11:41 19.01.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ.
19:39 15.01.2018
2017թ-ին արված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել 2017թ-ի աշխատանքները:
17:19 30.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շվեյցարացի գործարար Ջեյքբ Շուլերին, ով ներկայացնում է Շվեյցարիայի ամենահայտնի գինու տներից մեկը՝ Schuler St. Jakobs Kellerei-ը: Ընկերությունը գործունեություն է ծավալել Վայոց ձորի մարզի Ռինդ ու Աղավնաձոր համայնքներում և պատրաստվում է լրացուցիչ ներդրումներ կատարել այն ընդլայնելու նպատակով:
12:20 27.11.2017
«Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:
17:34 21.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
17:15 14.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:
Վարչապետը շրջայց է կատարել ընկերության ստորաբաժանումներում, ծանոթացել դրանց գործունեությանը, ստեղծված աշխատանքային պայմաններին, իրականացվող ծրագրերին և զարգացման հեռանկարներին: «Օպտիմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ ընկերությունն արդյունավետ համագործակցում է բեռնափոխադրումների, երկաթուղային, ավիացիոն և ավտոբուսային հաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպությունների հետ: Ըստ նրանց՝ խելացի ծրագրային լուծումները թույլ են տալիս տրանսպորտային ընկերություններին նվազեցնել ծախսերը, ավելացնել շահութաբերությունը և բարելավել սպասարկման որակը:
20:58 09.11.2017
SHANTNEWS-ն այսօր հայտնել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյան ընդունել է տարկետման վերացման դեմ պայքարող դասադուլավոր ուսանողներից 5-ին: Հանդիպումը տևել էր շուրջ 2 ժամ: Դրան մասնակցել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Լրատվամիջոցները հանդիպմանը չէին մասնակցել, այնուհետև կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել էր հանդիպման ընթացքից շուրջ 20 րոպեանոց տեսանյութ: