09:03 19.07.2019
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, և հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես […]
19:46 17.07.2019
«Ես Ձեզ անկեղծ ասեմ․ Վահե Գրիգորյանի նամակն ինձ ուղղակի ցնցեց»։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցում մեկնաբանեց Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակը։ Փաշինյանն ասաց, որ իշխանափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի խնդրով զբաղված լինելով՝ չեն նկատել, որ խնդիր կա նաև ՍԴ-ի շուրջ։ Փաշինյանն ասաց, որ երբ 2015 թվականին փոխվում էր Սահմանադրությունը, հեղինակները պնդում […]
17:32 11.07.2019
Աջափնյակի դատարանում շարունակվում է դատավորների ժողովը: Հայտնի է, որ դեռևս ելույթներ չեն ունեցել, հասել են օրակարգի երրորդ հարցի քննարկմանը, ինչպես նաև ձևավորել են Հաշվիչ հանձնաժողով, և արդեն կազմակերպվում է ընտրության գործընթացը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշեց, որ ոչ մի խնդիր չի տեսնում ԲԴԽ-ի հետ կապված, ինքն ընտրվել է և իր […]
15:00 11.07.2019
Երևանի ընդհանուր իրավասության Աջափնյակ դատարանում մեկնարկել է դատավորների ժողովը: Դատավորների ժողովին մասնակցում է 190 դատավոր: Նշենք, որ ըստ կարգի` նիստ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 110 դատավորի ներկայություն: Հայտնի է, որ նիստը կտևի 3 ժամ: Մինչ ժողովի մեկնարկը դատավոր Արսեն Դիլանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ օրակարգային հարցերի մասին դեռ չեն կարող խոսել: Քննարկումից […]
21:19 10.07.2019
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին: Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային […]
16:40 10.07.2019
«Դատարանների նկատմամբ իշխանության ձեռնարկած արշավը դատապարտելի է, քանի որ իշխանության երրորդ անկախ ճյուղ համարվող դատական իշխանությունը որևէ ձևով որևէ իրավական պետության մեջ չի կարող ենթակա լինել գործադիր և օրենսդիր իշխանությանը: Ամեն մեկն ունի իր լիազորությունը, և փոխադարձ զսպումների ու հակակշիռների մեխանիզմով ազդում են մեկը մյուսի վրա, բայց ոչ երբեք քաղաքական աջակցություն ստանալու դեպքում փորձելով ապօրինի […]
15:15 10.07.2019
«Մենք նամակին ծանոթացել ենք մամուլից: Եթե ճգնաժամ լիներ, ապա դատարանը չէր աշխատի: Դատարանը աշխատում է, որոշումներ կայացնում է, ուրեմն ճգնաժամ չկա»,- Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին անդրադառնալով` ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ այս հարցի վերաբերյալ լուծում գտնելը իրենց լիազորությունների մեջ չի մտնում, և հավելեց, որ խնդիր փաստացի […]
13:24 05.07.2019
Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: «Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվել էլ՝ արդյոք նախագահը կարծո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի […]
17:54 01.07.2019
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակի ուսումնասիրությունից հետո դրա առնչությամբ նորության մասին հարցին Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Մենք իսկապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և կառավարությունը քննարկում է իր մասնակցության ձևաչափը ճգնաժամի […]
21:38 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը կարդացեք այստեղ. Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որևէ […]
21:33 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]
13:10 28.06.2019
Կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»-ը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։ Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Երեկ հայտնի դարձավ, […]
16:43 27.06.2019
ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի […]
19:56 21.06.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանից փորձեցին հետաքրքրվել, թե ի՞նչ տեսակետ ունի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարությունների մասին: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը hայտարարել էր, որ մտնում է Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: «Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը»,- […]
19:18 21.06.2019
Լրագրողները խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի ինքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ երեկ խորհրդարանում արած հայտարարության մասին, և թե հիմա ո՞վ է ՍԴ-ում նախագահ: «Կխոսենք, կխոսենք»,- սկզբում ասաց Միրզոյանը՝ չցանկանալով մեկնաբանել այդ հարցը: Լրագրողները համառեցին՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը համարում է իրավաչա՞փ, ինչին ԱԺ նախագահն էլ պատասխանեց՝ հա, իհարկե: Հիշեցնենք, որ […]
18:54 21.06.2019
Առավոտից ՍԴ շենքի մոտ հերթապահող SHANTNEWS.am-ի նկարահանող խմբին աշխատանքային օրվա ավարտին հաջողվել է զրուցել նաև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնած Վահե Գրիգորյանի հետ: Գրիգորյանն ասել է, որ իր կողմից ՍԴ նախագահի լիազորությունների ստանձնման հարց առայժմ չի քննարկել ՍԴ գործընկերների հետ: Վահե Գրիգորյանը նշել է, որ զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Զրույցի բովանդակությունը նա չի գաղտնազերծել: Մանրամասները` […]
15:15 21.06.2019
Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին: Նա լրագրողներին տեղեկացրել է, որ Վահե Գրիգորյանը չի ցանկացել մասնակցել աշխատակարգային նիստին և հեռացել է, իսկ նիստն իրականացել է սահմանված ընթացակարգով: Մանրամասները՝ տեսանյութում:
13:40 21.06.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը վաղ առավոտից՝ 07:30-ից, Սահմանադրական դատարանում է: Այսօր լրագրողները փորձեցին ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանից ճշտել այդ տեղեկությունը: Հարցին՝ Վահե Գրիգորյանին դատարանի ներսում տեսե՞լ է, նա ներսո՞ւմ է, Գյուլումյանն արձագանքեց. «Չգիտեմ»: Լրագրողների այլ հարցերի նա չպատասխանեց, մեքենա նստեց և հեռացավ:
13:10 21.06.2019
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմանադրությունն ու սահմանադրական դրույթները կարող են մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը, հետևաբար, բոլոր մեկնաբանությունների համար Վահե Գրիգորյանին դիմեք»,- ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությանն անդրադառնալով` ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հարցին` եթե կա ԱԺ կողմից ընտրված ՍԴ նախագահ, […]
12:45 21.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտից ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել է Ազգային ժողովի շենքի դիմաց: Նրա ձեռքին կար պաստառ, որի վրա գրված էր «Օրինակարգ ՍԴ»: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Վարդգես Գասպարին այլևս ՍԴ դիմաց չէ: Լրագրողները Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սպասում են նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի ժամանմանը: Այսօր Վահե Գրիգորյանի աշխատանքային առաջին օրն է, […]
22:02 20.06.2019
Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ստանձնել է սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Հիշեցնենք՝ նա ընտրվել է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում երդման ժամանակ նշել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը: Այս առնչությամբ լրագրողները փորձել են մեկնաբանություն ստանալ Վահե Գրիգորյանից, նա, սակայն, չի պատասխանել […]
21:46 20.06.2019
Մեկնաբանություն կատարելու համար պետք է ուսումնասիրենք ներկայացված փաստարկները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հնչեցրած հայտարարության մասին: «Ճիշտն ասած, չեմ հասցրել նայել ոչ նրա փաստարկները, որովհետև պետք է փաստարկները նայենք, այսինքն, հիմնավորումներն առ այն, թե այդ ինչպես է, որ… որքանով որ հասկացել […]
20:58 20.06.2019
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը: «Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների […]
19:11 20.06.2019
«Դե, եթե էդպիսի համառությամբ հասնում են դատարան, ապա դրան էլ կհասնեն»,- Վահե Գրիգորյանի` ՍԴ նախագահ լինելու մասին հայտարարության վերաբերյալ ասաց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պետրոսյանը նշեց, որ հիմա ստացվում է` Սահմանադրական դատարանը, կարծես, երկու նախագահ ունի: «Բա եթե երկու դատավորից է բաղկացած, ինքը ո՞նց կարա երկու դատավորով ընտրվի նախագահ, այսինքն` երկուսը քվեարկեն իր օգտի՞ն»,- հավելեց […]
16:12 20.06.2019
2019 թվականի հունիսի 20-ին, ՀՀ Ազգային ժողովում տված երդմամբ, Վահե Գրիգորյանը ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանի լրատվության բաժնից: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Վ. Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից։ Նա ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է 2019 թվականի հունիսի 18-ին կայացած փակ, գաղտնի քվեարկության […]
15:52 20.06.2019
Խնդիրները լուծումներ ունենում են, սակայն երբ խնդիրներ է ունենում Սահմանադրական դատարանը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, դա խնդիր չէ, այլ ճգնաժամ է: Այս մասին խորհրդարանում երդմնակալության արարողությունից առաջ ասաց ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ սա ամենևին չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում: «ՍԴ դատավորի երդումը տալով, ՍԴ մուտք գործելիս որպես այս պահին […]
20:49 18.06.2019
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր երկրի առողջացման, ավելին, նոր որակի երկիր ունենալու ցայտուն ցուցիչներից մեկը Վահե Գրիգորյանի ընտրությունն է ՍԴ դատավորի պաշտոնում: Ներկայացնեմ մի դրվագ դատավոր Գրիգորյանի ու իմ միջև երկու տարի առաջ տեղի ունեցած զրույցից. Ի շարս այլոց, մենք խոսում էինք դատավորի, մասնավորապես՝ ՍԴ դատավորների անկախության մասին: Քննարկում էինք 2008-ի […]
18:58 18.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որոշումը, որով Վահե Գրիգորյանը ընտրվել է որպես ՍԴ դատավոր: Հիշեցնենք, որ Գրիգորյանն առաջադրվել էր երկրորդ անգամ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես Սահմանադրական դատարանի անդամ: Քվեները բաշխվել էին հետևյալ կերպ. Կողմ – […]
18:54 18.06.2019
Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ 4-րդ նախագահին ուղղած իր արտահայտությունների մասին: «Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր ազատ արտահայտվելու շրջանակներում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի ներողություն խնդրելու հարցի առջև են կանգնելու: Եթե իմ ուղերձը […]
18:44 18.06.2019
ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեպետ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց, ըստ իր դիրքորոշման, նախընտրելի է, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները տրվեն: «Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Եվ դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել […]