07:55 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Ամփոփիչ հայտարարությունն ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Նրա խոսքով՝ կոնտակտային խումբը մտադիր է աշխատել բոլիվարական հանրապետությունում ընտրական գործընթացի երաշխիքների վրա։ Մասնավորապես՝ ծրագրվում է երկիր ուղարկել տեխնիկական առաքելություն։ Մոգերինին ընդգծել է, որ Վենեսուելայում ճգաժամն անհրաժեշտ է կարգավորել […]
07:43 08.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝ երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։ Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։ Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք […]
13:46 07.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը: GIF-անիմացիայի վրա քարտեզ է, որի վրա առանձնացված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրները: Պոմպեոն երախտագիտություն է հայտնել այդ երկրներին իր խոսքով «նախագահ Գուաիդոյին» սատարելու համար: Հրապարակված քարտեզի վրա Թուրքիան բաժանված է երկու մասի, իսկ հարավկովկասյան երկրների, այդ թվում` Հայաստանի սահմանները ներկայացված […]
07:44 07.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը […]
22:14 06.02.2019
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը: «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]
21:46 06.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հարավամերիկյան այս երկրում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խոսել ենք Եվրամիության ներկայացուցիչների հետ, որպեսզի համակարգենք դեպի ժողովրդավարություն անցման քայլերը և ամրապնդենք Եվրամիության աջակցությունն այդ գործընթացին»,- նշել է Գուայդոն: Նա նաև ավելացրել է, որ երախտապարտ է միջազգային հանրությանը «Վենեսուելայի […]
16:14 06.02.2019
Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի […]
12:31 06.02.2019
Վենեսուելայի բանակը փակել է Կոլումբիայի հետ սահմանի անցակետի կամուրջը և թույլ չի տվել, որ հարևան Կոլումբիայից հումանիտար օգնություն ներմուծվի երկիր, ինչին ձգտում էր երկրի ընդդիմությունը։ ԱԺ նախագահ, իրեն նախագահի պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոն անձամբ էր համակարգում երկրին հումանիտար օգնություն տրամադրելու հարցերը։ Հումանիտար օգնություն խնդրելուն դեմ է արտահայտվում մի շարք երկրների կողմից մերժվող նախագահ Նիկոլաս Մադուրոն։ […]
07:52 06.02.2019
Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։ Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։ Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին […]
15:30 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]
13:37 05.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույց է տվել Russia Toaday-ին: «Ինձ համար մեկ է, թե ինչպես կմտնեմ պատմության մեջ: Ես չեմ լինի դավաճան, թուլամորթ, ով երես է թեքում ժողովրդի առջև իր պարտականություններից»,- ասել է Մադուրոն: https://twitter.com/RT_russian/status/1092704746295779328
10:58 05.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը փորձում է զարգացման պետական բանկից մոտ 1.2 միլիարդ դոլար տեղափոխել Ուրուգվայ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական այն երկրներին, որոնք իրեն ճանաչել են, որպես երկրի նախագահի պաշտոնակատար: Ավելի […]
19:15 04.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային արձագանքները: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն: ՌԴ նախագահի մամլո քարտուղարի խոսքերով` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք կարող են գտնել միայն Վենեսուելայի քաղաքացիները: «Որոշումներ պարտադրելը կամ իշխանությունը բռնազավթելու փորձի լեգիտիմացումը, մեր տեսանկյունից, դիտվում է որպես միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին»,- ասել է […]
18:00 04.02.2019
Իտալիայի իշխանություններն արգելափակել են Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին: «Իտալիան ԵՄ կազմի մեջ մտնող երկրների արտաքին գործերի նախարարների միջև հունվարի 31-փետրվարի 1-ն անցկացվող հանդիպման ընթացքում արգելք է դրել ԵՄ հայտարարության վրա, որը պետք է հրապարակեր ԵԽ-ի արտաքին գործերի և քաղաքական […]
17:18 04.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրանքով, որ նա դյուրացնի ընդդիմության հետ երկխոսությունը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ Հռոմի պապին ուղղված նամակում Մադուրոն հայտարարել է, որ «ծառայում է Քրիստոսին», նաև հույս է հայտնել, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դրական կարձագանքի իր խնդրանքին: «Ես խնդրել եմ Հռոմի պապին, որ նա իշխանության […]
16:47 04.02.2019
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտածում են Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է Reuters-ը: «Մադուրոյի ռեժիմը պետք է դադարի գոյություն ունենալ»,- հաղորդել է աղբյուրը: Նա նաև նշել է, որ ներկայումս Մեծ Բրիտանիայի իշխանությունները տարբերակներ են մշակում Վենեսուելայում խաղաղության հաստատման համար: Դիտարկվում է նաև պատժամիջոցների տարբերակը:
14:34 04.02.2019
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել:
14:00 04.02.2019
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը ընդունել է Խուան Գուաիդոյի լեգիտիմությունը, ով իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ: Հունվարի 26-ին մի շարք երկրներ հայտարարել էին Գուաիդոյի լեգիտիմությունը ընդունելու մտադրության մասին, եթե 8 օրում Նիկոլաս Մադուրոն չնախաձեռներ երկրում նոր ընտրություններ: «Քանի որ Վենեսուելան նախագահական կառավարմամբ մոդելի երկիր է, ապա պետք է ճգնաժամից դուրս գալ նախագահական նոր ընտրություններ […]
10:39 04.02.2019
Մադուրոն նաև անտեսել է Եվրամիության երկրների վերջնաժամկետը՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
20:28 03.02.2019
Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]
09:13 03.02.2019
Վենեսուելայում երկիշխանության պայմաններում երկրի երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկում է անցկացնել երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ օրենսդիր մարմնի լեգիտիմությունը հաստատելու համար: Այս մասին առաջարկը նա բարձրաձայնել է այսօր՝ իր աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»: «Ազգային հիմնադիր ժողովի օրակարգում է այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչին գնահատական տալը: Որպեսզի երկրում լեգիտիմացվի […]
23:08 02.02.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները կարմիր շապիկներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրենց հերթին փողոց են նաև դուրս եկել ընդդիմության կողմնակիցները: Ավելի վաղ՝ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն նախագահի պաշտոնակատար հռչակեց: Սա […]
15:10 01.02.2019
Վենեսուելայում ծագած ճգնաժամի դեմ պայքարելու նպատակով եվրոպական մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Պորտուգալիան, Շվեդիան և Նիդերլանդները միջազգային կոալիցիա կկազմեն: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը Ֆեդերիկա Մոգերինին: Աղբյուրը հայտնում է, որ ստեղծվող խումը համատեղ աշխատանք կտանի Վենեսուելայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Խմբում համաձայնել են ներառվել նաև Էկվադորը, Կոստա-Ռիկան, […]
14:08 01.02.2019
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր առաջնորդ, Reuters -ի հետ զրույցում հայտարարել է, որ երկրում իշխանության փոփոխությունն օգուտ կբերի Վենեսուելայի գլխավոր առևտրային գործընկերներին՝ Մոսկվային և Պեկինին: «ՌԴ-ին և Չինաստանին ամենաշատը պետք է հետաքրքրի մեր երկրում կայունությունը և ներկա ռեժիմի փոփոխությունը»,- ասել է նա: Նրա խոսքեով՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի պաշտպանում Վենեսուելայի շահերը […]
11:52 01.02.2019
Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին: Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար […]
07:26 01.02.2019
Իտալիայի կառավարությունը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ ելնելով երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքից։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն, հայտնում է TV2000 ալիքը։ Նա հիշեցրել է, որ նման դիրքորոշումը կոչվում է չմիջամտության սկզբունք և ողջունվում ՄԱԿ-ի կողմից։ «Այժմ բոլորը խոստովանում են Լիբիայում թույլ […]
12:52 31.01.2019
Վենեսուելայում իշխանության և ընդդիմության բախումից հետո սկսվել են լրագրողների ձերբակալություններ. իսպանական EFE-ն հաղորդել է այնտեղ աշխատող 3 լրագրողի ձերբակալության մասին: «Վենեսուելայի իշխանությունները Կարակասում ձերբակալել են EFE-ի 3 լրագրողների»,- ասված է գործակալության թվիթերյան էջում: Դրանից առաջ գործակալությունը հայտարարել էր նաև կոլումբացի ֆոտոլրագրողի անհետացման մասին: Еuronews-ն իր հերթին հաղորդել է երկու ֆրանսիացի լրագրողի ձերբակալության մասին: Նշվում է, որ […]
07:56 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը 1 մլրդ եվրո կհատկացնի «Գեղեցիկ Վենեսուելա» ծրագրին, որի շրջանակում ներդրումներ կստանան երկրի ավելի քան 62 խոշոր քաղաքներ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ ներդրումներն ուղղված են այն բանին, որպեսզի Վենեսուելայի քաղաքները դարձնեն ամենագեղեցիկն ու ժամանակակիցը Լատինական Ամերիկայում։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն […]
07:47 31.01.2019
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ ընդդիմությունը գաղտնի հանդիպել է երկրի զինվորականների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ։ «Իշխանության փոխանցումը պահանջում է աջակցություն ԶՈւ-ի կողմից։ Մենք գաղտնի հանդիպումներ ենք ունեցել անվտանգության ուժերի ներկայացուցիչների և զինվորականների հետ»,- գրել է նա New York Times-ի հոդվածում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար […]