16:32 02.07.2019
Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի շուրջ զարգացումները շատ դժվար է անվանել «գազային պատերազմ»։ Պատերազմը ենթադրում է գնային կոշտ քաղաքականություն, մատակարարումների խափանում և այլն։ Իսկ այս պարագայում նման բան չկա։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Հայաստանը հարձակվել է ռուսական «Գազպրոմի» վրա։ Ո՞ւմ […]
14:22 30.06.2019
Երևանում հունիսի 28-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան բնակիչ 49-ամյա Անուշ […]
13:32 06.06.2019
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում գազի գնի թանկացման մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գազը կարող է թանկանալ արդեն հուլիս ամսից: Գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ: Նրա խոսքերով` գազի գինն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է […]
16:12 06.05.2019
Մայիսի 8-12-ը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, երրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» ամենամյա մրցաշարը՝ տարիքային 2 խմբերում՝ մինչև 15 և մինչև 14 տարեկաններ: Մ-15 մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի և Բելառուսի Մ-15 հավաքականները: Մ-15 մրցաշարի խաղացանկը 08.05, 14:00, Ուկրաինա – Կիպրոս 08.05, 16:00, Հայաստան – Բելառուս 10.05, 12:00, Բելառուս – Ուկրաինա 10.05, 16:00, Հայաստան […]
16:26 18.02.2019
Հայաստանում ստեղծվում է նոր կուսակցություն, որի կազմում քաղաքագետներ են, իրավաբաններ և այլ մասնագետներ: «Նոր Հայաստան» կուսակցության հիմնադիրները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ազդարարելով «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության ստեղծման գործընթացի մասին, մենք՝ կուսակցության հիմնադիր համագումարի կազմակերպիչներս, սույն հայտարարությամբ արձանագրում ենք Հայաստանում նոր, ցենտրիստական քաղաքական ուժի ստեղծման փաստը: Հայաստանի քաղաքական, հասարակական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, գիտական […]
23:58 05.02.2019
Հունվարի 1-ից սահմանին գազի գնի թանկացման արդյունքում Հայաստանը ստիպված կլինի իրականացնել կոմպենսացիոն քաղաքականություն, նման կարծիքի է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փորձագետն անդրադարձել է հարցին, թե ինչպես կանդրադառնա գնի թանկացումը երկրի արտաքին պարտքի ծավալի վրա, և որքան ժամանակ Հայաստանը կկարողանա զսպել գները ներքին շուկայում: Խոսելով պարտքի մասին՝ փորձագետը շեշտել է, որ դեռևս […]
19:14 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ 2013թ. պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կարող է ընդամենը մեկ ներկայացուցիչ ունենալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում: «Եթե ընկերության 9%-անոց շահութաբերությունը չվերանայվի, ապա 2020-2021թթ. մենք կարող ենք գնալ կառուցվածքային կամ քաղաքական զիջումների: Կառավարությունը պետք է ավելացնի վերահսկողության մեխանիզմները «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ»,- հավելեց նա: Խոսելով Իրանից գազ […]
12:35 12.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում էներգետիկ հարցերի փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձել է ՌԴ-ի կողմից Հայաստանին վաճառվող գազի գնի թանկացման մասին տեղեկությանը: «2018թ. ընթացքում Ռուսաստանից արտահանվող գազի միջին գինը բարձրացել է 23%-ով, ընդ որում, բոլոր ուղղություններով. սա կախված է նավթից: Գազի ոլորտում չի ձևավորվել ավտոնոմ շուկա և ուղղակիորեն հղումներ են կատարվում նավթին: Այն պետությունները, որոնք նավթ և […]
12:00 07.01.2019
Ռուսաստանից Հայաստան հասնելուց հետո գազի գինը գրեթե կրկնակի բարձրանում է, և պատճառներից մեկը «Գազպրոմ Արմենիայի» պայմանագիրն է։ Նրա խոսքով՝ այդ պայմանագրի վերանայման դեպքում կարելի է հասնել նրան, որ գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գրեթե 300 դոլարից իջնի մինչև մոտ 230 դոլար։ Այս մասին իր և գործընկերների հաշվարկների հիման վրա այսօրվա ասուլիսում հայտնեց էներգետիկայի հարցերով փորձագետ […]
11:32 07.01.2019
Նախկինում, երբ Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանին հասել էր 189 դոլարի (1000 խմ համար), այդ ժամանակ Հայաստանը կուտակել էր պարտքի բավական մեծ բեռ։ Պատճառն այն էր, որ Հայաստանի իշխանությունները որոշել էին կոմպենսացնել գազի գինը բնակչության համար։ Սակայն երբ նույնիսկ գազի գինը նվազեց, Հայաստանի պարտքային բեռը չնվազեց։ Էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանն այսօրվա ասուլիսի ժամանակ […]
11:15 07.01.2019
Գազի գնի գոյացումն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործոններ, բայց սխալ է գազի գնի թանկացումը կապել Հայաստանի ներքին քաղաքականության կամ երկու երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունների հետ, քանի որ եթե այդպես լիներ, Ռուսաստանը միանգամից 50-60 տոկոս կբարձրացներ գինը։ Այս կարծիքին է էներգետիկայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա նրա խոսքով` վերջին շրջանում […]