20:09 16.11.2018
Հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Համաներման մասին օրենքի նախագիծը, որը նոյեմբերի 6-ից մտավ ուժի մեջ: Համաներումը հատուկ կետ է նախատեսել 2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների համար, որոնք այժմ երեք վարույթով քննվող քրեական գործի շրջանակում ամբաստանյալի կարգավիճակում են, սակայն օրենքը նախատեսում է, որ […]
21:56 13.11.2018
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։ Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։ Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։ Այս […]
11:35 12.11.2018
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանի հետ: Ողջունելով հայ գործընկերոջը` Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ մեր երկրներին միավորում են պատմական ամուր արմատներն ու երկարամյա գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում էլ ամրապնդել համագործակցությունը […]
21:27 09.11.2018
Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։ Ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական […]
22:33 03.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին նախ ներկայացրել է համակարգում տիրող իրավիճակն ու գործունեության սկզբունքները՝ մասնավորապես նշելով՝ ոստիկանությունում չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը կարելի է վաստակել զարտուղի ճանապարհով․ առաջխաղացման […]
21:06 03.11.2018
Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներն արևածագը դիմավորեցին շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով», – ասաց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև […]
18:06 27.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների: Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Վալերիյ Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ: Այս ամենից հետո միայն […]
17:39 27.10.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ոստիկանության պետի առաջին տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը, Արարատի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումների, ինչպես և Արարատի մարզային քննչական վարչության ներկայացուցիչներ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել ու վերլուծվել է Արարատի մարզի օպերատիվ իրավիճակը։ Ստորաբաժանումների ղեկավարները Վալերիյ Օսիպյանին ներկայացրել են իրենց բաժինների սպասարկման տարածքում տեղի […]
21:58 24.10.2018
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն […]
20:44 22.10.2018
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոստիկանության պետը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին: Վալերիյ Օսիպյանն անդրադարձել է ծառայության […]
19:24 20.10.2018
Հոկտեմբերի 20-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, հայտնում են ոստիկանությունից: Հայաստանի Հանրապետությունում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման աշխատանքների ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության պետի հրամանով պարգևատրման էին ներկայացել տարբեր ստորաբաժանումների 95 ծառայող: Ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանն […]
18:01 20.10.2018
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը հոկտեմբերի 20-ին հանդիպել է այսօր Երևան-Սևան ճանապարհին բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիների ու ոստիկանների հետ, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Վալերիյ Օսիպյանը լսել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, որոնք կապված էին օրեր առաջ ոստիկանության 3 ծառայողների ձերբակալման հետ: Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշել է, որ զրուցել է հատուկ քննչական ծառայության ղեկավարի […]
23:17 18.10.2018
«Հեղափոխությունից հետո եղան նշանակումներ, որ միանշանակ չընդունվեցին, սակայն որևէ մեկը հիվանդագին չընդունեց: Բողոքեցին ու հանդարտվեցին, վերջին նշանակումը այլ է: Ի տարբերություն Վալերիյ Օսիպյանի, Հունան Պողոսյանը զբաղեցնում էր պաշտոն, որտեղ ինքը որոշում կայացնող էր, և հենց Սյունիքի մարզում տեղի էին ունենում բացառիկ հանցագորոծություններ, իսկ Հունան Պողոսյանը ոչինչ չէր ձեռնարկում այդ հանցագործությունները բացահայտելու համար: Հիմա ինչն է […]
12:45 18.10.2018
Դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ուղղորդումներ չեն լինելու, ոստիկանության որևէ ստորաբաժանում որևէ կուսակցության համար չի աշխատելու: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց` այս ուղղությամբ քայլեր արդեն արվել են: «Ես հայտարարել եմ Երևանի ավագանու ընտրության ժամանակ, որ ոստիկանության որևէ աշխատակից իրավունք չունի ուղղորդել որևէ մեկին. ես մեր մասով եմ ասում, որպես պետական […]
12:25 18.10.2018
ՀՀ ոստիկանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նույնպիսի պատրաստակամություն ունի, ինչպիսին ուներ Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը: Հարցին`արդյո՞ք ոստիկանությունը պատրաստ է կանխել ընտրական գործընթացին քրեական տարրերի մասնակցությունը, Օսիպյանը պատասխանեց. «Մենք չենք տարանջատում քրեական տարր, չգիտեմ ինչ տարր, օրենքի առաջ բոլորը հավասար են: Դուք այս հինգ […]
12:06 18.10.2018
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է գնահատում այդ նշանակումը: «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ` Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հոկտեմբերի 16-ին Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Նույն […]
10:05 17.10.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ` ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ […]
09:59 17.10.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլևս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետև, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաև «Սասնա […]
22:40 16.10.2018
Կադրում հերթական սպայական կոչման արժանացած ոստիկանության տարբեր ստրոբաժանումների 12 ծառայողներ են։ Ոստիկանության պետը, նախքան ուսադիրներն անձամբ հանձնելը, նրանց շնորհակալություն հայտնեց սրտացավ ու բարեխիղճ ծառայության համար։ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր ոստիկանի, այսպես ասած, «տանիքն» այսուհետ նրա մասնագիտական գիտելիքներն ու արդյունավետ աշխատանքն են. առաջխաղացման ու խրախուսման այլ տարբերակ ոստիկանության ծառայողը չունի։ «Պետք է չբավարարվեք ձեռք բերածով, […]
21:57 16.10.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որում դժգոհություն է հայտնում կառավարության նոր նշանակումների վերաբերյալ ու Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարվել ոչ միայն նոր այդպիսի նշանակումներից, այլև ազատել նախկինում նշանակված պաշտոնյաներից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Ցավով արձանագրում ենք, որ չնայած Սասնա Ծռեր համահայկական կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին, կառավարությունը շարունակում է պատասխանատու […]
13:06 13.10.2018
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական խորհրդի նիստը, նախարարական համաժողովը, 17-րդ գագաթնաժողովը և այլ միջոցառումներ։ Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 երկրների պատվիրակություններ և 38 պետությունների ղեկավարներ։ Սա մեր երկրի պատմության մեջ ամենամասշտաբային միջոցառումն էր։ Հազարավոր հյուրեր, որոնց անվտանգության պատասխանատուն նաև ոստիկանությունն էր։ Մինչև միջոցառումների մեկնարկը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ստեղծվեց ոստիկանության […]
11:31 10.10.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվական կայքերից մեկում տեղ գտած հրապարակման վերաբերյալ: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է. « Armlur լրատվական կայքում տեղեկություն էր հրապարակվել, ըստ որի՝ Էջմիածին քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու տարածքում կրակոցներ են հնչել, և զոհ կա։ Թեև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում կամ ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրակոցների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել ո՛չ հիվանդանոցներից, […]
14:58 09.10.2018
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարբեր ստորաբաժանումների հինգ ծառայող ստացել է սպայական ուսադիրներ։ «Լեյտենանտի ուսադիրներին նրանք արժանացել են բացառապես իրենց բարեխիղճ ու սրտացավ ծառայությամբ»,- հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ սպաներն ուսադիրներ ստացել են անձամբ ոստիկանապետից՝ Վալերիյ Օսիպյանից: Սպաներին ուղղված շնորհավորական խոսքում ոստիկանապետը հույս է հայտնել, որ լեյտենանտի ուսադիրները կպարտավորեցնեն ավելի լավ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու […]
15:35 06.10.2018
Հոկտեմբերի 6-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը նշել է, որ քաղաքացիներից շատերն այսօր դրական են գնահատում ոստիկանության ծառայությունը, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն բարձրացնելու ուղղությամբ: Վալերիյ Օսիպյանը խոսել է ծառայության մեջ տեղ գտած թերությունների մասին: Նա նշել է, որ […]
14:46 06.10.2018
Օրերս հերթական անգամ տեղի է ունեցել ոստիկանության զորքերի պետական սահմանին մարտական հերթապահության հերթափոխը։ Զինծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Մարտական դիրքեր մեկնող ոստիկաններին ողջույնի խոսք է հղել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։ Հաջորդ օրն էլ սահմանից վերադարձել է ոստիկանության զորքերի` հերթափոխը հանձնած ստորաբաժանումը։ Զորամասում դիրքապահ ոստիկաններին սպասում էին ոստիկանության պետը, հրամանատարությունը, ծառայակից […]
08:51 06.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ բազմություն է հավաքվել ԱԺ դարպասների մոտ, և տեղեկացել են, որ որոշ պատգամավորների չեն թողնում մտնել շենք, մյուսներին՝ դուրս գալ, հասկացել են, որ իրավիճակը շիկանում է, այդ ժամանակ Արա Բաբլոյանը որոշել է զանգել Վալերիյ Օսիպյանին, որ նրան տեղեկացնի իրավիճակի մասին, և նա միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հետագա […]
20:16 04.10.2018
Ազգային ժողովի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ-ի մոտակայքում: Լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: […]
13:56 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության՝ հոկտեմբերի 4-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, լրատվամիջոցները հայտնել էին, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արայիկ Գրիգորյանը հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած շտապ հավաքի մասնակիցներին: Նա նշեց, որ այդ դեպքից ժամեր անց արդեն իսկ ունեին բերման ենթարկվածներ` 5 […]
23:03 03.10.2018
Մոտոցիկլավարների թվի ավելացման հետ նաև քաղաքացիների բողոքներն են ավելանում: Այս մասին այսօր ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառմանը հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Մասնավորապես, ոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիները բողոքում են մոտոցիկլետների բարձր աղմուկից: «Ամեն օր քաղաքացիներ մոտենում են ինձ, որպես ՀՀ ոստիկանապետի, խնդրում են, ասում են՝ «պարոն ոստիկանապետ, խնդրում ենք ձեզ կարգավորել այդ հարցը»: Հարցն […]
20:31 02.10.2018
Այս պահին Բաղրամյան պողոտայում է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Վալերիյ Օսպիյանից հետաքրքրվեց, թե վերջինս ինչու է եկել, ինչին ի պատասխան՝ Օսիպյանն ասաց. «Հասարակական կարգի ապահովմամբ է պայմանավորված իմ այստեղ լինելը: Հետևում եմ, որ այստեղ ոստիկանական ծառայությունները ըստ պատշաճի կազմակերպվեն»,- հավելեց Օսիպյանը՝ ավելացնելով, որ ժողովուրդը խաղաղ է, և այս բողոքը խաղաղ նպատակներ է հետապնդում: […]