TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Վարդգես Գասպարի

Վարդգես Գասպարիին թույլ տվեցին մտնել դատարան

15:03 15.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլատրվեց մուտք գործել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի  դատարանի շենք, բայց առայժմ ոչ դահլիճ, քանի որ դատարանը դռնփակ քննում է մեղադրող կողմի՝ նիստերը դռնփակ անցկացնելու մասին միջնորդությունը: Լրագրողների հարցին, թե ինչպես թույլ տվեցին ներս մտնել, Գասպարին ասաց, որ մինչ այդ պատճառաբանում էին, որ իր անվտանգությունը չեն կարող […]

̰
Վարդգես Գասպարին ոստիկանություն հաղորդում է տվել իրեն հարվածելու համար

15:30 13.05.2019

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին հաղորդում է տվել ոստիկաններին իրեն հարվածելու համար։ «Իրավապահներն անգործություն ցուցաբերեցին, և այս խուժանը ջրի շշով հարվածեց դեմքիս, իրենք դա չկանխեցին, և ես հիմա սպասում եմ այստեղ, որ իմ կողմից հաղորդագրություն ընդունեն հանցագործության մասին»,- ասաց Գասպարին՝ Ռոբերտ Քոչարյանի աջակցի մասին: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 13-ին, մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը:

̰
Վարդգես Գասպարին կրկին պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև

11:55 04.12.2018

Ի նշան բողոքի՝ ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ևս պառկել է Վերաքննիչ դատարանի շենքի առջև, որտեղ այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գասպարին նշել է, որ այդկերպ իր բողոքն է արտահայտում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քորչարյանի դեմ, որն, ակտիվիստի համոզմամբ՝ մեղավոր է 2008 թվականի մարտի […]

̰
«Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործը հաղորդակցվել է կառավարությանը. Վահե Գրիգորյան

15:50 30.10.2018

2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ևս մի գործ՝ «Գասպարին ընդդեմ Հայաստանի» (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագետ, փաստաբան Վահե Գրիգորյանը: «Դատարանը սույն գործը հաղորդակցել և քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․ […]

̰
BACK_TO_TOP