TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Վենետիկ

Մեծ ջրանցքում լողալու համար Վենետիկից 2 զբոսաշրջիկի են վտարել

18:17 06.06.2020

Մեծ ջրանցքում լողալու համար Վենետիկից 2 գերմանացի զբոսաշրջիկի են վտարել։Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Ըստ տեղի ոստիկանության՝ հունիսի 3-ին գերմանացի զբոսաշրջիկները Ռիալտոյի կամուրջի մոտ հանել են իրենց հագուստները, ինչից հետո նետվել են ջուրը և լողացել Մեծ ջրանցքում։ Զբոսաշրջիկներից յուրաքանչյուրը տուգանվել է 350 եվրոյով, ինչից հետո նրանք վտարվել են քաղաքից։

̰
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է աջակցել ՀՀ-ում դատական համակարգի բարեփոխումներին. Բուքիքիոյին` Փաշինյանին

19:23 27.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և վեթինգի իրականացմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը […]

̰
Իտալիայում զբոսաշրջիկներին նույնիսկ ջրհեղեղը չի խանգարում վայելել սիրելի ուտեստները

13:20 30.10.2018

Իտալիայի գրեթե ամբողջ տարածքը հայտնվել է եղանակային վատ պայմանների գերակայության տակ: Վենետիկում ջրի մակարդակը հասել է ծովի մակերևույթի 156 սմ-ի, ինչի հետևանքով քաղաքի 75 տոկոսը հայտնվել է ջրի տակ։ Բայց այս հանգամանքը չի խանգարել բազմաթիվ զբոսաշրջիկների վայելել իրենց սիրելի ճաշատեսակները հեղեղված ռեստորաններում և սրճարաններում: Տեսանյութում երևում է, որ ռեստորանը հայտնվել է ջրի մեջ, իսկ զբոսաշրջիկները և […]

̰
Վենետիկի ջրանցքները ցամաքել են

14:33 02.02.2018

Վենետիկյան հայտնի ջրանցքները չորանում են ցածր մակընթացության պատճառով՝ «Սուպերնոր կապույտ լուսնի» և անձրևների բացակայության պատճառով:

̰
BACK_TO_TOP