07:29 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։ Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- […]
20:32 30.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները մեկն է […]
18:11 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր թիկնապահների մեջ կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: «Չեմ կարող այդ մասին ասել: No comment. Չեմ մեկնաբանելու: Ես այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ»,- ասել է Մադուրոն՝ մի քանի անգամ հարցից խույս տալով: Այս ամենին զուգահեռ, հարցին, թե չի վախենում արդյոք նոր արտակարգ դեպքերից, իր անձի […]
17:13 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին: Նրա խոսքերով՝ մինչև մայիս կազմավորվող ստորաբաժանումներում կներգրավվեն 2 միլիոնից ավելի կամավորներ, որոնց խնդիրն է լինելու հայրենիքը Հյուսիսամերիկյան կայսրությունից պաշտպանելը: Հիշեցնենք, որ խոշոր հակակառավարական ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Նրան աջակցեցին ԱՄՆ-ը և մի […]
16:12 30.01.2019
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու համար: Այդ մասին Ջոն Թոլթոնը գրել էր իր թվիթերյան միկրոբլոգում, նաև հեռախոսազրույց է ունեցել Բախտաձեի հետ: «Երեկ զրուցել եմ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Շնորհակալություն եմ հայտնել, որ Վրաստանը ճանաչել […]
11:59 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրուն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե իբր նա իրեն սպանելու մասին հրաման է տվել Կոլումբիայի իշխանություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Մադուրոն ասել է՝ եթե իրեն սպանեն, պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Կոլումբիայի վրա: «Անկասկած՝ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու մասին հրաման է տվել: Նա դիմել է Կոլումբիային, կոլումբիական մաֆիային, […]
11:48 30.01.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն կոչ է արել ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: «Մեզ հարկավոր են ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ, մենք հույս ունենք, որ ԵՄ-ն պարզապես չի սպառնում Մադուրոյին վերջնագրերով, այլ միջոցներ է ձեռնարկելու»,- ասել է նա Bild-ին տված հարցազրույցում: Գուայդոն մեղադրել է Վենեսելուելայի՝ օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը կաշառակերության […]
08:15 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես երախտապարտ է Ռուսաստանին օգնության համար։ Այս մասին նա ասել է RIA Novosti-ի հետ զրույցում։ Նա հավելել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես օգնություն է ցուցաբերում բոլոր իմաստներով։ Նրա խոսքերով՝ Վենեսուելան մտադիր է շարունակել Ռուսաստանից ժամանակակից զենք ստանալ։ Մադուրոն հայտարարել է, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ […]
07:41 30.01.2019
Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել է ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին լքել երկիրը և արգելափակել է հանրապետության տարածքում նրա բոլոր բանկային հաշիվները։ Դատարանը նման որոշում է կայացրել Վենեսուելայի գլխավոր դատախազ Թարեք Սաաբի խնդրանքով։ Նա հայտարարել է, որ Գլխավոր դատախազությունը Գուայդոյի հակակառավարական գործունեության հետաքննություն է սկսել։ Հաշիվների սառեցումն ու ելքի արգելքը կգործեն մինչև քննության ավարտը։ Ավելի վաղ Վենեսուելայի […]
16:38 29.01.2019
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձեռնարկել է Վենեսուելայի օրինական իշխանությունները տապալելու բաց ընթացակարգ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նա հավելել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքն ու ղեկավարում վենեսուելական ընդդիմությանը: «Մեր տվյալներով՝ այդ ընդդիմադիր շարժման առաջնորդները, որոնք երկիշխանություն են հայտարարել, ըստ էության, ցուցումներ են ստանում Վաշինգտոնից: Եվ […]
12:24 29.01.2019
Ամերիկացի 7 դիվանագետներ այժմ գտնվում են Կարակասում, որպեսզի բացեն «համատեղ շահերի գրասենյակ»՝ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ես վավերացրել եմ վիզաները, դիվանագիտական անձեռնմխելիությունը և դիվանագիտական արտոնություններն այստեղ գտնվող ամերիկացի 7 դիվանագետների խմբի համար»,- ասել է Մադուրոն և հավելել, որ ինքը ցանկանում է, որ Վենեսուելայում լինի գրասենյակ, որի միջոցով երկու […]
10:05 29.01.2019
ԱՄՆ-ը դիտարկում է վենեսուելական խնդրի լուծման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Բոլթոնը հստակեցրել է, որ իշխանությունից կառչելու Մադուրոյի փորձերի դեպքում Վաշինգտոնը ռազմական միջոցառումներ կձեռնարկի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ […]
07:34 29.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից հանգիստ թողնել Վենեսուելան։ Նա այդ կերպ է մեկնաբանել երկրի հանդեպ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը։ ԱՄՆ-ից վերադարձած դիվանագետների առջև ելույթի ժամանակ Մադուրոն անցում է կատարել անգլերենի և դիմել Թրամփին։ «Մի՛ միջամտիր Վենեսուելայի գործերին։ Ձեռքերդ քաշի՛ր Վենեսուելայից։ Անմիջապե՛ս»,- ասել է Մադուրոն։ Նա ընդգծել է, որ […]
07:15 29.01.2019
Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցաբերում աջակցություն ընդդիմադիր Խուան Գուայդոյին, ով ավելի վաղ իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Պատժամիջոցները 7 մլրդ դոլարի […]
18:24 28.01.2019
Ռուս գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն իր հոդվածում անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին: Նրա մեկնաբանմամբ՝ «Կարակասում տեղի ունեցածը շատ նման է երևանյան իրադարձություններին»: Այս ամենը նա գրել է «Свободная пресса»-ի սյունակում: «Երկու իրադարձությունների հիմքում ԱՄՆ-ն է, մասնավորապես փոխնախագահ Մայք Փենսը, ով ընդդիմադիր Խուան Գուայդոյին խորհուրդ է տվել հռչակել իրեն երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օրինակով: Ի՞նչ կապ […]
17:50 28.01.2019
ԵՄ-ն աջակցում է անդամ երկրների տեսակետը, որ մոտ օրերս Վենեսուելայում պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն: Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ էր արել ԵՄ երկրներին չեղարկել Վենեսուելայում 8 օրում կազմակերպելիք ընտրությունների մասին հայտարարությունը: «Մեր տեսակետից մոտ օրերին պետք է […]
17:32 28.01.2019
The Heritage Foundation-ը կազմել է տնտեսական ազատության ցուցանիշով երկրների վարկանշային աղյուսակը: 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Վրաստանը 16-րդն է, Ադրբեջանը զբաղեցնում է 60-րդ, Ռուսաստանը` 98-րդ, Թուրքիան` 68-րդ տեղը: Ըստ հիմնադրամի՝ տնտեսապես առավել ազատ երկրներն են Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ առավել անազատը՝ Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան:
13:48 28.01.2019
Վենեսուելայի շուրջ լարվածության թուլացման և ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի քանակի աճի ֆոնի վրա նվազում են նավթի համաշխարհային գները: Այսպես, Լոնդոնի ICE Futures ֆոնդային բորսայում Brent Crude Oil նավթի գինն այսօր առավոտյան նվազել է 0.86- 60.73 դոլարով՝ մեկ բարելի դիմաց: Իր հերթին, Նյու Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,80-ից մինչև 52,89 դոլարով՝ […]
13:21 28.01.2019
Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այս մասին Twitter-ում հայտնում են վենեսուելական իրավապաշտպանական ընկերությունները: Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վենեսուելական քրեական ֆորումը գրանցել է 791 հոգու ձերբակալություն: Բոլոր ձերբակալվածները եղել են բողոքի ակցիայի մասնակիցներ: Նշվում է, որ միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 մարդ: Հայտնի է, որ երկում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով […]
12:32 28.01.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան կոչ է արել երկրի ընդդիմադիր ուժերին նստել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ`քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Եթե ընդդիմությունը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ բառացիորեն կես ժամից, ապա մենք կհամաձայնենք: Ես շատ կուզեի, որ նրանք բանակցությունների գան, թույլտվություն […]
08:49 28.01.2019
Վենեսուելական ընդդիմությունը գաղտնի բանակցություններ է վարում զինվորականների հետ՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ, իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակած Խուան Գուայդոն։ «Մենք բանակցություններ ենք անցկացնում պաշտոնատար, քաղաքացիական անձանց և զինվորականների հետ․․․ Սա շատ նուրբ թեմա է՝ կապված անձնական անվտանգության հետ»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Վենեսուելայի […]
13:33 27.01.2019
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։ ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։ Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։
10:35 27.01.2019
Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։ «Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։ […]
09:44 27.01.2019
ԱՄՆ դիվանագետների վերջին խումբը լքել է Կարակասը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Նրանք արդեն լքել են երկիրը, այսօր հեռացել է վերջին խումբը»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալություը։ Մադուրոն հանձնարարել է Վենեսուելայի ԱԳՆ-ին 30 օրում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ երկու պետություններում գրասենյակների ստեղծման շուրջ, որոնք կներկայացնեն երկրների շահերը։ Հունվարի 23-ին Մադուրոն հայտարարել […]
22:53 26.01.2019
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]
18:47 26.01.2019
Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին […]
16:57 26.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]
16:19 26.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա 8 օրերի ընթացքում Վենեսուելայում նախագահական նոր ընտռրությունների մասին հայտարարություն չլինելու դեպքում պատրաստվում է այդ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ճանաչել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին հաղորդվում է RT-ի թվիթերյան էջում: Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածվել նաև Իսպանիայի կառավարության կողմից: SHANTNEWS.am-ը նաև հայտնել էր, որ Մակրոնն իր […]
14:35 26.01.2019
ՌԴ ՍԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությանը, որ Էլիոտ Աբրամսը նշանակվել է «Վենեսուելայում ժողովրդավարության վերականգման ԱՄՆ ջանքերի» ծրագրի պատասխանատու: «Սա Վաշինգտոնի փորձն է քաղաքական այս իրադրության մեջ ուղիղ կառավարում մտցնել Վենեսուելայում, որը ամերիկյան էսթաբլիշմենթը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ապագա վասալ: Իրաքում «վերականգնել են» ժողովրդավարությունը, Լիբիայում նույնպես, Սիրիայում […]