18:48 03.08.2019
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրիում խոսել է հաջորդ տարվանից մեկնարկող քաղաքաշինական նոր ծրագրի մասին: Նախատեսվում է Երևանից դուրս, հանրապետության մյուս քաղաքներում, իսկ աղետի գոտում՝առաջնահերթ, բազմաբնակարան շենքեր կառուցել՝ հիփոթեքային շուկա ձևավորելու համար։ Հիփոթեքային վարկավորման համար սահմանված արտոնությունները, այն է՝ ֆիզիկական անձի վճարած եկամտահարկի չափով վարկային տոկոսների փակում, գործում են միայն Երևանում, քանի որ մյուս քաղաքները […]
17:52 03.08.2019
Գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունը վերականգնելու նախաձեռնությունն իրականություն է դառնում: Այս մասին SHANTNEEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Վահագն Վերմիշյանն այցելել է Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի թանգարան, հանդիպել է Մինասի որդու՝ Արման Ավետիսյանի հետ: Թանգարանում ծանոթացել է նկարչի անձնական իրերին և աշխատանքներին, հետո եղել այն տանը, որը նախատեսվում է վերականգնել: […]
23:03 20.07.2019
Շիրակի բիզնես համաժողովին մասնակցելու համար Գյումրիում էր նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ SHANTNEWS-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե աղետի գոտու տնակների հաշվառմամբ զբաղվող աշխատանքային խումբն առաջարկությունների ինչ փաթեթ է ներկայացրել կառավարություն, ու երբ է այդ տնակների բնակիչների բնակապահովման մասին որոշում կայացվելու։ Վահագն Վերմիշյանի խոսքերով՝ առաջարկությունների փաթեթը կառավարությունում քննարկման փուլում է։ Աշխատանքային խումբը տնակների […]
17:06 16.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում տեղի ունեցած կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ հստակեցնել երկրաշարժի գոտում առկա խնդիրներն ու ծավալները: «Գիտենք, որ […]
13:29 02.07.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի 100 օրն ամփոփող ասուլիսի ընթացքում աղետի գոտու վերաբերյալ հնչեցրած թվերին: «ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը 2020-ին 3 մլրդ դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ […]
14:04 01.07.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ամփոփել է աշխատանքային 100 օրը: Նա նախ` հայտարարել է, որ մոտակա տարիներին Հայաստանում սպասվում է շինարարական բում: Ըստ նրա՝ դա մեծ տեղ է զբաղեցնելու տնտեսական հեղափոխության գործընթացում: Այնուհետև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը խոսել է աղետի գոտու մասին: Վերմիշյանը տեղեկացրել է, որ այս պահին շահառուների թիվը 453-ն է: Վերջիններիս բնակարանով […]
10:51 19.06.2019
ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի սկզբին շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Հարակից զեկուցող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կարճ ելույթից հետո ԱԺ-ն անցել է նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանը: Եվ այսպես. Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային […]
18:08 14.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի իրավիճակ […]
17:36 05.06.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը համաձայնություն է տվել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագրի էսքիզային նախագծին: Կարևորելով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ այս նախաձեռնությունը՝ Վահագն Վերմիշյանը նշել է, որ «Շիրակ»-ը կարող է համարվել Հայաստանի երկրորդ այլընտրանքային միջազգային օդանավակայանը: Այս ծրագրով օդանավակայանի մասնաշենքի ժամանման սրահը կընդլայնվի: Ուղևորահոսքի ավելացման նպատակով նախատեսվում է կառուցել նոր հատված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» […]
09:00 27.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, տնակները և դրանցում ապրող ընտանիքների կարգավիճակները, հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզում կա 3 253 տնակ, որից 2871-ը՝ Գյումրիում: Այս թիվը քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ ավելին է 34-ով, […]
19:03 25.05.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով վերականգնվող մի շարք փողոցներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու խնդիրներին: Այս մասին հաղորդում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Քննարկվել են առաջացած խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուները կարևորել են փողոցաշինական աշխատանքների ժամանակին և որակով […]
14:45 25.05.2019
Քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խումբը, որը հաշվառում է Շիրակի, Լոռիի և Արագածոտնի մարզերի ոչ հիմնական շինությունները, այսօր հերթական նիստն է անցկացրել Գյումրիում: Նիստի ընթացքում ներկայացվել են ոչ հիմնական շինությունների նոր թվային տվյալները, համաձայն որոնց` Շիրակի մարզում կա 3253 տնակ, որից 2871-ը` Գյումրիում: Այս թիվը, Գյումրիի քաղաքապետարանի ներկայացրած նախորդ տվյալների համեմատ, ավելի է 34-ով, և հիմա հանձնաժողովը […]
13:56 23.05.2019
Կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած նախագիծն այսօր բուռն քննարկման պատճառ դարձավ կառավարությունում։ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օդալուսանկարել, գույքագրել Հայաստանի ամբողջ տարածքը ու դրա հիման վրա տարբեր ծառայություններից օգտվելու հնարավորություն տալ և՛ գերատեսչություններին, և՛ մասնավորին։ Նրա կողքին նստած Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը վրդովվեց, քանի որ համարում է, որ այդ ամենով […]
19:14 18.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պետական կառավարման մարմինների պատասխանատուները զեկուցել են վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Օրակարգի առաջին հարցով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է գույքագրված ներդրումային առաջարկներին ու դրանց ընթացքին: Նախարարի խոսքով՝ ներկա դրությամբ կան 56 ներդրումային ծրագրեր. 38 ներդրումային ծրագրեր 1,2 մլրդ դոլար […]
15:38 29.04.2019
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով և առհասարակ որևէ տեսակի աշխատանքները դադարեցված են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջում: «Ամբերդն ազգային հարստություն է, մեր աչքի լույսը, և նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են: Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն՝ ընդունելով հողի սեփականատերեր Սիրակ և Մանուկ Մանուկյաններին: Զբոսաշրջային զարգացման նպատակ […]
23:37 28.04.2019
«Արձագանքելով քաղաքացիների ահազանգին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն այցելել է «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի պահպանման գոտի: Այստեղ իրականացվում էին շինարարական աշխատանքներ: Դրանք որակելով բարբարոսական ու անթույլատրելի՝ Վահագն Վերմիշյանի հանձնարարությամբ՝ հողի սեփականատիրոջն ուղարկվել է ծանուցում, և շինարարական աշխատանքները դադարեցվել են: Գործընթացի մասին պարզաբանումներ տալու և հասցված վնասի վերականգնման գործընթացը քննարկելու նպատակով տարածքի սեփականատերը հրավիրվել է […]
00:39 17.04.2019
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ապրիլի 16-ին Գյումրիում աշխատանքային քննարկում է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Գյումրիում փողոցաշինական ծրագրի ընթացքին և ձգձգումներին վերաբերող հարցեր։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցաշինական ծրագիրը վերահսկելու հանձնարարական էր տվել քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին և Շիրակի մարզպետին։ Փողոցաշինական աշխատանքները մեկնարկել էին անցած տարվա աշնանը […]
15:56 16.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզի Լեռնապատ համայնքում մասնակցել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքների մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լեռնապատ համայնքի ղեկավար […]
22:53 26.03.2019
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինական կոմիտեն, վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Քննարկումները անցել են բուռն, տևել են 3 ժամ: Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավաքագրումը և դրանց հիման […]
11:21 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Վերմիշյանը ներկայացրեց կենսագրական մանրամասներ, նշեց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է: Տարբեր երկրներում նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություններ, արդեն 1․5 տարի է՝ Հայաստանում է, որոշել է աշխատել հայրենիքի համար:
16:00 06.02.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ աշխատանքից ազատվել են Վանաձորի բժշկական կենտրոնի փոխտնօրենն ու գլխավոր հաշվապահը: Փոխտնօրենի սպասվող ազատման մասին մենք գրել էինք դեռևս շաբաթներ առաջ: Հունվարի 15-ին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Վանաձորի բ/կ տնօրեն Վարդան Աբովյանը: Մարզպետը, բավարարելով Աբովյանի ազատման դիմումը, նոր տնօրեն էր նշանակել հիվանդանոցի Պաթոլոգիա-անատոմիական բաժանմունքի վարիչ Վահագն Մկրտչյանին: Նշանակումից […]
18:13 02.10.2018
Այս նկարները բնավ տարիներ շարունակ չբարեկարգված տարածքից չեն: Ընդամենը օրեր կամ ամիսներ առաջ նորոգված «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան տանող ճանապարհի հարակից տարածքն է: Որ Հայաստան ժամանող հյուրերին լավ դիմավորենք ու տպավորություն գործենք, ավելի քան 4․5 կմ երկարությամբ ճանապարհին ու հարակից տարածքներում սկսեցին իրականացնել վերանորոգման և արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Դրա համար միլիոնավոր դրամներ հատկացրին: […]