07:18 02.05.2019
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ մայիսի 2-ին երկրում համընդհանուր գործադուլ է սկսվում, որին կմասնակցեն հասարակության բոլոր շերտերը։ Նա նման հայտարարություն է արել Կարակասում անցկացված հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ «Կսկսվի աշխատղների ու պետական ծառայողների գործադուլ։ Ռեժիմը զարմացած կմնա»,- ասել է Գուաիդոն։ Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ շուտով Մադուրոյի կողմից իշխանության ուզուրպացիան կավարտվի։ «Իշխանությունները […]
00:42 02.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ երկրի ժողովրդին հաջողվեց խաղաղություն հաստատել: «Ես հետևում եմ մեր աշխատավոր դասի հիանալի երթին։ ․․․ Անկասկած, սա խաղաղությունն է, որ մենք հաղթեցինք` շնորհիվ մեր ժողովրդի արժանապատվության և խելամտության»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մադուրոն։ ¡Aja! Estoy pendiente de la hermosa marcha de nuestra Clase Obrera. Me están llegando imágenes […]
18:45 01.05.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն է համոզել Մադուրոյին չփախչել երկրից: Զախարովայի խոսքերով` ամերիկյան կողմն անընդհատ ցանկանում է ազդել այդ երկրի բանակի վրա, որպեսզի թուլացնի Մադուրոյի դիրքերը և դրա համար տարբեր կեղծ լուրեր է տարածում: Մինչ այդ Պոմպեոն հայտարարել էր, որ Մադուրոն մտադիր է եղել […]
17:00 01.05.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն ձախողել է իշխանությունը գրավելու փորձը։ Մադուրոն այս եզրահանգումն արել է այն բանից հետո, երբ Գուաիդոն հայտարարել է իր աջակիցներին կրկին հեղեղել մայրաքաղաքի փողոցները։ Ասել է թե՝ ռազմական հեղաշրջման նախորդ փորձը չի ստացվել, և անհրաժեշտ են նոր գործողություններ։ Իսկ Գուաիդոն […]
11:34 01.05.2019
Մի քանի խոշոր ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Կարակաս, հայտնում է Korrespondent-ը: Նշվում է, որ Air Europa և Iberia ընկերությունները չեղարկել են իրենց թռիչքները դեպի Վենեսուելայի մայրաքաղաք, իսկ Air France-ի ինքնաթիռը թռիչքի կեսից վերադարձել է: Air Europa ավիաընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ այսպես հնարավոր է չեղարկվեն մայիսի 2-10-ի չվերթները: Ավիաընկերությունը հաճախորդներին առաջարկել է փոխանակել […]
09:46 01.05.2019
Կարակասում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 71-ի։ Այս մասին հայտնում է CNN -ը։ Տուժածներից 43-ը հոսպիտալացվել են ռետինե փամփուշտներից ստացած վնասվածքներով, 2-ը՝ հրազենային վնասվածքով։ Եվրամիությունը բռնությունից և մարդկային զոհերից խուսափելու կոչ է արել։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ գոյություն ունի ճգնաժամից դուրս գալու միայն քաղաքական, խաղաղ, ժողովրդավար տարբերակ, փոխանցում է […]
07:31 01.05.2019
Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերին, թե նախագահ Նիկոլաս Մադուրոն իբր թե պատրաստվել է Վենեսուելայից փախչել Կուբա, սակայն նրան նման քայլից հետ է պահել Ռուսաստանը։ «Կեղծ նորություններ հորինելը շատ տխուր ձև է խոստովանելու, որ ԱՄՆ-ի աջակցությամբ կատարված հեղաշրջումը կրկին ձախողվել է։ ԱՄՆ կառավարությունը պետք է վերադառնա դիվանագիտության»,- գրել է […]
07:18 01.05.2019
ԱՄՆ-ն պնդում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետք է լքի հանրապետության տարածքը։ Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրան հարցրել են, թե հիմա ինչ ուղերձ կհղի Մադուրոյին։ «Ինքնաթիռ վերցրեք»,- պատասխանել է Պոմպեոն։ Նա մի քանի անգամ կրկնել է, որ ժամանակն է՝ Վենեսուելայի նախագահը լքի այդ երկիրը։ «Նրանք, ովքեր պատրաստ […]
00:47 01.05.2019
Վենեսուելայում ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի՝ պետական հեղաշրջում իրականացնելու կոչի ֆոնին բախումներ են սկսվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներն անկարգություններ են սկսել Չակաոյի շրջանում։ Նրանց ցրելու համար իրավապահ մարմինները գազ են կիրառել։ Noticias Venezuela-ն՝ հղում անելով Չակաոյի առողջապահական ծառայությանը, փոխանցել է, որ 19 հոգի վիրավորվել է կոտորակից, 13 հոգի վնասվածքներ է ստացել և 3-ը՝ թունավորվել գազից։
16:34 30.04.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իր աջակիցներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և սկսել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործողությունների վերջնական փուլը: Թվիթերի իր միկրոբլոգում Գուաիդոն այս գործողություններն անվանել է «Ազատության օպերացիա»: Իր տեսաուղերձում Գուաիդոն հայտնել է, որ փողոցներ դուրս եկած զինվորականները պաշտպանում են երկրի Սահմանադրությունը: Իրենց հերթին, Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ […]
18:12 27.04.2019
Վենեսուելան դուրս է գալիս Ամերիկյան պետությունների կազմակերպությունից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ այդ երկրի իշխանությունները նախատեսում էին կազմակերպությունը լքել այսօր՝ ապրիլի 27-ին: Նման որոշում կայացվել էր այն պատճառով, որ Վենեսուելայում դժգոհ են կազմակերպության գործունեության ձևաչափից: «Համապատասխան ընթացակարգերի շրջանակներում, հաշվի առնելով, որ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը չի կարող մնալ այն կազմակերպությունում, որը ծնկի […]
11:56 27.04.2019
Նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ առաջ է քաշել նոր մի նախաձեռնություն ընդդեմ այն անձանց, որոնք, ստանալով ամերիկյան վիզա, այցելում են ԱՄՆ, սակայն անօրինական մնում այստեղ վիզայի ժամկետները լրանալուց հետո: Այս նախաձեռնության հիմնական թիրախում են հայտնվել աֆրիկյան երկրները, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: 2018 թվականին ԱՄՆ տրամադրել է ոչ ներգաղթի ավելի քան 9 միլիոն վիզա զբոսաշրջիկների, ուսանողների […]
10:55 25.04.2019
Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում: 2005 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` բարձրացնելու բնակչության իրազեկումը կյանքի բոլոր փուլերում պատվաստումների կարևորության վերաբերյալ, ինչը երաշխիք է վարակիչ հիվանդություններից զերծ մնալու: Այս տարի […]
19:09 24.04.2019
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) ու Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրուցել են Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից: 15 րոպե տևողությամբ զրույցի ընթացքում քննարկել են Պյոտր Պորոշենկոյի քրեական հետապնդումը և Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հաղորդում է vz.ru-ն: Զրույցը սկսվել է Մակրոնի շնորհավորանքով: Նա կոչ է արել Զելենսկուն «վայելել այս պահը»: […]
15:52 24.04.2019
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի մասին: Ֆուտբոլիստը գրառմանը կից հրապարակել է նաև տեսանյութ: «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի… Շնորհակալություն Արգենտինա, Ավստրիա, Բելգիա, Բոլիվիա, Բուլղարիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Չեխիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լիբիա, Լիտվա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Հոլանդիա, Պարագվայ, Լեհաստան, Ռուսաստան, […]
07:46 18.04.2019
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի Կենտրոնական բանկի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ Գերատեսչությունում նշել են, որ Վենեսուելայի ԿԲ-ն օգտագործվում է որպես Մադուրոյի անօրինական ռեժիմի գործիք, որը շարունակում է գողանալ վենեսուելական ակտիվները և շահագործել կառավարական հաստատությունները՝ կոռումպացված ներքին աղբյուրներին հարստացնելու համար։ Վենեսուելային առնչվող պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ֆիզիկական երկու անձինք՝ […]
08:02 17.04.2019
Վենեսուելայի Նուեվա-Էսպարտա նահանգի բանտից մոտ 60 հանցագործ է փախել։ Նրանցից մեկը սպանվել է, անվտանգության երկու աշխատակիցներ վիրավոր են։ Այս մասին հայտնում է Noticias Venezuela պորտալը՝ հղում անելով իշխանություններին։ Նշվում է, որ բանտարկյալներին հաջողվել է բանտի պահակակետից զենք վերցնել, հարձակվել անվտանգության աշխատակիցների վրա և հայտնվել ազատության մեջ։ Ոստիկանությունը փնտրում է փախուստի դիմած հանցագործներին։
07:33 15.04.2019
Կոլումբիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կրկին հաստատել են պատրաստակամությունը՝ ներդնելու համատեղ ջանքեր այն բանի համար, որպեսզի Վենեսուելայում վերականգնեն ժողովրդավարությունն ու ազատությունը։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն Կուկուտա քաղաքում ելույթի ժամանակ։ «Այսօր ես հայտարարում եմ, որ մենք հաստատել ենք մեր երկրների միջև առկա պայմանավորվածությունը՝ ներդնելու բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Վենեսուելայում ժողովրդավարության, ազատության ու ինստիտուցիոնալ կարգուկանոնի […]
13:41 13.04.2019
Հետևելով Հարավային Ամերիկայի մի քանի այլ պետություններին՝ Արգենտինան վերջնականապես դուրս է եկել Հարավամերիկյան ազգերի խորհուրդ կոչվող կազմակերպությունից, որի սկզբնական նպատակն էր տարածաշրջանի բոլոր պետությունների միավորումը` հիմնվելով նրանց ընդհանուր անցյալի ու նմանությունների վրա։ Արգենտինական կողմը իր որոշումը հիմնավորել է կազմակերպության վերջին 2 տարվա անգործությամբ, քարտուղարության կողմից ընդունելի օրակարգից շեղվելով, անկարգությունների և ընդհանուր անընդունելի պայմաններով։ Մինչ այս […]
12:46 10.04.2019
Վենեսուելայում այս գիշեր ավելի քան 20 նահանգ է մնացել առանց էլեկտրականության: Այս մասին հայտնում է El Nacional-ը: Անջատումները տեղի են ունեցել երեքշաբթի` տեղի ժամանակով ժ. 23:20-ին: Էլեկտրացանցերի աշխատանքի խափանումները չեն շրջանցել երկրի մայրաքաղաք Կարակասը, սակայն դրա որոշ շրջաններում էլեկտրականության մատակարարումն արդեն վերականգնվել է: Դեռևս տվյալներ չկան էլեկտրականության խափանումների պատճառների մասին: Հիշեցնենք` երկրում էներգետիկ կոլապս էր […]
08:15 10.04.2019
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Ամերիկյան պետությունների կազմակերպությունից դուրս գալու մասին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Դա տեղի կունենա ապրիլի 27-ին։ ԱԳՆ-ում ընդգծել են որ Վենեսուելան չի կարող մնալ կազմակերպությունում, որը «ծնկի է իջնում ԱՄՆ վարչակազմի կայսերական շահերի առջև»։ Դա արվել է՝ ի պատասխան կազմակերպության մշտական խորհրդի որոշման՝ ճանաչելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին […]
20:15 09.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի […]
11:06 07.04.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ողջ աշխարհի ղեկավարներին պահանջել ԱՄՆ-ից դադարեցնել Կարակասի դեմ ագրեսիան։ «Կոչ եմ անում աշխարհի պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն Վենեսուելայի ժողովրդի դեմ ամերիկյան իմպերիալիզմի ագրեսիայի դադարեցման պահանջների»,-ասել է Մադուրոն Կարակասում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անցել է «խելահեղության ու ատելության մակարդակի»։ «ԱՄՆ իշխանությունները չեն ղեկավարում […]
21:02 06.04.2019
Խուան Գուաիդոյի դեմ Վենեսուելայի իշխանությունների գործողությունները կարող են նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար վերջին սխալը դառնալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ բարձր աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: «Լիմայի խումբը և ԱՄՆ-ն պարզ հասկացրել են, որ բոլոր գործողությունները որոնք կհանգեցնեն Խուան Գուաիդոյի ձերբակալմանը, Մադուրոյի համար ավերիչ կլինեն: Դա կդառնա Մադուրոյի վերջին սխալը: Մենք […]
10:31 06.04.2019
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ ճնշում գործադրելով նախագահ Մադուրոյի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փոխնախագահն ընդգծել է, որ պատժամիջոցները սահմանվում են վենեսուելական նավթային ընկերության 34 նավերի նկատմամբ, որոնք անցած ամիս նավթ էին տեղափոխել Կուբա: Փենսը նաև նշել է, որ Վենեսուելայի նախագահը պետք է […]
07:18 05.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է «պատասխանով»՝ Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Մարտի սկզբին […]
17:26 04.04.2019
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Դիեգո Մարադոննայի դեմ. պատճառը Մարադոնայի խոսքերն են` ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու ԱՄՆ-ի հասցեին: Այս մասին հայտնում է gazeta-ն: «Տամպիկո Մեդերո» խաղից հետո արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հաղթանակը նվիրում է Մադուրոյին և Վենեսուելայում բոլոր տուժածներին: Նա Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուաիդոյին անվանել է «խամաճիկ», իսկ միջազգային […]
12:37 03.04.2019
Վենեսուելայի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին: Հաղորդվում է, որ երկրի օրենսդիր մարմինը հավատարիմ է նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելը հնարավորություն կտա կառավարությանը մեղադրանք ներկայացնել և ձերբակալել նրան, ով մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և ինքն իրեն ժամանակավոր նախագահ հռչակելու մեջ: Օրենսդիրը Գուաիդոյին անձեռնմխելիությունից զրկելու համար նիստ գումարեց Գերագույն դատարանից պահանջ ստանալուց հետո: