17:12 12.03.2019
Կարակասի շատ բնակիչների համար ջրամատակարարման հաճախակի դադարեցումն իսկական ողբերգություն է դարձել, նրանք ստիպված են այս ռեսուրսի դեֆիցիտի պատճառով մեկնել մոտակա տարածքներ` բնական աղբյուրներից օգտվելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն: Վենեսուելայի մայրաքաղաքը գտնվում է Կարիբյան Անդեր լեռնաշղթայի հովտում, և քաղաքում ու դրա շրջակայքում շատ աղբյուրներ կան: Մարդիկ, ովքեր փորձում են աղբյուրներից ջուր վերցնել, հանդիպում են հսկայական […]
16:34 12.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունն այն մասին, որ «Ռոսնեֆտ»-ը, շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, նավթ է գնում Վենեսուելայից, որևէ կերպ չի տեղավորվում միջազգային իրավունքի շրջանակում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Սա համատեղելի՞ է միջազգային իրավունքների հետ: Ոչ մի կերպ»,- ասել է Լավրովն Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հետ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ: Մեկնաբանելով «Հարավային հոսք»-ի […]
13:50 12.03.2019
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով վաղը՝ մարտի 13-ին, երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարվում: «Ես հրամայել եմ չեղարկել աշխատանքային և դպրոցական պարապմունքները մարտի 12-ին և մարտի 13-ին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին մենք կարողանանք որոշակիորեն առաջ գնալ խաղաղ կյանքի և մեր արժանի խաղաղության լիարժեք […]
13:08 12.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթ կվերադարձնի Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Պոմպեոյի խոսքերով՝ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունն ԱՄՆ քաղաքականության համար դարձել է սահմանափակում: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի որոշումը Կարակասում իրավիճակի վատթարացման արդյունք է: Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Ռուսաստանն անտեսում է Վենեսուելայի […]
07:33 12.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ու Կուբային այն բանում, որ նրանք գլխավոր դեր են խաղացել Վենեսուելայում ներկայիս ճգնաժամի ստեղծման մեջ, քանի որ նախկինում աջակցել են և շարունակում են աջակցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։ «Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը շարունակում է նավթ գնել վենեսուելական պետական PDVSA ընկերությունից՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, իսկ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը […]
07:18 12.03.2019
Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ կապված երկրի տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատման հետ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Ավելի վաղ 30 օրով արտակարգ դրություն սահմանելու կոչ էր արել ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն, ով իրեն հունվարի 23-ին հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտությունը […]
07:18 11.03.2019
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառով Վենեսուելայի կառավարությունն այսօր չեղարկել է աշխատանքային օրն ու դպրոցական պարապմունքները։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսն իր թվիթերյան էջում։ Մարտի 7-ից հոսանքազրկվել են երկրի 33 նահանգներից 21-ը և մայրաքաղաք Կարակասը։ Բլեքաութի պատճառ է դարձել «Էլ-Գուրի» խոշորագույն ՀԷԿ-ի վթարը։ Երկրի իշխանությունները տեղի ունեցածն անվանում են դիվերսիա […]
23:25 10.03.2019
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մտադիր է խնդրել Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Այդ մասին հայտնում է ТАСС–ը։ Որոշման պատճառը երկրում էլեկտրականության զանգվածային անջատումներն են։ «Վաղը կխնդրեմ Ազգային ասամբլեային երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանել։ Մենք չենք կարող մեր քաղաքացիներին առանց աջակցության թողնել»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրն ասել է, որ արտակարգ […]
23:08 09.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողությանը կհաջորդի համոզիչ պատասխան, գրում է РИА Новости–ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ը թերագնահատում է Վենեսուելայի պատրաստակամությունը: «Ես վստահեցնում եմ, որ ագրեսիայի փորձը պահպանողականների կողմից, ովքեր սիրում և քաջաբար պաշտպանում են մեր հայրենիքը, համոզիչ պատասխանի կհանդիպի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում […]
12:45 09.03.2019
Էլեկտրականությունն աստիճանաբար սկսել է վերականգնվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, գրում է РИА Новости-ն: Նշվում է՝ Ալտագրասիա, Կոլինաս դե Սանտա Մոնիկա, Լա ֆլորիդա, Կարիկուաո և այլ շրջաններում էլեկտրականությունը սկսել է մասնակի վերականգնվել, թեպետ խափանումներով: Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու […]
09:32 09.03.2019
Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV հեռուստաալիքի եթերում։ Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում […]
13:16 08.03.2019
Գիշերը գրեթե ամբողջ Վենեսուելան զրկվել է էլեկտրամատակարարումից։ Երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն իր թվիթերյան էջի միջոցով շտապել է հայտնել այդ մասին ու մեղադրել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարած իշխանությանը։ 11 PM. 22 estados sin luz. 6 horas #SinLuz, en Caracas es un récord. Caos, preocupación e indignación. Este apagón evidencia la ineficiencia del usurpador. La […]
07:44 08.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելային էներգետիկ պատերազմ է հայտարարել։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Մադուրոն ընդգծել է, որ «ամերիկյան իմպերիալիզմին չի հաջողվի հաղթել (Վենեսուելայի նախկին նախագահ) Ուգո Չավեսի ժողովրդին»։ Վենեսուելայում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկումներին ԱՄՆ-ի առնչության ապացույցներ Մադուրոն չի ներկայացրել։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, էլեկտրականության զանգվածային […]
07:31 08.03.2019
Էլեկտրականության զանգվածային անջատումներ են գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Այս մասին գրում է Nacional պորտալը։ Էներգետիկայի նախարարը խոստացել է էլեկտրականության հետ կապված խնդիրները վերացնել 3 ժամում։ Ինչպես նշում է «РИА Новости»-ն, էլեկտրամատակարարման խափանումների պատճառով Կարակասում մետրոն չի աշխատում, դիտվում են բջջային կապի խափանումներ։ Վենեսուելայի՝ էլեկտրաէներգիայի հարցերով ազգային կորպորացիայում հայտնել են, որ «Էլ-Գուրի» […]
11:05 07.03.2019
Ազգային ժողովում ելույթի ժամանակ Գուաիդոն քննադատել է դեսպանին արտաքսելու իշխանությունների որոշումը:
08:28 07.03.2019
Վաշինգտոնը նախազգուշացրել է օտարերկրյա ֆինանսական ինստիտուտներին պատժամիջոցների մասին, եթե նրանք գործարքներ իրականացնեն հօգուտ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունում։ Փաստաթղթում նաև նշվում է «ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի ղեկավարությամբ Վենեսուելայում իշխանության ժողովրդավար անցմանը վճռական աջակցության մասին»։ «Մենք թույլ չենք տա, որ Մադուրոն […]
07:54 07.03.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է ընդունել հետ կանչել Վենեսուելայի 77 քաղաքացիների մուտքի արտոնագրերը։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է ABC News-ը։ Նշվում է, որ այդ անձանց թվում կան Մադուրոյի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներ։ Վիզաների հետկանչը տեղի է ունենում Վենեսուելայում Գերմանիայի դեսպան Դանիել Կրիներին պերսոնա նոն-գրատա հայտարարելու մասին Մադուրոյի […]
12:56 05.03.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կառնավալի ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել: Դիմակներով տասնյակ մարդին քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է 9 ոստիկան: Այս մասին հայտնել է Известия-ն: Աղբյուր հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է անկարգություններ հրահրող մասնակիցներից մի քանիսին: Քաղաքական ճգնաժամը երկրում շարունակվում է դեռ 2014 թվականից և ուղեկցվում է տնտեսական աճի նվազմամբ: Հունվարի […]
08:11 05.03.2019
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ, դեռևս հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն իր թվիթերյան էջում հայտնել է Կարակաս վերադառնալու մասին։ Նա հայրենիք է վերադարձել Պանամայից՝ լատինաամերիկյան մի շարք երկրներում շրջագայելուց հետո։ Նա առանց խոչընդոտի լքել է օդանավակայանը և ուղևորվել իր կողմնակիցների հետ հանդիպման։ Օդանավակայանում կողմնակիցներից բացի՝ Գուաիդոյին սպասել են եվրոպական մի քանի երկրների դեսպաններ։ […]
10:05 04.03.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի՝ Վենեսուելա վերադարձին խոչընդոտելու փորձերը կառաջացնեն ԱՄՆ-ի և միջազգային հանրության ակտիվ հակազդեցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Իր թվիթերյան էջում խորհրդականը հայտարարել է, որ Գուաիդոն հայտարարել է երկիր վերադարձի մասին, ինչպես նաև նշել, որ դրան սպառնացող ցանկացած գործողության կհաջորդի ԱՄՆ-ի վճռական […]
20:41 03.03.2019
ԱՄՆ-ը ձգտում է կոալիցիա ստեղծել՝ Վենեսուելայում իշխանափոխության համար։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը։ «Ես կցանկանայի տեսնել կոալիցիա, այնքան մեծ, որքան կկարողանանք հավաքել՝ ողջ կոռումպացված ռեժիմը փոխելու համար»,-ասել է Բոլթոնը CNN-ի հետ հարցազրույցում։ Անցած շաբաթ գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի «ապստամբության» ձախողման մասին։ Նա հունվարի […]
19:07 02.03.2019
Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ պատվիրակ Էլիոթ Աբրամսը Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վիզային նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աբրամսը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի միջոցներ ձեռնարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կոռումպացված աջակիցների նկատմամբ, ովքեր կխախտեն մարդկանց իրավունքները: Նա նաև […]
12:56 02.03.2019
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը կավարտվի մինչև Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Մենք արդեն սկսել ենք պատի կառուցումը: Ես ձեզ խոստանում եմ, որ կավարտենք աշխատանքը մինչև մեր լիազորությունների ավարտը»,- ասել է Փենսը: ԱՄՆ փոխնախագահն իր ելույթում կոչ է արել Կոնգրեսի անդամներին աջակցել նախագահ […]
00:12 02.03.2019
Հայտնի է դարձել, թե որ երկներն ունեն կարմրուկի հիվանդացության ավելի բարձր մակարդակ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CNN-ին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` կարմրուկի տարածման դեպքերը բարձր մակարդակում են ամբողջ աշխարհում և հասել են 48%-ի 2017-2018 թվականների ընթացքում: Գործնականում հիվանդացության դեպքերի երեք քառորդը տեղի են ունենում 10 երկրում, այդ թվում՝ Ուկրաինա, Բրազիլիա, Ֆիլիպիններ, Վենեսուելա և Ֆրանսիա: Ի […]
11:01 01.03.2019
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով երկու մրցակիցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևերը: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Վենեսուելայում իրավիճակը վատթարացնելու մեջ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ եթե ընդունվի ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը, դա կարող է որպես արդարացում համարվել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտության համար: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 9, դեմ՝ […]
08:19 01.03.2019
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն հայտնել է Ազգային գվարդիայի շարքերից ավելի քան 100 դասալիքի մասին, որոնց 20 հազարական դոլար է խոստացվել դավաճանության համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նախարարի խոսքով՝ ավելի քան 100 գվարդիականներ հատել են սահմանը խոստացված 20 հազար դոլարի հույսով։ Պադրինոն խոստումները սուտ է անվանել և նշել, որ այդ գվարդիականների բացակայությունը չի […]
16:36 28.02.2019
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]
10:37 28.02.2019
Ռուսաստանն Վենեսուելայի հարցով սեփական բանաձևն է առաջարկել:
09:14 27.02.2019
Դեռևս հունվարի 23-ին իրեն Վենեսուելայի նախագահ հռչակած ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյի սպառնացել են 30 տարի ազատազրկմամբ։ Նրան բանտարկություն է սպառնում երկրից դուրս գալու արգելքի խախտման համար։ Այս մասին հայտարարել է Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կառլոս Վալդեսը, փոխանցում է РИА Новости-ն։ Հիշեցնենք, որ Գուաիդոն փետրվարի 22-ին, չնայած Գերագույն դատարանի արգելքին, ժամանել […]