23:02 25.01.2019
Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Աղբյուրը հայտնում է, որ գերմանական կողմը կոչ է արել այդ երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացնել: «Մենք այս հարցում ձեռնպահ չենք, ավելի շուտ մենք աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Գուայդոն»,- ասել […]
14:34 25.01.2019
Վենեսուելայում տեղի ունեցող հեղափոխությունը որևէ զուգահեռ չունի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության հետ, քանի որ Հայաստանում որևէ բախում չի եղել ու որևէ զոհ չի եղել իշխանության փոխանցման ընթացքում, իսկ Վենեսուելայում այդպիսիք, ցավոք, եղել են։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ աշխարհի մի քանի պետություններ, որոնց թվում են […]
12:23 25.01.2019
ՌԴ Պետդումայի դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա: «Մենք հստակ ազդակ ուղարկեցինք, որ թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Վենեսուելայի ներքին խնդիրներին: Դա նրանց գործն է և իրենք են որոշելու ինչպես լուծել խնդիրները»,- Մորոզովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Պատգամավորը նաև նշել է, […]
12:08 25.01.2019
Վենեսուելայում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 364-ի. այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ոչ կառավարական «Քրեական ֆորում» կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն: Նախկինում նշվում էր 328 ձերբակալվածի մասին: Նրա տվյալներով՝ երկուշաբթի ձերբակալվել է 9, երեքշաբթի` 35, իսկ չորեքշաբթի՝ 320 մարդ: Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի խոշոր ալիքը ծայր էր առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ […]
11:59 25.01.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է […]
08:28 25.01.2019
ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել ցանկացած միջոցառում՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների անվտանգության հարցում»,- ասել է Պոմպեոն The Laura Ingraham Show ռադիոհաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե կարո՞ղ է դիմել նախագահին Վենեսուելա զորքեր ուղարկելու խնդրանքով, եթե ամերկացի […]
07:44 25.01.2019
Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ զոհվել է առնվազն 26 մարդ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Ոչ կառավարական OVCS կազմակերպության տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն զոհերի մասին տվյալներին, որոնց ինքնությունը պարզվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր հակակառավարական ցույցերի ընթացքում 16 զոհի մասին։ Վենեսուելայում բողոքի խոշոր ալիքը ծայր է առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն […]
07:32 25.01.2019
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն որոշել է փակել ԱՄՆ-ում երկրի դեսպանատունն ու բոլոր հյուպատոսարաններն այն բանից հետո, երբ հայտարարել է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Գերագույն դատարանում։ Մադուրոն ընդգծել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը մինչև լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2025 թվականը, և համաձայնություն է հայտնել Մեքսիկայի և […]
07:18 25.01.2019
ԱՄՆ-ը որոշել է հետ կանչել իր դիվանագետների մի մասին Կարակասի դեսպանատնից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։ Նշվում է, որ ԱՄՆ կվերադառնան նրանք, ովքեր ներգրավված չեն առանձնապես կարևոր գործունեության մեջ։ Դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատանքը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզել էր ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով Վաշինգտոնին պետական հեղաշրջում հրահրելու մեջ։ […]
18:00 24.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որով իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայում ընթացող հակակառավարական ցույցերի անցկացմանը: «2018 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոյի կողմից անօրինական ընտրվելու իրողությունից հետո Եվրոպան աջակցում է այդ երկրում ժողովրդավարության հաստատմանը: Ողջունում եմ հարյուր հազարավոր վենեսուելացիների համարձակությունը, որոնք հանդես են գալիս իրենց երկրում ժողովրդավարություն հաստատելու համար»,- գրել է Ֆրանսիայի […]
16:00 24.01.2019
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմակրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու համար: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ է համարել երկրի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Ժիրինովսկին ասել է, որ Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ է իրականացվում, մինչդեռ աշխարհում իշխանափոխության շատ ավելի ժողովրդավար ձևեր կան՝ առանց կողմնակի երկրների […]
11:30 24.01.2019
Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար:
10:51 24.01.2019
Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին որպես երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: «Վրաստանը ճանաչում է Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ և ողջունում է մեր գործընկերների հայտարարությունն ու վենեսուելացի ժողովրդի պայքարը՝ հանուն ժողովրդավարության և ազատության»,- գրել է Զալկալիանին: Հիշեցնենք, որ Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչել […]
08:29 24.01.2019
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։ «Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը»,- գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։ […]
07:30 24.01.2019
Առնվազն 16 մարդ է զոհվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի մասնակիցների և զինվորականների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է El Pitazo պորտալը։ Ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնաս, Բարինաս, Բոլիվար, Պորտուգեսա և Տաչիրա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր […]
07:17 24.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր […]
22:11 23.01.2019
Հազարավոր վենեսուելացիներ մասնակցում են մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Փակ են քաղաքի բոլոր խոշոր փողոցներն ու տրանսպորտային հանգույցները: Ցուցարարները դեմ են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանը: Սակայն վերջինիս կողմնակիցները ևս ցույցեր են անցկացնում: Բախումներ են տեղի ունեցել Մադուրոյին կողմ և դեմ ցուցարարների, մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև: Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս […]
08:17 23.01.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և հակակառավարական ցույցի դուրս եկած բազմության միջև։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։ Մայրաքաղաքի մի շարք շրջաններում բարիկադներ են կառուցվել, լսվում է կաթսաների զրնգոց։ Ցուցարարները Կատիա շրջանում տարբեր առարկաներ են նետել Ազգային գվարդիայի մեքենայի ուղղությամբ։ Հատուկ նշանակության ուժեր են հանվել փողոցներ։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ընդդիմադիր […]
17:20 22.01.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել հակաիշխանական ցուցարարների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի 27 անդամներ ապստամբություն էին կազմակերպել ընդդեմ կառավարության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և նետել քարեր իրավապահների ուղղությամբ: Սրան ի պատասխան՝ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ: Ավելի […]
12:02 12.01.2019
ԱՄՆ-ն չի ընդունում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամեն քայլի դիմելու է՝ այդ երկրի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու ուղղությամբ: «Միացյալ Նահանգները չի ընդունում Նիկոլաս Մադուրոյի միապետական նկրտումները: 2018 թվականի մայիսին կայացած նրա «ընտրություններն» ամբողջ […]
08:10 11.01.2019
Պերուի ԱԳՆ-ն արգելել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և վենեսուելական իշխանությունների ևս մի քանի տասնյակ ներկայացուցիչների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով պերուական ԶԼՄ-ներին։ Պերուի բանկային հաստատությունները կդադարեցնեն փոխգործակցությունը Վենեսուելայի ֆինանսական ինստիտուտների հետ։ Բացի այդ, խորհրդակցությունների համար Լիմա է կանչվել Վենեսուելայում Պերուի գործերով ժամանակավոր հավատարմատար Ռոսա Ալվարեսը։ Արգենտինայի իշխանությունները նույնպես որոշում են […]
23:18 10.01.2019
Պարագվայը խզել է դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ, այն բանից հետո, երբ երկրորդ անգամ Վենեսուելայի նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն: Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2025 թվականը: Պարագվայի նախագահ Աբդո Բենիտեսը տեսաուղերձում հայտնել է, որ Վենեսուելայում փակվելու է Պարագվայի դեսպանատունը, իսկ դիվանագիտական կորպուսի աշխատակիցները հետ են կանչվելու: Հայտարարության մեջ նշվում է, որ Ասունսյոնը հարավամերիկյան մի քանի պետությունների […]
22:03 10.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ստանձնել է այդ երկրի նախագահի պարտականությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը: Այսպիսով, նա կշարունակի ղեկավարել Վենեսուելան մինչև 2025 թվականը: Հաղորդվում է, որ Մադուրոյի վերընտրման գործընթացը կայացել է նրա գործունեության վերաբերյալ միջազգային քննադատության ֆոնին: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ընթացքում Վենեսուելայում գնաճը կազմել է գրեթե 2 մլն տոկոս:
21:45 10.01.2019
Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները մեկնել են Վենեսուելա՝ մասնակցելու Վենեսուելայի նախագահի երդմնակալության արարողությանը: Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի տեղեկություններով՝ Անատոլի Բիբիլովն արդեն Կարակասում է: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի, Կուբայի և Սալվադորի առաջնորդների հետ, ինչպես նաև նախարարների մակարդակով բանակցություններ են տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է շրջանի ինքնիշխանության հարցը:
08:10 09.01.2019
Վենեսուելան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ բողոքելով ԱՄՆ-ի գործողություններից, որոնք, ըստ Կարակասի բնութագրման, ուղղված են վենեսուելական ապրանքների, ծառայությունների դեմ և միտված են առևտրի սահմանափակմանը։ Այս մասին ասված է Առևտրի համաշխարհային կազմակերպության կայքում։ Կարակասը մեղադրել է Վաշինգտոնին Վենեսուելան տնտեսապես մեկուսացնելու փորձում։ ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների […]
07:26 18.12.2018
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովրդական աշխարհազորի մարտիկների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի «թշնամիների» ագրեսիայի դեպքում նրանց «սիրտը» սեփական տարածքում կպատռվի։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Ըստ այդմ, Մադուրոն նշել է, որ Վենեսուելան խաղաղություն է ցանկանում։ Վենեսուելայի առաջնորդը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի վրա անձնական պատասխանատվություն է դրել Վենեսուելայում թշնամական գործողությունների նախապատրաստման համար։ Նրա […]
08:27 11.12.2018
Վենեսուելայում գնաճը (ինֆլյացիա) այս տարվա հունվարից նոյեմբեր կազմել է 702 հազար տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 1․29 մլն տոկոս։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի ֆինանսական հարցերով կոմիտեի ղեկավար Ռաֆայել Գուսմանը։ «Հիպերինֆլյացիան պահպանվում է»,- նրա խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։ Գուսմանը նշել է, որ դրա պատասխանատվությունը կրում է երկրի կառավարությունը։ Արդեն մի քանի տարի է՝ Վենեսուելայում […]