11:30 21.02.2019
Զինվորական ստորաբաժանումները և անվտանգության ուժերը փակել են Կոլումբիայի հետ սահմանը:
09:57 21.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է երկիրը դարձնել ողջ տարածաշրջանի հզոր տերությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նախագահի խոսքերով՝ աջ ուժերը ցանկանում են «խեղդել» Վենեսուելայի զարգացումը, որպեսզի այն չդառնա Լատինական Ամերիկայի հզորագույն երկրներից մեկը։ Նա նաև կոչ է արել ապահովել երկրի անկախությունը տնտեսական, տեխնոլոգիական և արդյունաբերական պլանում։
07:48 21.02.2019
ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցչության ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Արդեն հունվարի 27-ին նրան երկրի նախագահ ճանաչելու մասին էր հայտարարել Վաշինգտոնում […]
00:11 21.02.2019
Վենեսուելան փակում է ծովային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: «Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլև վերանայել հարաբերություններն այդ երկրների հետ: Այս միջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ կղզիների կառավարությունները չեն հետևի միջազգային իրավունքի նորմերին […]
23:05 20.02.2019
Իտալիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին «հանցագործ» է անվանել և հուսով է, որ Մադուրոն շուտով կհեռանա պաշտոնից: «Որպես իտալացի և որպես հայր, որը հնարավորություն է ունեցել ծանոթանալու Վենեսուելայից Իտալիա փախած բազմաթիվ իտալացիների ու վենեսուելացիների հետ, ես հույս ունեմ, որ այս հանցագործը հնարավորինս շուտ կհեռանա, քանի որ խոսքն իսկապես հանցագործի մասին […]
08:31 20.02.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վենեսուելացի զինվորականներից պահանջել է թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է կատարեն բնակիչների պաշտպանության իրենց պարտքը։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն մոռանա վենեսուելացի զինվորականների կողմից արված որևէ գործողություն։ Բոլթոնն ընդգծել է, որ […]
07:18 20.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել խորհրդարանի ընդդիմադիր խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին երկրում արտահերթ ընտրություններ հայտարարել։ Ելույթ ունենալով Բժշկական համալսարանի շրջանավարտների առջև՝ նա ասել է․ «Թող այդ ինքնանշանակված ծաղրածուն ընտրություններ նախաձեռնի, որպեսզի նրան հեռացնեն քվեարկությամբ»։ Հիշեցնենք, որ Գուաիդոն իրեն երկրի նախագահ էր հռչակել հունվարի 23-ին՝ հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին։
16:19 19.02.2019
Ճապոնիայի կառավարությունն աջակցություն է հայտնել Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, տեղեկացնում է ТАСС-ը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Կոնոն նաև անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վենեսուելայում մինչ այժմ նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվել: Հիշեցնենք` ավելի վաղ Սլովենիան էր ճանաչել Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի […]
12:46 19.02.2019
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունը` հասցեագրված վենեսուելացի զինվորականներին, թե նրանք կարող են ամեն ինչ կորցնել: Զախարովան Facebook-ում Թրամփի գործողությունն անվանել է շանտաժ: «Շանտաժը որպես վենեսուելացի ժողովրդին ժողովրդավարության վերադարձնելու միջոց»,-գրել է նա: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե զինվորականները շարունակեն սատարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, […]
07:31 19.02.2019
Վենեսուելական բանակի դիպուկահարների ստորաբաժանման ծառայողները հրապարակել են տեսաուղերձ, որում դեմ են հանդես եկել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։ Այս մասին հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։ Զինծառայողները հայտարարել են, որ պատրաստ են զենքն ուղղել նախագահի դեմ՝ «կոռումպացված կառավարությանը» վերջ տալու և հայրենիք վերադառնալու համար։ Նրանք արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ անցել են Կոլումբիայի տարածք։ «Որքա՞ն կարող է […]
21:14 18.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան սադրանք է համարում փետրվարի 23-ին Վենեսուելա հումանիտար օգնություն ուղարկելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը, գրում է РИА «Новости»–ն: Նա նշել է, որ ավելի արդյունավետ կլիներ պատժամիջոցների հանումը և երկրի պետգերատեսչությունների հաշիվների բացումը. «Փետրվարի 23-ի համար Վաշինգտոնի կողմից հովանավորվող ընդդիմության կողմից ենթադրվում են գործողություններ, որոնք, ինչպես կասեր Գաբրիել Գարսիա Մարկեսր, […]
17:10 18.02.2019
40 երկրների Ձախ երիտասարդական շարժման ներկայացուցիչներ են ժամանել Վենեսուելա` երկրի ղեկավարության ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի համերաշխության միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն: Առաջին օրը Ռուսաստանից, Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային ու Լատինական Ամերիկաներից ժամանած մասնակիցները հանդիպել են իշխող Վենեսուելայի միավորված սոցիալիստական կուսակցության միջազգային վարչության ղեկավարության և երկրի կրթության նախարարի հետ: «Եթե անկեղծ, ապա Վենեսուեալն հիմա մենակ […]
08:39 18.02.2019
Եվրախորհրդարանի պատգամավոր Գոնսալես Փոնսն իր թվիթերյան էջում գրել է, որ եվրոպական մարմնի պատվիրակությանը թույլ չեն տվել մուտք գործել Վենեսուելայի տարածք։ Նրա խոսքերով՝ պատվիրակության անդամների անձնագրերը վերցրել են և վտարել երկրից։ Նա նշել է, որ միակ բացատրությունն այս դեպքում այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն չի ցանկանում իրենց ներկայությունը երկրի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]
14:11 17.02.2019
Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված ամերիկյան երեք ռազմական ինքնաթիռներ վայրէջք են կատարել կոլումբիական սահմանամերձ Կուկուտա քաղաքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։ «Մեր պայքարը շարունակում է արդյունք տալ: ԱՄՆ-ից երեք ինքնաթիռ այսօր վայրէջք է կատարել Կուկուտայում: Իրենց հետ բերել են հումանիտար […]
17:28 16.02.2019
Վենեսուելայի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հնարավոր սադրանքներին: Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վենեսուելայի զինված ուժերի մշտական տեղակայման ծրագիր է առաջարկել՝ երկիրը հնարավոր ռազմական ներխուժումից պաշտպանելու համար: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները և Կոլումբիան ռազմական միջամտություն են նախապատրաստում, իսկ մոբիլիզացված զինված ուժերին օժանդակելն իր սահմանադրական պարտքն է: Քաղաքական գործիչը նշել է, որ անհրաժեշտ է ամրացնել երկրի […]
13:02 16.02.2019
Վենեսուելայի իշխանությունները ընդդիմության հետ բանակցություններ են վարում. այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox News-ին տված հարցազրույցում: «Գեներալները, գլխավոր ֆիգուրները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, ընդդիմության հետ մշտական երկխոսություն են վարում. դա մակերեսային է, սակայն երկխոսություն կա»,- ասել է Բոլթոնը: Նա նշել է, որ Վենեսուելայում կա ավելի քան 2000 գեներալ. […]
10:56 16.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն երկրի զինված ուժերին 2 շաբաթ ժամանակ է տվել, որպեսզի աջակցեն՝ Կարակասում նավթային արդյունաբերության համաժողովում նրա ժամանակավոր նախագահ դառնալուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ընդդիմության առաջնորդն ընդգծել է, որ դա Վենեսուելայի հասարակության համար կարևոր քայլ է, քանի որ նրանք հնարավորություն ունեն ոչ միայն վերջ դնելու երկրում տիրող արտակարգ իրավիճակին, այլև […]
11:38 15.02.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]
08:10 15.02.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին սպառնացել է նրանց, ովքեր չեն ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ։ Վերջինս իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել հունվարի 23-ին։ «Նրանք, ովքեր դավադրություններ են կազմակերպում Մադուրոյի հետ՝ Վենեսուելայի դեմոկրատական ինստիտուտները կործանելու համար, նախկինի պես կբախվեն հետևանքների»,- գրել է Բոլթոնն իր թվիթերյան էջում։ «Հետևանքներ» ասելով`ԱՄՆ-ը սովորաբար […]
22:43 14.02.2019
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին՝ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձերին: «ԱԳՆ-ի փոխղեկավար Ֆելիքս Պլասենսիան գործնական հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կիմ Սոնգի հետ: Հանդիպման ընթացքում վենեսուելացի դիվանագետը ներկայացրել է վերջին քաղաքական իրադարձությունները, որոնցով ստիպված է անցնել կարիբյան ժողովուրդը միջազգային վարկաբեկման, և ԱՄՆ-ի […]
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
07:29 14.02.2019
Վենեսուելայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կոչ է արել հանրապետական բանակին աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ։ «Եկել է ժամանակը, որպեսզի զինված ուժերն աջակցեն Վենեսուելայի ժողովրդին և վերադարձնեն իրենց լեգիտիմությունը»,- ասել է Աբրամսը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ն։ Նա սպառնացել է զինվորականներին՝ ասելով, որ իշխանության գալուց հետո […]
23:10 12.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ երկիր է ժամանել առաջին հումանիտար օգնությունը, որի մուտքը երկրի պաշտոնական իշխանությունները հրաժարվում էին թույլատրել: Այս մասին ընդդիմության առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գուայդոն, սակայն, չի հայտնել, թե ինչ ճանապարհով է այդ օգնությունը մուտք գործել երկրի տարածք: Ավելի վաղ, Գուայդոյի ներկայացուցիչները հայտարարել էին, որ փետրվարի 14-ին Վաշինգտոնում […]
07:18 11.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեկնարկ է տվել երկրի պատմության խոշորագույն քաղաքացիա-ռազմական զորավարժություններին։ «Երկուհարյուրամյա Անգոստուրա-2019» անվանումը կրող զորավարժությունները կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը։ Ինչպես նշել է Մադուրոն, դրանք կդառնան երկրի 200-ամյա պատմության մեջ անցկացված բոլոր զորավարժություններից ամենամասշտաբայինը։ Զորավարժությունների մեկնարկից առաջ պետության ղեկավարը եղել է ափամերձ Միրանդա նահանգում, որտեղ հանդիպել է զինվորականների հետ և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին։ […]
16:00 10.02.2019
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում անդրադարձել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ելույթի ժամանակ էլեկտրականության անջատմանը, որի տեսագրությունը տարածվել է համացանցում։ «Մադուրոյի մաֆիայի լույսը մարում է Վենեսուելայում», – երկիմաստ գրառում է կատարել Բոլթոնը։ The lights are going off on the Maduro mafia in Venezuela… https://t.co/SU9QONDY8E — John Bolton (@AmbJohnBolton) February […]
17:51 09.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առանձնատանը հոսանքազրկում է տեղի ունեցել: Երկրի ազգային էներգետիկ կորպորացիայից հայտարարվել է, որ հոսանքազրկումները տարածվել են մայրաքաղաքի՝ ընդհանուր թվով 19 շրջանների վրա, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել «Սա տա-Մոնիկա» կայանում, ինչի հետևանքով տուժել են Կարակասի Լոս-Պրոսերես և Սանտա Մոնիկա շրջանները: Հաղորդվում է, որ հոսանքազրկման ընթացքում Մադուրոն լրատվամիջոցներին […]
16:20 09.02.2019
Մարոկկոյի թագավորության ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ երկու երկրների ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղում Լիոնել Մեսսիի մասնակցության շուրջ: Արգենտինացիները մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնեն՝ Մադրիդում Վենեսուելայի հավաքականի հետ և Տանժերում Մարոկկոյի ընտրանու հետ: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին, որը ԱԱ 2018-ից հետո դադար էր վերցրել, պատրաստվում է մասնակցել […]
10:55 09.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիանները ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության: Այս մասին ընդդիմության առաջնորդը հայտարարել է Վենեսուելայի պետական համալսարանում իր ելույթի ժամանակ: Գուայդոյի խոսքերով՝ Մադուրոյի իշխանության տապալումը ժամանակի հարց է: Ավելի վաղ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն […]
18:39 08.02.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջը հրապարակում է արել, որում նշվում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի Սահմանադրությունը խախտելու վարպետ է, որը կարողացել է Վենեսուելան Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրից դարձնել ամենաաղքատը։ Գրառմանը կից տեղադրված է նաև հոլովակ՝ Մադուրոյի վերաբերյալ ԱՄՆ վերաբերմունքի մասին։ #NicolasMaduro is a master at violating Venezuela's Constitution and his policies turned #Venzuela […]
08:10 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։ Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց […]