TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Վալերի Օսիպյան

Ոստիկանությունում էլ կարող են վեթինգ անցկացնել, խնդիր չկա. Վալերիյ Օսիպյան

11:06 28.05.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, մայիսի 28-ին հաղթանակների օրվա առթիվ Սարդարապատում շնորհավորանքի խոսք ուղղելով հայ ժողովրդին, նշեց. «Մայիսը թող միշտ հաղթանակների ամիս լինի, տարին 12 ամիս թող հայերի հաղթանակների ամիս լինի»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Օսիպյանի արտահայտությունը, թե «դատարանների արգելափակման ակցիան ինքնաբուխ էր», քննադատության առարկա դարձավ: «Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: […]

̰
Վալերիյ Օսիպյանը` Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրգործի մասին

17:14 23.05.2019

«Ստեղծված իրավիճակում իմ գործառույթներն այնքանով չէին սահմանափակվում կամ ուղղորդված չէին, որ ես հետևեի Լևոն Երանոսյանի գործողություններին: Ես բավականին անելիք ունեի՝ կազմակերպչական, անվտանգության ապահովման և այլն»,- անդրադառնալով Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործին` ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետի խոսքով` այդ օրերին ոստիկանությունը գործել է իր մասնագիտական գործառույթների սահմաններում, առաջնորդվել է օրենքով: «Որևէ բախում չի եղել […]

̰
Վիտալի Բալասանյանը մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել. ոստիկանապետ

16:26 23.05.2019

Նախօրեին հայտնել էինք` ոստիկանությունը կանգնեցրել էր Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան: Օպերատիվ տվյալների համաձայն` մեքենայում զենք է եղել: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին այսօր լրագրողները հարց են ուղղել այդ մասին: «Վիտալի Բալասանյանի հետ որևէ խնդիր չենք ունեցել, և այդ միջոցառումը իրականացնելիս չենք իմացել, որ Վիտալի Բալասանյանը այդ մեքենայում է: Նա մեր տեսադաշտում անսպասելի էր հայտնվել, նախատեսված չէր»,- ասաց […]

̰
Օսիպյանը` դատարանների շրջափակման, Հայաստանի դեմ դավադրության ու իր հնարավոր հրաժարականի մասին

16:12 23.05.2019

«Ո´չ, ոստիկանությունը կաշկանդված չի եղել, կարծում եմ, որ ինքնաբուխ ակցիա էր, շտապ հավաք»,- մայիսի 23-ին, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրա խոսքերով` ոստիկանությունն ունի տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, որ ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին մուտքերը բացել: Ավելորդ քաշքշուկներից զերծ մնալու համար փորձել են բացատրական աշխատանքներ տանել և դրական արդյունք չստանալու դեպքում միայն […]

̰
Պատժել եմ իրեն՝ չշփվելով, բայց վստահ եմ, որ կապացուցի իր անմեղությունը. ոստիկանապետը՝ իր եղբորորդու մասին

15:53 23.05.2019

«Վստահ եմ, նա կապացուցի իր անմեղությունը»,- մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով իր եղբորորդու մասնակցությամբ սպանության գործին: Ոստիկանապետը նաև վստահեցրեց լրագրողներին, որ տեղեկացված չէ, թե ինչ կարգավիճակ ունի իր եղբորորդին, թեպետ եղբոր ընտանիքի հետ շփվում է: «Պատժել եմ իրեն՝ չշփվելով: Իրեն ասել եմ՝ մինչև դու չապացուցես քո անմեղությունը, իրավունք չունես ինձ հետ […]

̰
Ի՞նչ վատ բան է արել ոստիկանությունը, որ ուզեցել է պետության սեփականության վրա հավելյալ լոգո տեղադրել. Օսիպյան

15:24 23.05.2019

«Չի կարող լինել նման բան: Ոստիկանությունը գործում է թափանցիկ: Անհիմն եմ համարում նման խոսակցությունները»,- մայիսի 23-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության կողմից ոստիկանությունում անցկացվող ստուգումներին և հնարավոր չարաշահումներին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ հնարավոր չարաշահումների մասին Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարի կողմից արված հայտարարությունը, Վալերիյ Օսիպյանը պոպուլիստական որակեց, քանի որ ՊՎԾ մասին […]

̰
BACK_TO_TOP