11:42 31.10.2018
Գնում ենք նոր ընտրությունների, կորցնելու մասին դեռ վաղ է խոսել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում կորցրել է իր ազդեցությունը, պատգամավորներին, ու առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում: «Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունը ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց Բաղդասարյանը: Լրագրողի հարցին՝ […]
11:28 31.10.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անիմաստ է համարում Նիկոլ Փաշինյանին կրկին՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է այդպես կարծում, Բաղդասարյանը պատասխանել է՝ քանի որ Սահմանադրությունն այդպիսի պահանջ չունի: «Պարզապես սահմանադրական վեճ չլինելու պատճառով ընդունելի է, և մենք էլ էինք հորդորել՝ առաջադրվել պետք է առաջինի ժամանակ, բայց հիմա մենք դրա կարիքը […]
18:33 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ունեցած քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրենք Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը 1,5 ժամ առաջ են ստացել և չեն հասցրել ծանոթանալ դրան: «Իրենք ընդունեցին, և մենք պայմանավորվեցինք, որ նաև կարող է այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվել, որ առաջին և երկրորդ ընթերցմանը կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»,- […]
13:56 29.08.2018
«Հանրապետական կուսակցությունը որևէ մեկ անգամ որևէ համագործակցությունից չի խուսափել՝ դա կլինի ընդդիմադի՞ր, թե՞ նոր ստեղծվող: Ռոբերտ Քոչարյանը, երբ կլինի քաղաքական նոր ուժ, երբ կներկայանա քաղաքական դաշտում, կքննարկենք: Դուք տարբեր կոնտեքստով նայեք համագործակցությանը: Դա չի նշանակում միայն կոալիցիա, համագործակցությունը շատ լայն հասկացություն է»,- օգոստոսի 29-ին, ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր համագործակցության հետ, ասել […]
13:28 29.08.2018
«Սերժ Սարգսյանի՝ ընտանիքով Հայաստանը լքելու մասին լուրերը ֆանտաստիկայի ժանրից են»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելուն, ապա Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ որքան տեղեկություն ունեն բոլորը մամուլի հայտարարություններից, այդքան էլ իրենք ունեն: «Եթե պաշտոնական […]
13:23 29.08.2018
«Թո՛ղ բարով մաշի»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսպես կարճ պատասխանեց լրագրողի այն հարցին, որ ի սկզբանե խոսակցություններ էին գնում, որ Սահմանադրությունը կարվում է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով, իսկ հիմա այն դարձավ Նիկոլ Փաշինյանի հագով: Արդյո՞ք չեն փոշմանել: «Վարչապետի հայտարարությունների մեջ նշվել է, որ պետք է լիազորությունների բաշխում կատարվի. և´ ԱԺ, և´ […]
14:55 12.02.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ևս մեկ անգամ հաստատել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու ցանկությունն ու տրամադրվածությունը ՀՀԿ-ում մեծ է, և շատ գործիչներ պատրաստվում են նման առաջարկ անել:
12:27 12.02.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ արտահերթ նիստը չգումարվելու մասին Փաշինյանի մտավախությունն անհիմն է: