14:33 19.08.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ տրամադրված տեղեկատվության՝ պայմանավորված ընթացող շինաշխատանքներով և ելնելով եղանակային շոգ պայմաններից՝ Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթողնումն իրականացվում է ժամը 10։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում։ «Նշյալ սահմանափակումը կպահպանվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ նշենք, որ անցակետի ռուսական կողմում ներկայումս գոյացել է 1 կմ երկարությամբ մեքենաների հերթ (այդ թվում՝ մարդատար մեքենաներ), ինչը […]
11:55 12.08.2019
Վերին Լարսի անցակետում հիմա հանգիստ է, թեթևակի հերթ է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Հարցին՝ քանի՞ մեքենա է այժմ կուտակված Վերին Լարսի անցակետում, դեսպանությունից պատասխանեցին. «Վրաստանից՝ 30, Ռուսաստանից՝ 302 բեռնատար»:
18:00 08.08.2019
Վրաստանի տարածքում ավտոճանապարհների վերանորոգման աշխատանքների հետևանքով Վերին Լարսի Վրաստանի և Ռուսաստանի անցակետերում մեծ քանակությամբ մեքենաների խցանումներ են արձանագրվել: Օգոստոսի 8-ին Մցխեթա-Գուդաուրի-Ստեփանծմինդա ճանապարհի 94-րդ կմ-ին կատարվող վերանորոգման աշխատանքների պատճառով ժամը 09:00-18:00-ը կարգելվի կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Մնացած ժամանակահատվածում երթևեկությունը կլինի ազատ: «Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ և հակառակը, ձևավորվել են մինչև 500 տրանսպորտային միջոցների հերթեր: Հսկիչ անցակետում […]
12:03 08.08.2019
Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝ Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք […]
12:33 02.08.2019
Ռուսաստանը կդառնա ավելի մոտ: Վերին Լարսի ուղղությամբ, Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի մաս կազնող Քաշվեթի-Կոբի ճանապարհին՝ Կրեստովի կոչված լեռնանցքի տակ, կփորվի 9 կմ երկարությամբ թունել: Կկառուցվի նաև 23 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհ: Այն 1 ժամով կնվազեցնի երթևեկության տևողությունը Թբիլիսիից մինչև Կազբեգիի անցակետ: Այն երթևեկելի կինի տարվա բոլոր եղանակներին: Նախագծի գնահատված արժեքը 558,6 միլիոն դոլար է: Այն համաֆինանսավորելու […]
14:45 25.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին Վրաստանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Այլընտրանքային ճանապարհն առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին, և վստահ եմ` Դուք էլ հետևել եք, լրատվական հոսքերում տեսել եք, որ […]
16:35 12.07.2019
ՌԴ Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայողները Լարսի անցակետում՝ Վրաստան մեկնող ավտոբուսի բեռնախցիկում, հայտնաբերել են չհայտարարագրված 3500 կարմրականջ կրիա: Այդ մասին հաղորդել է Հյուսիսային Կովկասի դաշնային մաքսային ծառայության վարչության կայքը: Վարորդի խոսքերով՝ ինքն ընկերներից մեկի խնդրանքով Ռուսաստանից գնել էր կրիաները և համաձայնել դրանց տեղափոխել Վրաստան, սակայն չգիտեր, որ պետք է բեռը հայտարագրել: Վարորդի նկատմամբ վարչական տույժ կկիրառվի: […]
20:52 25.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն են ունեցել և նշել […]
15:42 25.06.2019
Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում է: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Ավտոբուսի վարորդը SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ այս պահին Նոյեմբերյանում են, կարճատև կանգառ են արել: Երևանում կլինեն մոտ 3 ժամից: Վերջին կանգառը լինելու է Սևանի փողոցը: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1416735438469061/?type=3&theater Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական […]
09:41 25.06.2019
Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող շուրջ 5 տասնյակ ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Ավտոբուսը ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
00:43 25.06.2019
Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ ունեն բարձր տրամադրություն և նշում են ուղևորներից մեկի ծնունդը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
23:36 24.06.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովեցին Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Ուղևորներին Հայաստան տեղափոխելու համար Վերին Լարս մեկնած ավտոբուսն արդեն տեղում է և որոշ ընթացակարգային գործընթացներից հետո ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան։
22:17 24.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով` վրացի սահմանապահներն ազատ են արձակել Վերին Լարսի անցակետում բռնված հայ վարորդին։ Սակայն նրա հետ բռնված հայ ուղևորներից մեկին իրավապահներն ազատ չեն արձակել։ Դեպքի առթիվ SHANTNEWS.am-ը զրուցել էր […]
11:32 23.06.2019
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Վերին Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել: Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը, թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը: «Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը […]
17:50 17.06.2019
Առատ ձյան և սողանքավտանգ վիճակի հետևանքով երրորդ օրն է, ինչ փակ է Ստեփանծմինդա-Վերին Լարս ավտոմայրուղու Կոբա-Գուդաուրիի ավտոճանապարհը: Ժինվալի մոտ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների կուտակումներ են արձանագրվել: Լարսի ուղղությամբ մեկնող ուղևորներին տեղի իշխանությունները օգնություն են ցուցաբերել. 50 տեղանոց մահճակալներով վրաններ են խփել, վառարաններ վառել` վարորդների հանգիստը ապահովելու համար: Միաժամանակ, մեկանգամյա անվճար կերակուր են հյուրասիրել վարորդներին: Վաղը […]
11:44 26.05.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
21:33 25.05.2019
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Մայիսի 26-ին Լարսի անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումների կապակցությամբ՝ ժամը 05։00-ից 19։00-ն Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
19:04 24.05.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ անցակետի վրացական հատվածում Վրաստանի անկախությանը նվիրված տոնական միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ ժամը 05։00-19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգելվի:
15:51 24.05.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու. «Ի գիտություն Լարսի անցակետով արտահանում իրականացնող տնտեսվարողների. Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-17:00-ը, փակ է լինելու: Կոչ ենք անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը»:
13:44 23.05.2019
Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 05։00-ից մինչև 19։00-ն, Վերին Լարսի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի։
07:17 13.05.2019
Վրաստանի ՆԳՆ-ն երկրում անվտանգության ապահովման նպատակով շարունակում է հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության արագությունը չափող «խելացի տեսախցիկների» տեղադրումը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: Նշվում է, որ ընդհանուր առմամբ, նման տեսախցիկներ կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 3 հատվածներում՝ յուրաքանչյուրում 2-ական։ Առաջին երկուսը կտեղադրվեն Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածում՝ մայրուղու սկզբից մինչև Նաթախթարի գյուղ: Առավելագույն արագություն է սահմանվել 80 կմ/ժ-ը: […]
16:45 08.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացնում են, որ Լարսի անցակետում վերջին օրերին առաջած հերթերը պայմանավորված են Ռուսաստանից դեպի Հայաստան մեքենաների մեծ հոսքով։ Այս պահի դրությամբ անցակետում հերթեր չկան, սպասման առավելագույն ժամանակահատվածը մարդատար ավտոմեքենաների համար կարող է կազմել 2-2,5 ժամ։ Հերթերում Հայաստանի քաղաքացիների մեքենաների թիվը կազմում է ոչ ավելի, քան […]
08:17 08.05.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմ Հայաստանի իշխանությունների սկսած հարձակումներից հետո Վերին Լարսի անցակետում սկսել են խնդիրներ առաջացնել Հայաստանի քաղաքացիների համար: Հայաստանի քաղաքացիները ստիպված են լինում 14-20 ժամ սպասել անցակետում, ինչն ակնհայտորեն ռուսական կողմի պատասխանն է Հայաստանում հակառուսական դրսևորումներին»:
19:16 04.05.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մայիսի 4-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի – Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
15:12 03.05.2019
Ռուսաստանից ժամանող հարյուրավոր մեքենաներ կանգ են առել Վերին Լարսի անցակետի մոտ՝ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ: Ռուսական «Առաջին ալիքը» հայտնել է, որ ավտոմեքենաների մեծ հոսքը կապված է մայիսյան տոների հետ. ՌԴ տարբեր շրջաններից մեծ թվով զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստան ու Վրաստան՝ մայիսյան տոները նշելու: ՌԴ ԱԻՆ-ը զբոսաշրջիկներին հայտնում է, որ սահմանին մեքենաների կուտակումներ են և խնդրում […]
14:55 29.04.2019
Ռուս բայքերներին կանգնեցրել են Վերին Լարսի անցակետում: Մեջբերվող պաշտոնական պատճառը եղել է ճամփորդության նպատակը սխալ ներկայացնելը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է «Conflict Intelligence Team» խմբի հիմնադիր Ռուսլան Լևիևը: Նա զբաղվում է լրագրողական հետաքննությամբ: «Այդ ընթացքում ծանոթներս գրում են, որ ապրիլի 27-ից Վրաստանը, մայիսյան տոնախմբությունից առաջ, փակել է սահմանը ռուսաստանցի բայքերների համար: Եվ այդ […]
20:55 20.04.2019
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 20-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
12:55 20.04.2019
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից:
18:26 18.04.2019
Անցած գիշեր ուժգին քամին ու հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ էին ստեղծել Թբիլիսիի բնակչության համար: Եղանակը Թբիլիսիում, ինչպես նաև ողջ Վրաստանում կտրուկ վատացել էր երեքշաբթի օրը: Երկրի ցածրադիր շրջաններում տեղացել էր անձրև, բարձրադիր շրջաններում՝ ձյուն: Քամու ուժգնությունը երբեմն վայրկյանում գերազանցել է 25 մետրը: Թբիլիսիում ևս մոլեգնել է ուժեղ քամի: «Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում, […]