TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

վարչապետ

Դատական համակարգում կա ճգնաժամ, նույնիսկ դատարանները իրար չեն վստահում. վարչապետ

11:38 05.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ կրկին խոսել է դատական համակարգում բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այդ համակարգն ինքն է վկայում, որ ճգնաժամի մեջ է: «Ո՞ւմ է այսօր ներկայացնում դատական համակարգը՝ չի ներկայացնում ժողովրդին, հետևաբար, դատաիրավական բարեփոխումների ողջ պրոցեսի գաղափարը պետք է լինի այն, որ դատական համակարգը պետք է ներկայացնի ժողովրդին: Մեզ պետք է […]

̰
Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը. վարչապետ

12:40 26.04.2019

Հայաստանում այսօր՝ ապրիլի 26-ին, մեկնարկել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի միջազգային համաժողովը: Համաժողովի թեման շրջակա միջավայրն է, որը ներառում է հետևյալ թեմաները՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիա, Բելգիա, Բանգլադեշ, Չեխիա, Խորվաթիա, Եգիպտոս, Վրաստան, Իտալիա, Ճապոնիա, Հորդանան, Քուվեյթ, Լիբանան, Մավրիկիա, Մոնակո, Պերու, Շվեյցարիա, Սլովակիա, Թայվան, […]

̰
Մենք փորձում ենք տնտեսական զարգացման ոլորտում կիրառել նույն մոդելը, ինչ կիրառել ենք քաղաքական զագացման ոլորտում. վարչապետ

16:45 22.04.2019

«Մենք փորձում ենք տնտեսական զարգացման ոլորտում կիրառել նույն մոդելը, ինչ կիրառել ենք քաղաքական զարգացման ոլորտում: Եվ կարևոր է, որ այս ասելիքը մինչև վերջ ընկալվի և մարսվի մեր հանրության կողմից»,- ապրիլի 22-ին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան դասախոսներից մեկի հարցի, թե ի՞նչ մեխանիզմներ և գործիքներ եք տեսնում, […]

̰
Եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոսի. վարչապետը ԵՊՀ-ում է

15:27 22.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում հանդիպում է տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպման հիմնական թեման տնտեսական հեղափոխության ուղիներն են: «Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նպաստ կբերի հեղափոխության գործարկմանը, գաղափարների գեներացմանը և տեսլականի հստակեցմանը»,- ասաց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը և խոսքը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետն իր խոսքում […]

̰
Նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ. ԲԴԽ-ն ամփոփում է գործունեության վերջին 1 տարին

13:48 10.04.2019

Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ ներկայացվելու են ոչ միայն վերջին մեկ տարում կատարված աշխատանքները, այլև ռազմավարական ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են: Մինչ հաշվետվության ներկայացումը ցուցադրվեց ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության մասին պատմող երկու տեսահոլովակ: […]

̰
Վարչապետը հրաժարվել է միջնորդություն ներկայացնել Դավիթ Ղազարյանին ազատելու համար. ի՞նչ են անելու «Սպայկա»-ի աշխատակիցները

15:14 08.04.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Սպայկա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց: Աշխատակիցները ցանկանում էին հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նա անհատական միջնորդություն ներկայացնի «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: Հավաքվածներին մոտեցել է վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը, սակայն ակցիայի մասնակիցները չեն ցանկացել շփվել նրա հետ՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ: Քիչ […]

̰
Արամ Սիմոնյանը վարչապետի հայտարարությունն իր անձին ուղղված չի համարում, իսկ նախարարի խոսքերը սպառնալիք է որակում

14:01 26.03.2019

«Վարչապետի հայտարարությանը ես մեկնաբանություն չեմ կարող տալ, դուք իրեն կամ իր լրատվական ծառայությանը պետք է հարցնեք: Վարչապետը հայտնել է իր կողմից ընդհանուր կարծիք՝ ոչ անձնավորված, ես ի՞նչ կարող եմ ասել»,- մարտի 26-ին լրագրողներին ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ կառավարության արտահերթ նիստում արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական […]

̰
Հայաստանում սեփականության վերաբաշխում չկա․ ստիպված ենք լինելու անցումային արդարադատություն կիրառել․ Փաշինյան

13:56 19.03.2019

Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մի քանի օրինակ ներկայացրեց, երբ նախկին պաշտոնյաները կասկածելի գործարքներով սեփականաշնորհել են համայնքային հողեր կամ այլ սեփականություն, ու ասաց, որ դա խնդիր է ստեղծում ներդրողների համար։ «Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շա՜տ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ հաա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ […]

̰
Եթե չհաջորդի գործողություն, ապա դա քաղաքական դաշտն ապականելու հերթական քայլ է. Գորգիսյանը՝ վարչապետի հայտարարության մասին

14:37 05.03.2019

Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում լրագրողները ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպահանում, երբ ասաց, որ Հայաստանում չպետք է լինեն պաշտոնյաներ, որ ավելի շատ միջազգային գործակալ են հիշեցնում: «Պետք է իրեն այդ հարցն ուղղեք: Քաղաքական դաշտում ակտիվ քաղաքական ուժերին տեսնում եմ որպես ՀՀ շահը պաշտպանող քաղաքական ուժեր: Եթե վարչապետի […]

̰
Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ

12:31 08.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]

̰
Փաստաբան Վահե Գրիգորյանը ներկայացրել է ԱԺ-ի կողմից 2-րդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը

14:14 29.10.2018

Փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում նկարագրված է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։ «Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։ Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից […]

̰
Չեմ բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվեմ վարչապետ. Փաշինյան

13:40 27.10.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ երկրորդ անգամ կառաջադրվի իբրև վարչապետի թեկնածու: Այս մասին նա հայտնեց հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում: «Առաջադրման վերջին օրը չորեքշաբթին է, նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին: Չեմ բացառում, որ կառաջադրվեմ: Տարօրինակ էր, ուղղակի նախորդ քննարկման ժամանակ չհասցրի ասել այն ամենը, ինչ կցանկանայի, մասնավորապես տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ […]

̰
43 աշակերտ և ուսանող արժանացել է ՏՏ ոլորտի ՀՀ պետական մրցանակի

14:32 23.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՏՏ ոլորտում պետական մրցանակի արժանացավ 43 հոգի՝ 25 ուսանող, 18 աշակերտ: Մրցանակները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 106 ուսանող երկրի 6 առաջատար համալսարաններից և 80 աշակերտ հանրապետության ֆիզիկա-մաթեմատիկական ուղղվածություն ունեցող առաջատար 8 դպրոցներից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի: «Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն […]

̰
Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի. վարչապետ

13:38 08.10.2018

Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին: Վարչապետը նշել է՝ դեռ ինքը չի որոշել՝ երբ է հրաժարական տալու: «Եթե իմ որոշումով լիներ, հիմա արդեն պետք է հրաժարական տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում բուռն արձագանք […]

̰
Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ. վարչապետը՝ իր հրաժարականի մասին

13:17 08.10.2018

Դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ մենք խոսում են հրաժարականից, խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ ընթացակարգերն իրականացնելու համար դե յուրե հրաժարական է տրվում, դե ֆակտո հրաժարական չի տրվում: Ես ուղղակի հիմա տեսնում եմ, որ շատ մեծ հանրային դժգոհություն կա դրա […]

̰
Հայաստանյան ներքաղաքական իրավիճակը չի ազդում ներդրողների վրա. վարչապետի խորհրդական

14:55 04.10.2018

Վերջին ամիսներին բազմաթիվ ներդրողներ են եկել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շատ դրական են ընկալվում գործարարների կողմից. հեղափոխությունից հետո Հայաստանը գրավիչ է դարձել ոչ միայն եվրոպացի, այլև ասիացի ու ամերիկացի ներդրողների համար: «Աշխարհի բազմաթիվ երկրներից և տարածաշրջաններից մեզ մոտ եկել են ներդրողներ, […]

̰
Արդարացա՞ն քաղաքացիների սպասումները հեղափոխությունից հետո. GALLUP-ը հրապարակել է հարցման արդյունքները

13:12 03.10.2018

Gallup international կազմակերպությունը սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել վարչապետի ու կառավարության աշխատանքի 100 օրվա գնահատականը պարզելու նպատակով:  Հարցումներն իրականացվել են հանրապետության ողջ տարածքում՝ դեմ առ դեմ: Իրականացվել է 1106 հարցում, որին մասնակցել են 18 տարին լրացած քաղաքացիներ: Սխալի հավանականությունը կազմում է 3 տոկոս: Հարցման ընթացքում ներառված էին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին օրինակ՝ Ձեր  կարծիքով […]

̰
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների. Վահրամ Բաղդասարյան

18:02 02.10.2018

Սահմանադրական ճանապարհով մենք պատրաստ ենք ցանկացած տիպի ընտրությունների: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին: Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հարցրել են՝ արդյո՞ք  ՀՀԿ-ն նպատակ ունի «ԱԺ կանոնակարգ օրենքի» փոփոխություններով  կասեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչին ի պատասխան խմբակցության ղեկավարը պնդել է՝ […]

̰
Բելգիայի վարչապետը ԵՄ-ին Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության կոչ է արել

12:19 25.09.2018

Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը կողմ է արտահայտվել Թուրքիայի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցությանը՝ «անհնարին» անվանելով այս պահին երկրի ներգրավումը միությանը: «Այն ինչ անհրաժեշտ է, դա ռազմավարական համագործակցությունն է»,- Belga գործակալությունը մեջբերում է վարչապետի խոսքերը՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո: Վարչապետի խոսքով՝ բանակցությունները եղել են ավելի բաց, քան ինքն […]

̰
Վարչապետն ընտանիքի անդամների հետ շրջում է Երևանի փողոցներով

14:47 21.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ միասին շրջում է Հանրապետության հրապարակի տարածքում: Քայլելիս վարչապետին են մոտենում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ցանկանում են նկարվել նրա հետ: https://www.youtube.com/watch?v=OEs45orffjA

̰
Խորհրդարանը պետք է արտահայտի այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները. վարչապետ

19:40 20.09.2018

ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշեց, որ այսօր նշվում է հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը, որը նշանակալից իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին, երևի թե, այդքան շատ չէ: «Սակայն այս 100 […]

̰
Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]

̰
Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պահանջում են հանդիպում վարչապետի հետ

13:08 04.06.2018

Այսօր մի խումբ ուղևորափոխադրողներ վաղ առավոտից հավաքվել էին կառավարության առջև և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Դժգոհությունը պայմանավորված է որոշումով, որ հունիսի 1-ից արգելվում է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը ՌԴ, կամ այն հնարավոր է իրականացնել մեկանգամյա թույլտվության պայմաններում՝ 150.000 դրամ վճարի դիմաց և որոշակի պայմաններով, որը վարորդներին չի բավարարում: Նրանք ցանկանում են վերականգնել նախկին լիցենզիոն […]

̰
Սերժ Սարգսյանն իր վրա է վերցնում երկրի զարգացման պատասխանատվության բեռը

19:07 07.04.2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը հանրապետության նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

̰
Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարին

16:41 06.04.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովային, որը Հայաստանում է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

̰
Վարչապետը ևս պաշտոններից ազատել է իր խորհրդականներին

16:38 06.04.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով այսօր պաշտոնից ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանը:

̰
Կառավարությունը հավանություն է տվել համայնքային 37 ծրագրի

14:16 06.04.2018

Կառավարությունում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

̰
2014-2017թթ. աշխատանքով ապահովվել է գրանցված գործազուրկների 68.5 %-ը

12:41 06.04.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը:

̰
Կառավարությունում քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու գործունեությանը վերաբերող հարցեր

15:36 05.04.2018

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այսօր՝ ապրիլի 5-ին, քննարկվել են Մեղրի ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության հետագա զարգացման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

̰
ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր․ Դավիթ Հարությունյան

13:35 05.04.2018

ՀՀ վարչապետն ունենալու է երկու նստավայր։ Այսօր՝ ապրիլի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

̰
BACK_TO_TOP