22:14 30.09.2018
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց, որին մասնակցում էին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմը։ Վալերիյ Օսիպյանը նախ ստորաբաժանումների ղեկավարներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալությունը՝ Երևանի ավագանու ընտրություններին կատարած աշխատանքի կապակցությամբ։ Ոստիկանության պետն անդրադարձավ առաջիկայում մարզերում կայանալիք տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ […]
19:12 29.09.2018
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրի բաժինը նոր շենք ունի, որը շահագործման է հանձնվել այսօր՝ սեպտեմբերի 29-ին։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Նորակառույց շենքում կգործեն Կումայրիի ոստիկանության բոլոր՝ անձնագրային, քննչական, փորձագիտական բաժանմունքները: Նույն հարկի տակ կգործի նաև Հայաստանի ոստիկանության «Դինամո» մարզական կազմակերպությունը։ Ոստիկանապետը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել շենքային պայմաններին։ «Շենքային պայմանները […]
18:30 29.09.2018
Գյումրիում ոստիկանության Շիրակի մարզային վարչության նորակառույց Կումայրի բաժնում ժամանակավոր տեղակայվելու է նաև ճանապարհային ոստիկանությունը, մինչև կլուծվի նոր տարածքի հատկացման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Խնդիրը ոստիկանապետը քննարկել է ոստիկանության Կումայրիի նորակառույց շենքում անցկացրած փակ խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են մարզային ոստիկանության բոլոր բաժանմունքների պետերն ու աշխատակիցները, մարզային և […]
09:12 29.09.2018
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 28-ին ընդունեց քաղաքացիների։ Նրանց դիմումները կա՛մ վերաբերվում էին ոստիկանության գործառույթներին, կա՛մ առնչվում էին ոստիկանության ծառայողների գործողություններին։ Ոմանց ներկայացնելով՝ տարիներ առաջ տուժել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունից և կարծում են, որ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Ոմանց պատմելով էլ՝ նախկինում հանցագործության վերաբերյալ տեղեկություններ են ներկայացրել իրավապահներին, սակայն անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Վալերիյ […]
21:13 26.09.2018
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հերթական անգամ ընդունեց քաղացիներին, որոնք իրենց դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ներկայացնելուց առաջ ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեցին վերջին ամիսներին համակարգի կատարած աշխատանքի համար՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումից մինչև Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպում։ Ինչպես միշտ ընդունելության եկած քաղաքացիներին հուզող հարցերը և՛ ոստիկանության իրավասության շրջանակում էին, և՛ դրանից դուրս։ Որոշ անձինք, […]
16:07 25.09.2018
Լեյտենանտի 9 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների 9 ծառայողներ առաջին սպայական ուսադիրները սեպտեմբերի 25-ին ստացան անձամբ ոստիկանության պետից։ Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ամուսնու կիսատ թողած գործը շարունակելու վճռականությամբ՝ նրանց շարքում է նաև 2016 թվականի […]
11:18 23.09.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մասնակցեց քվեարկությանը։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին՝ ասաց, որ օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: Օսիպյանն արձագանքեց ԲՀԿ քաղաքապետի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ում տիրող օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր […]
18:20 22.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ: Խորհրդակցության նպատակն էր Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ ստորաբաժանումների ղեկավարներին տալ վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը: […]
18:06 22.09.2018
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օրերս տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական դիրքեր մեկնելու հերթափոխը: Այս զինծառայողները գնում են սահման՝ փոխարինելու իրենց գործընկերներին: Ինչպես ճանապարհելու բոլոր հանդիսավոր արարողություններին, այնպես էլ այս անգամ ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Ոստիկանության պետը […]
14:22 20.09.2018
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը: Կենսաչափական անձնագրեր […]
12:42 20.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: «Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի […]
11:18 20.09.2018
ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նիստի մասնակիցների սեղաններին դրված զրուցարանը ոստիկանության նվերն է՝ հայերեն- ֆրանսերեն զրուցարան: Զրուցարանը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ. «Դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար և լավ առիթ, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացնենք: Ես, ընդհանրապես, կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, […]
14:08 14.09.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը սեպտեմբերի 14-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` հնարավո՞ր է իրեն ևս գաղտնալսած լինեն: «Չեմ կարող որևէ բան ասել, անկեղծ, բայց որևէ բան էլ չեմ բացառում»,- ասաց նա: Օսիպյանը, սակայն, նշեց, որ ինքը մտահոգվելու պատճառ չունի: Հարցին` հաշվի առնելով վերջին օրերին […]
20:32 12.09.2018
Երեկ գիշերը ոստիկանները բերման են ենթարկել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին. նրանց մի քանի ժամ անց ազատ են արձակել: Այս մասին հայտնում է Armtimes.com կայքը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել 5 անձ: Հարցին` արդյո՞ք նրանց մոտ զենք է հայտնաբերվել, ոստիկանությունից բացասական պատասխան են […]
20:36 08.09.2018
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը, հայտնում են ոստիկանությունից: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Տերունական աղոթքից հետո, […]
09:36 08.09.2018
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 13-14-ին Փարիզ կատարելիք այցն անսպասելի էր նաև իր աշխատակազմի համար։ «Առաջիկա ուրբաթ օրը Փաշինյանը կլինի Փարիզում: Կեսօրին նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Իսկ սեպտեմբերի 14-ին Փաշինյանը հանդիպում կունենա հայ համայնքի […]
09:26 08.09.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան […]
21:33 06.09.2018
Սեպտեմբերի 6-ին ոստիկանության պետի տեղակալներ Արման Սարգսյանը և Աղասի Կիրակոսյանը խորհրդակցություն անցկացրին ոստիկանության կենտրոնական վարչակազմի, Երևան քաղաքի և մարզային վարչությունների ղեկավար կազմի հետ: Օրակարգում ոստիկանության ծառայությանն առնչվող տարբեր հարցեր էին: Սեպտեմբերի 8-ին նախատեսված «Մաքուր Երևան» խորագիրը կրող հանրապետական շաբաթօրյակի ժամանակ ոստիկանության գործողությունների մասին խոսելիս Աղասի Կիրակոսյանը ցուցում տվեց հանձնարարել անձնակազմին ուշադիր լինել և բացառել քաղաքացիների […]
12:48 06.09.2018
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի որոնման աշխատանքները շարունակվում են, և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խորհուրդ է տալիս համբերատար սպասել, քանի որ նա պարտադիր գտնվելու է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ինքը՝ Օսիպյանը։ «Հնարավոր չէ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որպեսզի իրեն հնարավոր չլինի հայտնաբերել։ Մենք միջազգային ոստիկանության կառույցի՝ Ինտերպոլի կենտրոնական բյուրոյի և անդամ պետությունների […]
12:40 06.09.2018
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համարում է, որ ներկա պայմաններում Հայաստանում հնարավոր չէ զոհ ունենալ ոստիկանության կողմից ցույցեր ցրելու դեպքում։ Ինքը՝ ոստիկանապետը, բացառում է դա։ Այս մասին Օսիպյանը հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս։ Օսիպյանը բացատրեց, որ կարգը պաշտպանելը ոստիկանության գործառույթն է։ Այլ երկրներում նման դեպքերում լինում են զոհեր, սակայն Հայաստանի ներկա պայմաններում դա բացառված է։ […]
12:35 06.09.2018
Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ այո՛, կարող են լինել և կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով։ Ոստիկանապետը հաստատեց, որ այդ ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են եղել դեպքերին։ Սակայն Օսիպյանը նշեց, որ դա դեռ չի նշանակում, որ ոստիկանների թվում լինելու են պատժվողներ, իսկ այլ պարզաբանումներ հրաժարվեց տալ՝ […]
20:06 04.09.2018
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի […]
18:19 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոց է այցելել և հանդիպել իր ուսուցչուհի Անժելա Յակովլևնային, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվել է Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդել է պետական օրհներգը։ Ոստիկանության պետը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ուղղված շնորհավորական […]
13:02 01.09.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի դպրոցականնե՜ր, ուսուցիչնե՜ր, ծնողնե՜ր, Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի և ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերյան այս տոնը առանձնահատուկ է բոլորիս կյանքում, […]
23:25 30.08.2018
Երևանի Հյուսիսային պողոտայում ավարտվել է «Երաժշտությունն ընդդեմ բռնության» խորագրով ակցիան, որն անցկացրել են Ուկրաինայից և Վրաստանից եկած երաժիշտները։ Դա պատասխան է եղել բնակիչների այն հայտարարություններին, թե երաժիշտները խանգարում են իրենց անդորրը, ինչպես նաև տեղի ունեցած բռնության միջադեպին: Ակցիայի ընթացքում հավաքվածներին է մոտեցել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Կան մարդիկ, ովքեր փորձում են ստեղծված իրավիճակում ստվեր գցել ոստիկանության վրա, […]
13:50 28.08.2018
ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականի մասին տարածված լուրերը: Ոստիկանության պարզաբանումը՝ ամբողջությամբ. «Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ: Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով և ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և իրականացվելու են կանխանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է […]
12:54 28.08.2018
Օգոստոսի 27-ի առավոտյան Վերնիսաժի հարակից տարածքում ծառահատում է իրականացվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: https://www.facebook.com/anahit.bakhshyan.31/posts/2136641629929946?__xts__[0]=68.ARDlSiF5UIJQYXtYKiVVuo4p4ushJK1xur0GmHNQWVgLaQIJM_71ljNhN8u1vY8XIj4qSEjvbexzcqgEBQNA6lx5GJ6j0Qw1Te9zQw7mnGV10zLMc7PlK3e0i0r_rK6KXwUhQ0E&__tn__=-R Անահիտ Բախշյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ դեպքը բացահայտելու համար: «Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ, պարո՛ն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել այս ահազանգին […]
10:21 28.08.2018
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 1-ին անակնկալ է պատրաստել առաջին դասարանցիների համար: Դեպի գիտելիքների աշխարհ առաջին քայլերն անող փոքրիկներից յուրաքանչյուրին այդ օրը ոստիկանները ծաղիկներ կնվիրեն: Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նախաձեռնած այս անակնկալին հաջորդել է տհաճ մի անակնկալ, որը վերաբերում է ոչ թե փոքրիկներին, այլ նոր իշխանությանը: Լուրեր են շրջանառվում, որ Վ. Օսիպյանը հոկտեմբերին […]
16:40 25.08.2018
Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]
20:32 23.08.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նշենք, որ Արտակ Պողոսյանն այս պաշտոնում նշանակվել էր հունիսին՝ կրկին Օսիպյանի հրամանով: