TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Վերին Լարս

Դահուկադաշտի կառուցման նպատակով Վերին Լարս տանող ճանապարհը փակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

13:36 21.12.2018

Վերին Լարս տանող ճանապարհը դահուկադաշտի կառուցման նպատակով փակելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ վերջին օրերին հանրության շրջանում տարածված այն տեղեկատվությունը, որ անորոշ ժամկետով փակվելու է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը՝ դահուկադաշտի կառուցման նպատակով, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների […]

̰
Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

14:16 15.12.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային միջոցների համար

11:51 14.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 11:00 դրությամբ, Վերին Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է: «Տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմաններից և ձնահոսքի վտանգից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Վերին Լարսի Կոբի-Գուդաուրի ճանապարհը երրորդ օրն է՝ փակ է երթևեկության համար

15:14 13.12.2018

Երրորդ օրն է, ինչ ձյան առատ տեղումների հետևանքով փակ է Վերին Լարս տանող մայրուղու Մլեթա-Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Վերջին երեք օրերին տեղացած առատ ձյան հետևանքով Կոբիի տարածքում բազմաթիվ բեռնատար ու մարդատար մեքենաներ են կուտակվել: Ավտոճանապարհները երթևեկելի են միայն մինչև Կոբի: Ձնամաքրման աշխատանքներ այս օրերին չեն իրականացվել: Մասնագետներն ուսումնասիրում են ստեղծված սողանքավտանգ իրավիճակը: Նրանց եզրակացությունից հետո, հավանաբար, այսօր […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

15:15 12.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

19:49 02.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար

15:00 01.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար առայժմ փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից` վկայակոչելով Վրաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրությունը: Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։

̰
Դուք չեք պատկերացնում Նախիջևանի միլիտարիզացիայի մակարդակը. Ստեփան Գրիգորյան

23:30 27.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո կառավարության քաղաքականությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նոր պարզ կդառնա: Մենք կոնկրետ ուժ ենք և կոնկրետ ծրագրեր ունենք ու ասում ենք, որ ԵԱՏՄ-ում չեն աշխատում մեխանիզմները: Այսօր վարորդները բողոքում են, որ Վերին Լարսը արհեստականորեն […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

15:08 22.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Ձյան և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը

11:13 22.11.2018

Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ Դեսպանությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։  

̰
Վերին Լարսի անցակետի երկու հատվածները բաց են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար

12:23 20.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:48 19.11.2018

Տեղեկացնում ենք, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն արդեն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, և դեպի Ռուսաստան երթևեկող ծանրաքաշ բեռնատարներին հատուկ հսկողությամբ թույլատրում են անցնել մինչ այժմ նրանց համար փակ համարվող այդ ճանապարհահատվածով։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված ծանրաքաշ բեռնատարներին (фура) դեռևս չեն թույլատրում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ բեռնատարների համար փակ է

21:13 19.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք: Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար

16:21 19.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո՝ ժամը 16։00-ի դրությամբ՝ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այժմ ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, որպեսզի օրվա ընթացքում ճանապարհը երթևեկելի դառնա նաև բեռնատարների համար։ Վրացական կողմի պատասխանատուները հայտնում են, որ հավանականությունը բավականին մեծ է, որ այսօր ճանապարհը […]

̰
Վերին Լարս տանող ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ

12:55 17.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը ձնահոսքերի հնարավոր վտանգն է։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։ Ռուսական կողմում կա տրանսպորտային միջոցների մեծ հերթ։

̰
Վերին Լարս տանող ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ

17:40 15.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար շարունակվում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում առկա է բեռնատարների 1 կմ երկարությամբ խցանում, Վրաստան մուտքը դեռևս փակ է բեռնատարների համար։

̰
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է

12:09 15.11.2018

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ  եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ բեռնատար ավտոմեքենաների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է։ Վարորդներին հորդորվում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

̰
Վերին Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

15:31 13.11.2018

Վերին Լարսի Գուդաուրի-Կոբի հատվածում անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային դեպարտամենտի հաղորդագրությանը: Գերատեսչության փոխանցմամբ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհային հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է:

̰
Լարսի անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը Վրաստան

12:36 13.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել է, որ մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այդ իսկ պատճառով այժմ Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածում ժամանակավորապես դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան։ «Մարդատար ավտոմեքենաների համար և՛ անցակետը, և՛ Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց են։ Խորհուրդ ենք տալիս […]

̰
Տեղեկությունը, որ հայ վարորդները 3-4 օր է` գտնվում են սահմանին, չի համապատասխանում իրականությանը. դեսպանություն

12:20 12.11.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Վերին Լարսի անցակետից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել, հայ վարորդներն ահազանգում են, թե «առանց կաշառքի չեն կարողանում հատել սահմանը»: Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կապ է հաստատել և՛ վրացական, և՛ ռուսական անցակետերի ղեկավարության հետ։ «Վրացական կողմը նշում է, որ […]

̰
Հայտնի է Վերին Լարսում տրանսպորտային միջոցների կուտակումների պատճառը

12:02 12.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: «Ռուսաստանից դեպի Վրաստան ուղղությամբ՝ մոտ 2 կմ, տրանսպորտային միջոցների կուտակումներ կան, որի հիմնական պատճառը հացահատիկ տեղափոխող բեռնատարներն են: Ստացված տեղեկատվության համաձայն՝ հայկական […]

̰
«Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը»․ Վերին Լարսից հայ վարորդներն ահազանգում են

08:27 12.11.2018

Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել: Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդները Shamshyan.com-ի հետ զրույցում ասել են. «Արդեն 3-4 օր է՝ անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Անգամ սննդի կարիք ունենք… Ռուս սահմանապահները մեքենաների հերթն առաջ գցելու համար […]

̰
ՊԵԿ նախագահը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վերին Լարսի ճանապարհի թողունակության հարցը

17:17 25.10.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հաղորդում են ՊԵԿ լրատվականից: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների հարկային և մաքսային ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, Վերին Լարսի ճանապարհի թողունակությունն ավելացնելու նպատակով քննարկվել են վեց թունելների կառուցման հնարավորության, ինչպես նաև «Հայաստանի […]

̰
Վերին Լարսում սահմանափակումները պահպանվում են

15:46 21.08.2018

Կազբեգի-Վերին Լարս անցակետում (վրաց-ռուսական սահման) դեռևս պահպանվում են բեռնատար մեքենաների բացթողման սահմանափակումները: Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությանը: Աղբյուրի  համաձայն՝ սահմանափակումները սահմանել է ռուսական կողմը: Այստեղ զբոսաշրջության սեզոնի հետ կապված, առաջին հերթին բաց են թողնում Վրաստան մեկնող  կամ վերադարձող զբոսաշրջիկների ավտոմեքենաները: Դրանցից հետո՝ նոր միայն բեռնատարները: Աղբյուրի […]

̰
Վրաստան այցելած ռուս զբոսաշրջիկները բողոքել են Պուտինին Վրաստանի սահմանում եղած խցանումենրի համար

17:00 15.08.2018

Վրաստան այցելելու ժամանակ, ակամա երկու երկրների անցակետերի կիլոմետրանոց խցանումներում հայտնված ռուս զբոսաշրջիկները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրագիր են ուղարկել: Դրանով ռուս զբսաշրջիկները խնդրել են աշխատանքից հեռացնել այն մաքսավորներին, որոնք չեն կարողացել հաղթահարել ստանձնած պարտավորությունները: Ռուս զբոսաշրջիկներին վրդովվեցրել է այն փաստը, որ վրացական «Վերին Լարսի» անցակետում վրացի սահմանապահները յուրաքանչյուր մեքենա բաց թողնելու համար տրամադրում էին 10 րոպե, […]

̰
Լարսում հերթը նվազել է. ԱԳՆ

11:20 14.08.2018

Լարսում հերթը նվազել է: Այսօրվա դրությամբ ոուսական կողմում՝ Լարսի անցակետի ուղղությամբ, կա 300 մեքենա: Հերթը ձգվում է մոտ 3,5 կիլոմետր։ Վրացական կողմում այդ հերթը ձգվում է 3 կիլոմետր։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]

̰
Վերին Լարսն այսօր. վրաց-ռուսական սահմանին դարձյալ երկար հերթեր են

15:37 13.08.2018

Արդեն մեկ շաբաթ է՝ վրաց-ռուսական ցամաքային սահմանը հատել ցանկացողներն ակամա հայտնվում են հսկայական հերթերի մեջ: «Երկու սահմաններն անցանք 9 ժամում: 2 ժամում հատեցինք վրացական սահմանը, ու սկսվեց դժոխքը: Ռուսական սահմանի հերթերն սկսվում էին վրացական մաքսատան մոտից: Մեքենաները շատ դանդաղ էին շարժվում: Մի քանի ժամ մենք կանգնած էինք թունելում՝ չեզոք տարածքում: Բոլոր մեքենաների՝ բեռնատարների, ավտոբուսների ու […]

̰
Վրացի գործարարները Լարսին այլընտրանքային՝ Ադրբեջանը տարանցող երթուղի են առաջարկում

19:57 08.08.2018

«Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիդ Ցեցխլաձեն Sputnik Грузия-ին տված հարցազրույցում ներկայացրել է այլընտրանքային նոր նախագիծ Վերին Լարսին, որը կնպաստի երկու երկրները կապող միակ անցակետում տրանսպորտային իրավիճակի բարելավմանը: Ռազմավիրական ճանապարհը Վրաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է, և հաճախ Վերին Լարսի անցակետում մեքենաների մի քանի կիլոմետրանոց հերթեր են գոյանում: Հատկապես ամռանը, երբ զբոսաշրջիկների […]

̰
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ

18:18 08.08.2018

Օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո այսօր Shantnews-ի հետ զրույցում նշել է, որ իր համոզմամբ՝ իրադրությունը Վերին Լարսում կշարունակվի մինչև օգոստոսի վերջ: Նախարարի խոսքերով՝ Լարսում այսօր մեքենաների լուրջ կուտակում կա: Մոտ 3 կմ ձգվող լեռնային նեղ ճանապարհի վրա 550- 600 բեռնատար մեքենաներից բացի, […]

̰
Նախարարը Լարսում ռուսական կողմի հետ խորհրդակցություն է անցկացրել

10:34 07.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում […]

̰
BACK_TO_TOP