16:30 02.03.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով համակարգի տարածքային ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար գիշերային ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցագործ կանխման ու բացահայտման նպատակով: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խմբերը փետրվարի լույս 24-ի գիշերն իրականացրած շրջիկ ծառայության ժամանակ Ազատության պողոտայում մի տղամարդու են նկատել: Վերջինս կասկածելի վարք էր դրսևորել, ինչն ընդգծվել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում: Նույնիսկ ինքնության […]
12:17 01.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված […]
20:05 28.02.2019
Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում են տեղեկությունները, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, զանգահարել է և սպառնացել իրեն: «Ես անկեղծ պատասխանում եմ, չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը: Ինձ որևէ մեկը չի զանգահարել, նման տոնով ոչ ոք չի կարող զանգահարել, վստահեցնում […]
19:28 28.02.2019
«Մենք դա դիտարկում ենք որպես հավաք: Ոստիկանությունը ցանկացած հավաքի ու երթերի ընթացքում ապահովում է հասարակական կարգը»,- փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ոստիկանությունը մասնակցելո՞ւ է Մարտի 1-ի հավաքին, նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետը նշեց՝ որպես քաղաքացի այդ հավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը յուրաքանչյուր ոստիկանի գործն է, եթե ցանկանում է, իր ազատ ժամին կարող է մասնակցել: […]
19:25 28.02.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 28-ին, պատասխանելով լրագրողների հարցին, ինչո՞ւ ոստիկանությունը ժամանակին քայլեր չձեռնարկեց՝ կանխելու համար ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, նշեց. «Ոստիկանությունը այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր, որ մասնակցեր»: Հարցին՝ ի՞նչ քայլեր է այժմ կատարում ոստիկանությունը, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ-փնտրողական աշխատանքներ են իրականացվում: Նա չպատասխանեց հարցին՝ նա երկրո՞ւմ […]
19:00 28.02.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում: «Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով […]
15:37 23.02.2019
Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Աայս անգամ էլ նրանց դիրքեր ճանապարհելու է գնացել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Խիզախության համար առանձնահատուկ վերաբերմունքի եք արժանի։ Հպարտությամբ փաստում եմ, որ ձեր պատրաստակամությամբ օրինակ եք ծառայում մեր ոստիկանական մեծ ընտանիքի համար․ արդեն մի շարք ստորաբաժանումների բազմաթիվ ծառայողներ ևս պատրաստակամություն են հայտնում գալ ու կանգնել […]
15:04 23.02.2019
Փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երևան քաղաքի վարչոիթյան Մալաթիայի բաժին։ Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ բաժնի շենքային պայմաններին, եղել է բոլոր ստորաբաժանումներում՝ հերթապահ մասից քրեական հետախուզություն։ Ոստիկանության պետը զրուցել է ծառայողների հետ՝ հրահանգելով ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները, ահազանգերին արձագանքել արագ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան՝ նպաստելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդմանը։ Ոստիկանության Մալաթիայի […]
23:38 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ցուցմունք է տվել ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը: Նա 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահ է եղել: «Հարվածի ձայն լսեցի, մտածեցի՝ վթար է: Եկան, ձեռքերս կապեցին, տարան հանգստի սենյակ: Մյուս ոստիկաններին էլ բերեցին: Ճնշումս բարձրացավ, ես սրտի խնդիր ունեի: Երկար ժամանակ մնացել եմ շտապօգնության […]
21:55 20.02.2019
ՊՊԾ գնդի գործով տուժած ոստիկան Վիգեն Մարտիրոսյանն ու շտապօգնության աշխատակիցը` Լյուդվիգ Չալաբյանը, չեն առարկում «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելուն: Ոստիկան Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ գնդի տարածքում եղել է 3 ժամ և ֆիզիկական բռնության չի ենթարկվել. միայն հոգեբանական ճնշման է ենթարկվել: Գործով մյուս տուժող Լյուդվիգ Չալաբյանն էլ հայտարարել է՝ իրեն գործով տուժող չի ճանաչում: Հիշեցնենք, […]
16:45 20.02.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել […]
14:40 20.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննությունը շարունակվում է տուժողների հարցաքննությամբ: Դատարանը լսել է ՊՊԾ գնդի ներսում 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահություն իրականացրած ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանին: Տուժողը պատմում է, որ նշված օրը գնդի ներսում տեսել է ինքնաձիգով զինված բազմաթիվ անձանց: Առաջինը նշեց Մարտիրոս Հակոբյանին, ով կանգնեցրել է իրեն, հետո մոտեցել է Արեգ Կյուրեղյանը: «Գնդի տարածում […]
13:07 13.02.2019
ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ այսօր դատարանում ցուցմունք էր տալիս նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Նրա հարցաքննությունն ավարտելուց հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը ճշտեց տուժողի դիրքորոշումը համաներման վերաբերյալ: Հիշեցնենք, որ, ըստ համաներման մասին օրենքի, այն տարածվում է ամբաստանյալների վրա, եթե տուժողները չեն առարկում: Նախորդ դատական նիստի ժամանակ հարցաքննված ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն առարկել էր համաներում կիրառելու […]
17:20 09.02.2019
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդունել է անցած տարի ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի այրուն՝ Մարինե Շախգուլյանին, և որդիներին՝ Դավիթ և Ալբերտ Շախգուլյաններին: Հանդիպմանը ներկա էին նաև ոստիկանության պետի տեղակալները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի կատարածը հերոսություն է, քանի որ նա ծառայողական պարտքը գերազանց է […]
16:04 09.02.2019
Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։ Այս մասին տեղեկացնում են Ոսռիկանության լրատվական ծառայությունից: Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծել է երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա […]
13:30 07.02.2019
Փետրվարի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում: Վալերիյ Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն […]
14:38 06.02.2019
«Հաստատում եմ իմ նախաքննական ցուցմունքները, ըստ էության ոստիկանապետն ամեն ինչ ասաց»,- ՊՊԾ գնդի գործով դատաքննության ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը ևս այս գործով տուժող է հանդես գալիս դատարանում: 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման մանրամասների մասին փոխոստիկանապետը պատմեց հետևյալը․ «Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ինձ զանգահարեցին ոստիկանության հերթապահ մասից և հայտնեցին, որ […]
14:17 06.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր լարված է ընթանում: Հարցաքննվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ, ըստ մեղադրանքի, պատանդ է պահվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Երբ ոստիկանապետն իր մոտ մեկ ժամ տևած ցուցմունքն ավարտեց, զինված խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերիյ Օսիպյանին հարցրեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադրական կարգը […]
13:32 06.02.2019
«Եթե մենք ձեզ վատ էինք վերաբերվում գնդի տարածքում, ինչո՞ւ էիք ասում, որ մեզ բոլորիս սիրում և հարգում եք»,- հարցրեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը այսօրվա դատական նիստի ժամանակ, երբ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք էր տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Սո´ւտ եք ասում»,- պատասխանեց Վալերիյ Օսիպյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցաքննության ավարտին ճշտեց ոստիկանապետի դիրքորոշումն ամբաստանյալների նկատմամբ համաներում […]
13:17 06.02.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է: Դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Հիշեցնենք` նա յոթ օր շարունակ զինված խմբի կողմից պահվել է գնդում: Ոստիկանապետը պատմեց, որ 2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան` ժամը 5-ի սահմաններում, հերթապահից ստացավ տեղեկություն, որ ոստիկանական գունդը գրավել են մի խումբ զինված քաղաքացիներ: «Ես չեմ համակերպվում այն գաղափարի հետ, […]
22:14 03.02.2019
ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, թե ոստիկանության զորքերի՝ դիրքեր բարձրացած զինծառայողներին չեն վճարվել խոստացված պարգևավճարները: Այս մասին պարզաբանում են տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Պարզաբանենք, որ ոստիկանության ծառայողներին՝ ոստիկանության պետից մինչև շարքային, այդ թվում և մարտական հերթափոխում գտնվողներին, տարեվերջին վճարվել են օրենքով նախատեսված պարգևավճարները: Ավելին, ինչ վերաբերում է մարտական հերթապահություն իրականացրած ծառայողներին, ապա ոստիկանության պետ Վալերիյ […]
10:35 31.01.2019
Երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Ոստիկանությունն այս առնչությամբ պարզաբանում է տարածել. «Երեկ տեղեկացրել ենք, որ ոստիկանության պետի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերը: Ոստիկանությունում կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները […]
20:41 30.01.2019
Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանին և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ոստիկանությունում կադրային քաղաքականություն մշտապես վարվում է, նշանակումներ և ազատումներ մշտապես լինում են», – նշեց նա՝ ներկայացնելով ազատումների պատճառը։ Ինչպես […]
18:56 30.01.2019
Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի հանրային-համայնքային անվտանգության նախկին փոխնախարար, ներկայումս Տորոնտոյում գտնվող Մանքի համընդհանուր հարաբերությունների և հանրային քաղաքականության դպրոցի ոստիկանական նախաձեռնությունների ղեկավար, մեր հայրենակից Մեթյու Թորիգյանին։ Մեթյու Թորիգյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրեց տարբեր երկրների իրավապահ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ իրենց ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հերթականը նախատեսվում է շուտով կյանքի […]
17:11 30.01.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նկարահանվել է Հրաչյա Սաֆարյանի տեսահոլովակում: Այն կոչվում է «Իրավապահ զինվոր»: Երաժշտության հեղինակը Մարինե Գյուլումյանն է, խոսքերը գրել են Մարինե Գյուլումյանն ու Հարություն Հարությունյանը: Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է հունվարի 26-ին:
18:16 29.01.2019
Վալերիյ Օսիպյանը ողջունել է ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողներին, որոնք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։ «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»,- ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծել է Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու […]
12:01 28.01.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է հայորդիներին Բանակի օրվա առթիվ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի և իմ անունից շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ծնունդ առան 90-ական թվականների ծանր ու արյունալի մարտերում և կայացման, ամրապնդման, պրոֆեսիոնալիզմի կատարելագործման հետևողական ընթացքի արդյունքում այսօր ուժեղագույններից են տարածաշրջանում և երաշխավորում են մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունն ու […]
20:21 26.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի և անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն, […]
15:52 19.01.2019
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից բացի ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես […]
14:40 19.01.2019
Հունվարի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, անհատ տաքսիստների, փոխադրամիջոցների միության, հասարակական կազմակերպությունների և մեքենաներ ներկրող ընկերությունների ներկայացուցիչների։ Ինչպեստեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրանք իրենց հուզող հարցերն են ներկայացրել ոստիկանության պետին, որոնք հիմնականում վերաբերում էին տաքսիների կայանատեղիներին, մեքենաների ներմուծմանն ու մաքսազերծմանը, օնլայն տաքսի ընկերություններին, տաքսիների ապահովագրությանը։ […]