09:32 26.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույցի ժամանակ հրամայել է ձերբակալել լրագրողներին և առգրավել նրանց տեխնիկան։ Նախագահին դուր չեն եկել հարցերը, հայտնում է ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը, որի 6 լրագրողներ ձերբակալվել են նախագահական պալատում։ Այնուհետև նրանց ազատ են արձակել, ասվում է Վենեսուելայի ԶԼՄ-ների աշխատակիցների ազգային արհմիության թվիթերյան էջում։ Մադուրոյի հրամանով մարդասիրական օգնության մուտքը երկիր արգելափակվել է։ Բրազիլիայի […]
08:28 26.02.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցող երկրներին սպառնացել է մեկուսացմամբ։ «Եթե դուք շարունակեք աջակցել այդ ռեժիմին, այն միայն կմեկուսացնի Ձեր երկրները համաշխարհային արենայում»,-ասել է Փենսը Բոգոտայում՝ Լիմայի խմբի գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Վաշինգտոնը կհայտարարի Մադուրոյի նկատմամբ էլ ավելի խիստ պատժամիջոցների սահմանման մասին։ ԱՄՆ փոխնախագահն աջակցություն է հայտնել Վենեսուելայի […]
07:31 26.02.2019
Վաշինգտոնը խստացրել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները և սև ցուցակում ներառել վենեսուելացի 4 նահանգապետի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Սահմանափակումների տակ են հայտնվել 4 նահանգների՝ Սուլիայի, Ապուրեի, Վարգասի և Կարաբոբոյի ղեկավարները, ովքեր խոչընդոտում են մարդասիրական օգնության մատակարարումներին։ Պաշտոնյաների ակտիվներն ԱՄՆ-ում սառեցվել են, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվել է նրանց հետ որևէ գործարք կնքել։
07:18 26.02.2019
Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն կվերադառնա Կոլումբիայից այս շաբաթ։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, փետրվարի 22-ին վենեսուելական ընդդիմության առաջնորդը, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել էր Կոլումբիայի հետ սահմանամերձ քաղաք, այցելել վենեսուելացի ժողովրդի համար մարդասիրական օգնության բաշխման կենտրոն։ Նա նաև մասնակցել է Բոգոտայում անցկացվող «Լիմայի խմբի» նիստին։ Դրանից մեկ օր առաջ […]
18:23 25.02.2019
ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն անհրաժեշտ է համարում ռազմական միջամտության բացառումը Վենեսուելայում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Մեր տեսակետն այն է, որ պետք է զերծ մնալ ռազմական ցանկացած միջամտությունից»,- աղբյուրը մեջբերում է Կոսյանչիչի խոսքը: Նա հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ջանքեր գործադրել է Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ:
16:52 25.02.2019
Գերմանիայի իշխանությունները կոչ են արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին զերծ մնալ բռնի գործողություններից և թույլ տալ, որ հումանիտար օգնությունը մուտք գործի հանրապետություն: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիան դատապարտում է Վենեսուելայի կողմից հարևան երկրների հետ սահմանների բռնի արգելափակումը: Բեռլինը նաև կողմ է հանդես գալիս, որպեսզի Մադուրոյի և նրա շրջապատի նկատմամբ ճնշումը շարունակվի: […]
12:24 25.02.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «շոկի է ենթարկել ու տխրեցրել» վենեսուելական սահմանին խաղաղ բնակիչների մահվան լուրը: Նա կողմերին կոչ է արել «թուլացնել լարվածությունը և ջանքեր գործադրել հակամարտության սրումը բացառելու համար»: Գուտերեշը հայտարարել է, որ ցանկացած գնով պետք է խուսափել բռնությունից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Նշենք, որ Վենեսուելայում սրվել է Նիկոլաս Մադուրոյի կառավարության և ընդդիմադիր ուժերի միջև հակասությունը: […]
10:41 25.02.2019
Խուան Գուաիդոյի այցից առաջ Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին բախումներ էին տեղի ունեցել:
07:48 25.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։ Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3 բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը, […]
07:33 25.02.2019
Կոլումբացի 4 հյուպատոսներ լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Լքելով Վենեսուելան, որը հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հյուպատոսները սահմանը հատել են ոտքով։ Դիվանագետները գլխավորել են կոլումբիական հյուպատոսարանները, որոնք գտնվում են Սան-Անտոնիոյում, Սան-Կրիստոբալում, Պուերտո-Այակուչոյում և Սան-Կառլոս-դել-Սուլիայում։ Փետրվարի 23-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների […]
07:18 25.02.2019
Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։ «Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն […]
16:32 24.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռումբա է պարել կնոջ հետ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաք ժամանակ, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել կառավարության գործունեությանը կողմանակից 20 հազար մարդ: Երբ Մադուրոն կարմիր շապիկով դուրս է եկել և սկսել ռումբա պարել, նրան ծափերով ողջունել են: Հավաքի ընթացքում նա հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական […]
14:42 24.02.2019
Վենեսուելայում ուժայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ գտնվել են օտարերկրացի լրագրողներ։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել շենքի ապակիները։ Հարձակումը կատարվել է Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգի «Ուրենիե» հյուրանոցում։ Այնտեղ գտնվող լրագրողները լուսաբանել են սահմանին մարդասիրական օգնության մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ների աշխատակիցների վենեսուելական ազգային արհմիությունը։ Հաղորդվում է, որ մինչ […]
12:25 24.02.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը վերջնաժամկետ է ներկայացրել վենեսուելացի զինվորականներին՝ անցնել ընդդիմության կողմը կամ բախվել մեկուսացման։ Բոլթոնը հայտարարել է, որ Վենեսուելան կարող է բախվել նոր պատժամիջոցների, եթե նրա զինվորականները թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Վենեսուելացի զինվորականներն ընտրություն ունեն՝ ընդունել ժողովրդավարություն, պաշտպանել […]
10:59 24.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ երկրում իրավիճակի կարգավորման համար պետք է նկատի առնել ցանկացած տարբերակ։ «Այսօր ստեղծված հանգամանքները ստիպում են ինձ որոշում ընդունել՝ պաշտոնապես հայտարարել միջազգային հանրությանը բաց պահել պայքարող հայրենիքի ազատության ապահովման բոլոր տարբերակները։ Հույսը ծնվել է չհանգելու համար»,-գրել է նա թվիթերյան էջում։ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն կարծում է, որ […]
10:28 24.02.2019
Վենեսուելացի զինվորականների մի մասը հատել է Կոլումբիայի հետ սահմանը Սիմոն Բոլիվարի անունը կրող կամրջի շրջանում։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ու Ազգայն գվարդիայի ներկայացուցիչներ ապաստան են խնդրել Կոլումբիայում։ Նրանց հայցադիմումները կդիտարկվեն՝ համապատասխան ստանդարտ ընթացակարգի։ Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարաել էր, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները […]
10:14 24.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեին անվանել է սատանա։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Կարակասում։ «Նա հրեշտակի դեմք ունի, սակայն ես կթփթփացնեի նրա այտերին ու կասեի․ «Դու սատանա ես, Իվա՛ն Դուկե, և դու չեն հաղթի Վենեսուելային։ Հեռացի՛ր այստեղից, սատանա՛»»,-հայտարարել է Մադուրոն։ Ավելի […]
10:02 24.02.2019
Կոլումբիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ երկրի նախագահ Իվան Դուկեն հրամայել է երկիր վերադարձնել Վենեսուելայի համար մարդասիրական օգնությամբ բարձված բեռնատարները։ Դա արվել է բեռները հրկիզումից պաշտպանելու նպատակով։ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Կոլումբիայի կառավարության համար առաջնահերթություն է հանդիսանում սահմանամերձ գոտում մարդկանց պաշտպանությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոլումբիա-Վենեսուելա սահմանին բախումների ժամանակ վենեսուելացի ուժայինները հրկիզել են 3 […]
09:31 24.02.2019
Վենեսուելա-Կոլումբիա սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է առնվազն 285 մարդ։ Տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը՝ կոլումբացիներ, ովքեր հավաքվել էին՝ մասնակցելու մարդասիրական օգնության փոխանցմանը։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի ԱԳ նախարար Օլմես Տրուխիլիոն։ «Բախումների հետևանքով տուժել է 285 մարդ, հիմնականում արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զենքի գործածումից։ 37 մարդ հոսպիտալացվել է»,-ասել է նախարարը։ Վենեսուելացի ուժայինները […]
09:16 24.02.2019
Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին վենեսուելացի ուժայինները կրակի են մատնել մարդասիրական օգնություն տեղափոխող 3 բեռնատար։ Դեպքը տեղի է ունեցել Տաչիրա նահանգում, իր թվիթերյան էջում գրել է լրագրող Գաբրիել Բաստիդասը։ Կամավորները փորձել են փրկել մարդասիրական բեռները։ Տեղի ունեցած բախումների հետևանքով հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին։ Սպիտակ տանն անմարդկային են որակել մարդասիրական բեռների հրկիզումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության […]
15:22 23.02.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել […]
13:55 23.02.2019
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Կոլումբիայի հետ սահմանը փակելու մասին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով և ժամանակավոր բնույթ է կրում: Նա նաև ընդգծել է, որ սահմանային անցակետերը նորմալ կաշխատեն, երբ Վենեսուելայի ժողովրդի դեմ բռնություններն ավարտվեն: El Gobierno Bolivariano de Venezuela otorga plenas […]
09:10 23.02.2019
Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]
23:15 22.02.2019
Պեմոն ցեղի հնդկացիները Վենեսուելայում՝ Բրազիլիայի սահմանի մոտ, պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին։ Այս մասին Twitter -ում հայտարարել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ամերիկո դե Գրասիան։ «Կումարակապայեում մահացել է ևս մեկ պեմոն (ցեղի ներկայացուցիչ), ևս 3-ը ծանր վիճակում են։ Տեղի բնակիչները պատանդ են վերցրել հրամանատարին՝ Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին»,- հայտարարել է դե Գրասիան։ Ավելի […]
22:28 22.02.2019
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]
17:29 22.02.2019
Վենեսուելա է հասել Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության առաջին բաժինը, որը պարունակում է 7.5 տոննա դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ: Այս մասին հայտնում է RT-ն: Ռուսաստանի դեսպան Պավել Զայեմսկին ընդգծել է, որ այն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողությամբ: Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն աջակցել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին, հետո հայտարարել այնտեղ հումանիտար օգնություն ուղարկելու […]
07:47 22.02.2019
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն փետրվարի 21-ին ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը։ 001 հրամանը թույլ է տալիս մարդասիրական օգնության մատակարարում Վենեսուելա։ Նույն հրամանով Գուաիդոն չեղարկել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանը՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանի փակման մասին։ Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Վենեսուելայի խորհրդարանը նույնպես հավանություն է տվել մարդասիրական օգնության հասանելիությանը։ Մադուրոն […]
00:54 22.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ին նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչև նոր հայտարարությունը»,- Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում: Մադուրոն չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր […]
23:33 21.02.2019
Յոթ գող ներխուժել է Էկվադորում գտնվող Վենեսուելայի դեսպանություն և հափշտակել գումար, հաղորդում է EFE-ն: Նշվում է, որ գողերը սպառնացել են կրակ բացել աշխատակիցների և ներսում գտնվող մարդկանց վրա: Պաշտոնական մարմինները հաղորդում են, որ հարձակվողների մեջ եղել է 3 կին և 4 տղամարդ: Նրանք կտրել են բոլոր հեռախոսային լարերը, դեպքի առթիվ կատարվում է քննություն: Աղբյուրը հաղորդում է, […]
12:52 21.02.2019
Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 26-ը չեղարկել Վենեսուելա իրականացվելիք թռիչքները, հաղորդում է France Press-ը: Խոսքը վերաբերում է փետրվարի 23-ի, 24-ի և 25-ի թռիչքներին: Այդ օրերին սպավում է ցույցերի նոր ալիք` երկիր հումանիտար օգնություն հասցնելու առիթով: Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ թռիչքները չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ուղևորները կկարողանան թռիչքները տեղափոխել այլ օր: