22:26 11.02.2019
Ավտոապահովագրության համակարգում վարորդների անձնական տվյալների արտահոսքի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: SHANTNEWS.am-ը սեփական ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու՝ ինչպե՞ս է տեղի ունեցել արտահոսքը, ովքե՞ր են տուժել ու արդյո՞ք արտահոսքի պատճառ դարձած անձինք պատասխանատվության ենթարկվել են, թե՞ ոչ : Մանրամասները՝ տեսանյութում:
17:53 30.01.2019
Շտապօգնության ծառայության մի խումբ աշխատակիցներ այսօր հավաքվել են ծառայության Կենտրոնի ենթակայանում՝ աշխատանքային պայմանների վերաբերյալ իրենց բողոքները տնօրենին ներկայացնելու համար: Հավաքվածների մեծ մասը շտապօգնության մեքենաների վարորդներ են եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ աշխատանքային պայմանների վերաբերյալ մի շարք բողոքներ ունեն, որոնք ցանկանում են ներկայացնել իրենց տնօրենին: Աշխատակիցներից մեկի խոսքերով՝ իրենք ցանկանում են աշխատավարձի բարձրացում […]
14:49 01.10.2018
Այսօր վարորդները բողոքի ակցիա են իրականացրել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դիմաց: Վարորդները նախարարությունից պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: Նրանք անգամ համաձայն են, որ աջ ղեկով մեքենաները մաքսային այլ պայմաններով ներմուծվեն, միայն թե ամբողջությամբ չարգելվի դրանց ներկրումը: Հիշեցնենք, որ 2020 թվականից ԵԱՏՄ ամբողջ շուկայում արգելվելու է աջ ղեկով մեքենաների ներմուծումը, իսկ Հայաստանում […]