TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Վահագն Դավթյան

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլում

21:43 22.02.2025

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին:

̰
BACK_TO_TOP