19:07 02.03.2019
Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]
16:52 31.05.2018
«Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ հավելելով, որ վիզաների վերաբերյալ երկխոսությունը սկսվել 2014-ից, իսկ մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշմամբ: Պապիկյանը չնշեց անդամ երկրներին՝ պատճառաբանելով, որ այստեղ խոսքը մի շարք խնդիրների մասին է. «Խոսքը այստեղ նաև անվտանգության, սոցիալական ապահովության, Հայաստանի կողմից […]
11:53 05.01.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է Հայաստանում գտնվող սիրիացի փախստականներին. փորձեր են արվում նրանց ներքաշելու ԱՄՆ ներգաղթի կեղծ սխեմաների մեջ: Ըստ հաղորադագրության՝ ծուղակում արդեն հայտնվել են ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունեցող սիրիացիների մի քանի ընտանիքներ: ԱՄՆ-ում բնակվող մեկը խոստացել է որոշակի գումարի դիմաց ԱՄՆ դեսպանատնից նրանց համար ստանալ տեղափոխման և փախստականի ճամփորդական փաստաթղթեր:
Նշվում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փախստականներին ճամփորդական փաստաթղթեր առհասարակ չի տրամադրում: Խաբեության հեղինակները տրամադրում են պաշտոնական փաստաթղթերին արտաքուստ շատ նման թղթեր, որոնք կեղծ են:
Խաբեության հնարավոր զոհերը խաբեության հետ կապված կասկածների մասին կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին կամ հաղորդում ներկայացնել ԱՄՆ դեսպատանը ՝ գրելով էլ. փոստի [email protected] հասցեով: Հայերենով լրացուցիչ տեղեկությունների և փախստականների պաշտպանության կամ փաստաթղթերի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումների համար կարող են դիմել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակ. ընդունելության ժամերը՝ 15:00-17:00 երկուշաբթի և հինգշաբթի օրերին, հասցեն՝ ք. Երևան, Պետրոս Ադամյան 14: Կարող են զանգել նաև 37410 56 47 71 հեռախոսահամարով կամ գրել էլ. փոստի [email protected] հասցեով: