնային նպատակ հռչակված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես հաստատուն և ամուր պահելու […]
13:52 11.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
10:08 11.06.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ […]
23:45 10.06.2019
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա: «Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն […]
11:30 31.05.2019
Արցախի ազգային անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդես է եկել տեսաուղերձ-հայտարարությամբ, որում անդրադարձել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ներդաշնակ գործունեության անհրաժեշտությանը, որի միասնությամբ է հնարավոր հետամուտ լինել Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի […]
11:42 29.05.2019
Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների […]
16:26 23.05.2019
Նախօրեին հայտնել էինք` ոստիկանությունը կանգնեցրել էր Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան: Օպերատիվ տվյալների համաձայն` մեքենայում զենք է եղել: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին այսօր լրագրողները հարց են ուղղել այդ մասին: «Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, և այդ միջոցառումը իրականացնելիս չենք իմացել, որ Վիտալի Բալասանյանը այդ մեքենայում է: Նա մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, նախատեսված չէր»,- ասաց […]
15:00 23.05.2019
«Իրականում նման մտահոգություններ ունենք, սակայն դրա մասին բաց խոսելը սահմանափակումներ ունի, ինչի մասին հնարավոր է եղել բաց խոսել, վարչապետը խոսել է արդեն»,- մայիսի 23-ին, անդրադառնալով Հայաստանի դեմ դավադրությունների մասին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով` 21-րդ դարում դժվար է տարանջատել ներքին ու արտաքին դավադրությունը, քանի որ դրանք փոխկապակցված են: Հաճախ ներքին գործընթացներն արտաքին ազդեցություն […]
21:30 20.05.2019
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություն չի եղել և չի էլ լինելու. «Արցախը ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, մենք մի հայրենիք ենք և դեռևս 2 տարբեր պետություն: Կա մեկ հայրենիք և 2 տարբեր պետական համակարգ, որտեղ գործում են տարբեր քաղաքական ուժեր: Քոչարյանի դատավարության […]
00:39 20.05.2019
Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի […]
23:50 19.05.2019
Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները կանգնեցրել են գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան տեղազննության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Հենց նոր խոսեցի Գեներալի հետ, ամեն ինչ կարգին ա, տրամը բարձր, դե դուխի մասին չխոսամ: Հ.Գ. Ուղղակի հարց ա առաջանում, ի՞նչ գործ ունեն փողոցներում ավտոմատավոր ոստիկաններ ու ի՞նչ […]
21:59 29.04.2019
ՀՀ ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության նախագահի հրավերով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրիլի 29-ին հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր՝ այդ թվում սույն թվականի մարտի 12-ին տեղի ունեցած Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընդունած որոշումների կատարողականներն ու տարվող […]
11:39 08.04.2019
Այսօր ԱԺ-ում մինչ արտահերթ նիստի մեկնարկը լրագրողները հարց են ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպիսի՞ն է նրա գնահատականը Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ի՞նչ արդյունքներ ու ընթացք է հայտնի: Նա պատասխանել է. «Դա մեզ համար մութ է, տեսանք տարբեր հայտարարությունները, դրա համար հրավերք ենք կազմակերպել վարչապետի հետ, փակ հանդիպում, հրավիրելու ենք Արցախի գործընկերներին, որ հարցուպատասխանը պարզ […]
18:04 18.03.2019
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ. «Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ […]
15:15 05.03.2019
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ու մեջբերել նրա խոսքերը, որտեղ սպարապետն ասում է, որ սպասել պետք չէ, պետք է գործել. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է «Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»։ […]
10:13 05.03.2019
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով՝ Արցախի հերոս, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը կմասնակցի Արցախի Հանրապետության նախագահի՝ 2020 թ. կայանալիք ընտրություններին: Արցախի մեր աղբյուրները նշում են, որ առաջիկայում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ էլ Վիտալի Բալասանյանը կառաջադրվի նախագահի թեկնածու: Հիշեցնենք, որ դեռևս մեկ ամիս առաջ Բալասանյանը հայտարարել էր, որ վերջնական […]
17:30 27.02.2019
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այցելել է Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Վ. Բալասանյանին ընդունել է կուսակցության գործող համանախագահ Մարսել Պետրոսյանը և շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար։ Ինչպես նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Արդարություն» կուսակցության ծրագրային դրույթներում առանձնահատուկ […]
18:09 15.02.2019
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի […]
15:40 11.02.2019
Առաջիկա օրերին քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեմ 2020-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու նպատակով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: «Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել […]
10:59 09.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2020 թվականին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախկին համարներից մեկում տեղեկացրել էր, որ արդեն իսկ շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ, որոնք ըստ էության, սկսել են իրենց ներքին պայքարը. նրանք են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը: Իր թեկնածությունն առաջադրելու […]
22:41 28.01.2019
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն այսօր արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի արած արտահայտությանը: Լրագրողը նշել էր, որ Վիտալի Բալասանյանն ամոթանք է ուղղել Խաչատրյանին «Մարտի 1»-ի գործով նախկին հրամկազմին առաջադրված մեղադրանքերի մասով, ինչին ի պատասխան, ՀՔԾ պետն ասել է. «Եկեք այս տոնական օրով ես Վիտալի Բալասանյանի խոսքերին չանդրադառնամ»: Լրագրողի դիտարկմանը, թե Վիտալի Բալասանյանը […]
12:42 28.01.2019
«Ուզում եմ շնորհակալական խոսք ասել և գլուխ խոնարհել բոլոր նահատակների առաջ, նամանավանդ՝ հետպատերազմյա տարիների, երբ 94թ.-ի մայիսին ժամանակավոր հրադադարի պայմանագիր կնքեցինք, բայց չունեցանք այն ստատուսը, որ կբերեր խաղաղության: Ուզում եմ համայն հայությանը շնորհավորել, սա բոլորիս աշխատանքն է: Տա Աստված, որ մեր ժողովուրդը կամք, կորով և ուժ ունենա՝ մեր պետականությունը պահպանելու համար», – հունվարի 28-ին լրագրողների […]
13:02 17.12.2018
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում արված հայտարարությանը, ասաց, որ ինքը բացասական է վերաբերվում վարչապետի արած արտահայտությանը: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ընթացքում Փաշինյանը Բակո Սահակյանին հորդորել էր կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: Մինչ այդ, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար […]
21:27 26.11.2018
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ․ «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և […]
16:12 15.11.2018
Խորհրդարանում այսօր լրագրողները փորձել են պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիտալի Բալասանյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ ընտրություններից հետո ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու. «Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը շատ հստակ է՝ էն ինչ-որ խոսվում է, թեկուզ անուղղակի, այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», մեզ համար անընդունելի […]
12:48 14.11.2018
Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե «տարածքային ամբողջականության երաշխավոր», […]
16:15 02.09.2018
Հայկական երկրորդ Հանրապետության ստեղծումը ոչ միայն Արցախի հերոսական ժողովրդի, այլև ողջ հայության միասնականության արդյունք է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Շնորհավորելով Արցախի անկախության 27-րդ տարդարձի առթիվ՝ Վ. Բալասանյանն արցախցիներին և համայն հայությանը մաղթել է, որ լինեն ավելի միասնական, միաբան ու նպատակասլաց: «Մեր նպատակներին հասնելու դժվարին ճանապարհին մենք […]