21:01 17.07.2019
Այսօր ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ողբերգական դեպքերի տարելիցն է: Երեք տարի առաջ, այս օրը զինված անձանց խումբը խուժեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Իրենց ծառայողական ու պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին, պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այդ ողբերգությունից մեկ տարի անց հուշակոթող ու հուշատախտակ բացվեց պարեկապահակետային ծառայության գնդում՝ հավերժացնելով դավադիր գնդակից զոհված […]
13:40 15.07.2019
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ տևական ժամանակ է՝ ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երեկ՝ հուլիսի 14-ին, Երևանի ճանապարհային ոստիկանները վարչական պատասխանատվության են ենթարկել Toyota մակնիշի B 220 TE 95 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդին, որի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, հայտնում է SHAMYSHAN.com-ը: Պարզվել է, որ ավտոմեքենան […]
18:44 13.07.2019
Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորել է տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար […]
12:01 11.07.2019
Վերջին տասը տարիներին ՃՏՊ-ների թիվն աճելու միտում ունի, դրանց զուգահեռ աճում են նաև զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա տեղեկացրեց, որ 2018թ. ապրիլի 10-ի դրությամբ գրանցվել է 1861 ՃՏՊ, եղել է 150 զոհ, 2736 վիրավոր, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2203 ՃՏՊ՝ 342 դեպքով ավել, զոհերի թիվը՝ 19-ով […]
11:36 11.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում և պատրաստ ձեռնարկել՝ շոշափելի փոփոխություններից, ՃԵ խախտումներից խուսափելու համար: «Ցավում ենք վերջին դեպքերի համար: Պարո՛ն վարչապետ, Ձեր մտահոգությունը տեղին է: Ես Ձեզ ասեմ՝ վերջին տարիներին նման դեպքեր եղել են. 2011 թ. Արցախի փողոցում 4 զոհ ունեցանք, վթարի հետևանքով հրդեհ էր բռնկվել, 2014 […]
17:50 09.07.2019
Հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի ղեկավար Փոլ Սելին, ասոցիացիայի գործադիր տնօրեն Վինս Հոուքսին և պատվավոր գործընկեր, Global Policing Initiative-ի տնօրեն Մեթյու Թորիգիանին: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց վերջին տարում Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով, որ նախ և առաջ խնդիր է դրվել արմատախիլ անել կոռուպցիայի համակարգային դրսևորումները: Նշվեց, որ […]
15:42 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է օրեր առաջ տեղի ունեցած աղմկահարույց դեպքին՝ մասիվցի Անդիկի սպանությանը: Հարցին՝ արդյո՞ք ստեղծված է վիճակ, երբ մեր երկրում մարդիկ կարող են անվտանգ չզգալ, Օսիպյանը պատասխանել է, որ այսօր Երևանը, ընդհանրապես՝ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ վայրն է, և դա է վկայում նաև վիճակագրությունը: Խոսելով բուն սպանության դեպքի մասին, […]
14:43 05.07.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սոցկայքերում «բռնության ձայնը» հեշթեգի ներքո ներկայացվող պատմություններին: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում վիճակն այս առումով մտահոգիչ է, Օսիպյանը պատասխանեց. «Մտահոգիչ է այնքանով, որ լինում են այդպիսի բաներ, որ հարիր չէ մեզ հայերիս և հայ ավանդական ընտանիքներին»: Մանրամասները՝ տեսանյութում:
12:40 05.07.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանին, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ, գնդապետ Գրիգորի Հայրապետովին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին, ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գնդապետ […]
12:15 05.07.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը այսօր Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրումների արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում խոսեց գեներալի կոչում ստանալու, պատասխանատվության մեծացման մասին: Նա բոլոր բարեխիղճ ծառայողներին մաղթեց՝ լինեն գեներալ: Հարցին՝ շատ հեշտ չտրվե՞ց այդ կոչումն իրեն, քանի որ մեկ տարվա ընթացքում ստացվեց, մինչդեռ ուրիշները տարիների ընթացքում են արժանանում նման կոչման, Օսիպյանն ասաց. «Ես մոտ 10 տարի […]
11:49 05.07.2019
Նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Սահմանադրության օրվա առթիվ մի խումբ անձինք պարգևներ և կոչումներ են ստացել : Նրանց թվում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանը, ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և այլոք: Շնորհավորական խոսք է […]
10:45 05.07.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»,-ասած է հրամանագրում:
18:27 03.07.2019
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումն ու առաջարկը ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության և օրենքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Սահմանադրության օրվա կապակցությամբ մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհելու որոշման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի գրառմանը: «Վարչապետը կայացրել […]
10:36 03.07.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել. – ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, – ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, […]
19:00 29.06.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ […]
10:41 21.06.2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ելույթ է ունեցել Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում կազմակերպված միոջոցառման ընթացքում: «1992 թվականի հունիսին ծայրահեղ ծանր վիճակ էր արցախյան ռազմաճակատներում: Վտանգված էին ՀՀ սահմանները, ներսում գլուխ էին բարձրացրել հանցավոր տարրերը: Ոստիկանության զորքերի կազմավորումը ժամանակի հրամայականն էր ու կենսական անհրաժեշտությունը: Մեզ հարկավոր էր հաղթական ռազմաճակատ և ամուր թիկունք: […]
09:58 21.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այսօր՝ հունիսի 21-ին, այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Տոնական օրվա առթիվ Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում են նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը և ուրիշներ:
22:06 15.06.2019
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Նա ողջունեց ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթեց անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին փոխանցեց նաև հանրապետության վարչապետի ողջույնները: Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին: […]
17:16 15.06.2019
Հունիսի 15-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ պարգևարտեց մի քաղաքացու, որը օգնել էր բանկի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողին զինված հանցագործին վնասազերծելիս։ ՀՀ ոստիկանության պետը նրան շնորհակալություն հայտնեց խիզախության համար՝ հույս հայտնելով, որ քաղաքացու օրինակը լավ իմաստով վարակիչ կլինի նաև մյուսների համար։ Վալերիյ Օսիպյանը պարգևավճարներ հանձնեց նաև հանցագործությունների […]
12:16 13.06.2019
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com-ը: Եղիազարյանն ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։
23:00 12.06.2019
Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է […]
17:04 08.06.2019
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի […]
16:58 08.06.2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը նույնն էր՝ հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։ Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից […]
15:15 08.06.2019
Հունիսի 8-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ոստիկանության Մասիսի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Մանվել Գևորգյանը։ Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանության կողմից իրականացվող «Հետախուզում-2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ոստիկանության վարչություններից մեկում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մ. Գևորգյանը գտնվում […]
15:09 08.06.2019
«Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադարձ է կատարել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի այն հայտարարությանը, թե նրանք, որոնք ոստիկանությանը դիմադրություն են ցույց տալիս կամ ցույց տան, կպատժվեն ամենախիստ ձևով: Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին` արդյո՞ք նկատվում է նման միտում, պատասխանեց. «Առայժմ չկա: Ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, ոստիկանությունն առայժմ թավշյա է, այդ թվում` […]
23:40 07.06.2019
Hraparak.am-ը գրում է, որ այս պահին Չարենցավանում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նրան դիմավորել է Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանը: Hraparak.am-ը զանգահարել է նրան՝ հասկանալու, թե որն է Օսիպյանի՝ այս ժամին հրատապ Չարենցավան ժամանելու առիթը: Իսրայելյանն ասել է, թե ոստիկանապետն իրավունք ունի ոստիկանության ցանկացած տարածքային բաժանմունք այցելել: Հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր ու այս ուշ ժամին, […]
19:51 07.06.2019
Հունիսի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ինչպես և ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուժեղացված ռեժիմով ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նպատակը հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը հանցավոր և հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելն էր։ Ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ցուցումով գործել են օրինականության սահմաններում՝ հանդուրժողականություն և ներողամտություն չդրսևորելով օրինախախտների […]
15:04 07.06.2019
Այսօր Դավիթ Խաժակյանը տեսաձայնագրություն էր հրապարակել՝ նշելով, որ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել իր մերձավորի հետ։ Նախքան այդ հրապարակումը՝ միջադեպի վերաբերյալ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում արդեն իսկ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այնուհետև Դավիթ Խաժակյանը հեռախոսազրույց է ունեցել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հետ, որը նրան առաջարկել է […]
12:34 06.06.2019
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Օսիպյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: «Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ, որ […]
12:20 06.06.2019
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ […]