TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Վալերիյ Օսիպյան

Վալերիյ Օսիպյանը՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

17:50 18.09.2019

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

̰
Պատրաստ եմ իմ փորձով ու գիտելիքներով աջակցել համակարգին. Վալերիյ Օսիպյան

17:06 18.09.2019

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է Վալերիյ Օսիպյանը։ Նա ամփոփել է պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի […]

̰
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերիյ Օսիպյան

14:35 18.09.2019

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին հրաժեշտ տված Օսիպյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Ես ողջ կյանքում ծառայել եմ պետությանն ու ժողովրդին, օրենքին ու արդարադատությանը՝ բացառապես ուղենիշ ու չափորոշիչ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը: Այսուհետև էլ շարունակելու եմ ծառայել իմ ժողովրդին սկզբունքի ու բարոյականության նույն չափանիշներով: Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում: Իսկ այսօր ցանկանում […]

̰
ՀՀ ոստիկանապետի պարտականությունների կատարումը այս պահին դրված է Արման Սարգսյանի վրա. Աշոտ Ահարոնյան

14:18 18.09.2019

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը ոստիկանության ղեկավար կազմի հետ: «Պարոն Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին համատեղ աշխատանքի համար, նիստն ավարտվեց: Այս պահին ՀՀ ոստիկանության պետի պարտականությունների կատարումը դրված է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի վրա»,- ասաց […]

̰
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը

13:51 18.09.2019

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: Դրանում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»:

̰
Իրերը հավաքեց ու դուռը փակեց. ակտիվիստը լուսանկար է հրապարակել Վալերիյ Օսիպյանի հետ

13:33 18.09.2019

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ՝ կից գրելով. «Մարդ, ով շատ կարճ ժամանակահատվածում փոխեց համակարգը հիմնովին։ Պարոն Օսիպյանը արժանի է ավելի գնահատված աշխատանքի։ Հաջողություն, Գեներալ։ Հ. Գ Ինքը իսկական դուխով ա, ու ոնց ինքն ա ասում՝ հանցագործի տեղը բանտն ա, ոչ թե գրավով ազատությունը։ Հ. Գ. […]

̰
Վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել նախագահին

12:42 18.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ նախագահի աշխատակազմից: Ենթադրաբար, ՀՀ նախագահը այսօր կստորագրի հրամանագիրը: Հրամանագիրն այսօր կհրապարակվի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Օսիպյանը հեռանալու է իր պաշտոնից:

̰
Օսիպյանը կհեռանա․ Armlur.am

21:47 17.09.2019

Ինչպես հայտնի է` այսօր տեղի  է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Armlur.am-ը տեղեկացել է որ նիստի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, որոշվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա:

̰
«Ադեկվադ»-ը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

13:08 16.09.2019

«Ադեկվադ» կուսակցությունը դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով: Կուսակցությունն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ […]

̰
Ս.Սաֆարյանի հաղորդումը հանցագործության մասին և կոչը ԱԱԾ պետին և ՀՀ ոստիկանապետին

22:50 15.09.2019

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․ «Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած […]

̰
Պատգամավորը դիմել է ՀՀ ոստիկանապետին

14:49 11.09.2019

«Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է  կատարել: Պատգամավորը նշում է, որ դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին. «Այսօր գրությամբ դիմեցի Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ առաջարկելով Գյումրու նորակառույց փողոցներում տեղադրել տեսանկարահանող և արագաչափ սարքեր վթարային իրավիճակներից և դրա հետևանքներից խուսափելու համար։ Խոսքը այս պահին արդեն շահագործման […]

̰
Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետի և Շիրակի մարզի փոխոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի նյութերն ուղարկվել են ՀՔԾ

17:43 10.09.2019

Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի և Գյումրիի Մուշի բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ միջադեպի տեսագրությունները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` ուսումնասիրելու և նյութեր նախապատրաստելու համար։ «Համացանցում օգտատիրոջ հրապարակած տեսագրություններն ու նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, ուսումնասիրությունից հետո միայն պարզ կդառնա` դատախազությունում քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ՀՀ գլխավոր […]

̰
Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

21:41 06.09.2019

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին: […]

̰
Ստյոպա Սաֆարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17:39 06.09.2019

ՄԱՀՀԻ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով: «Ս․թ․ սեպտեմբերի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Արթուր Ղազարյան» անվանումով օգտատերը, որն իր բնակության վայր է նշում Մոսկվան՝ Ռուսաստանը, հեռախոսահամար՝ +79158604818, նաև դրանից առաջ սոցիալական ցանցերի տարբեր քննարկումներում ու իր էջում հայհոյանքներ, սպառնալիքներ ու […]

̰
ԱԻՆ-ն ու ոստիկանությունն այսուհետ ևս աշխատելու են միասին. Օսիպյան

13:00 04.09.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց. «ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: Մանրամասները՝ […]

̰
Սեպտեմբերի 1-ին ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

16:21 01.09.2019

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է […]

̰
Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը քննարկել է համակարգում իրականացվող բարեփոխումները

15:32 31.08.2019

Ոստիկանությունում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով խորհրդի անդամներին՝  նա ներկայացրեց օրակարգը, որում ընդգրկված էր 3 հարց: Ոստիկանության գործունեության 6 ամսվա կատարած աշխատանքը ներկայացրեց ու հանցագործությունների […]

̰
Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության

22:05 30.08.2019

ՀՀ ոստիկանությունը ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 1-ից ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության: Ճանապարհային ոստիկանությունը սկսել է հանդիպումներ ուսումնական հաստատությունների տնօրինությունների հետ: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հանդիպումների ընթացքում քննարկում են դպրոցների մոտակայքում կազմակերպվելիք ծառայության մանրամասներ, հորդորում աշակերտներին ու ծնողներին կոչ անել պահպանել անվտանգության կանոնները: Քննարկվում են նաև դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերը: Հանդիպումներից […]

̰
Ինչպե՞ս զերծ մնալ հանցավոր ոտնձգությունից, ինչպե՞ս պահպանել ունեցվածքը․ ոստիկանները շարունակում են բակային հանդիպումները

20:42 29.08.2019

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթական հանդիպումներն անցկացրին ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային բաժինների աշխատակիցները: Նաև նման հանդիպումների շնորհիվ է ամրապնդվում հասարակություն-ոստիկանություն կապը, ինչը հանցագործությունների կանխման, արագ և օպերատիվ բացահայտման, տարածքի օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու լավագույն երաշխիքն է: Ոստիկանները շատ բան ունեին […]

̰
Վալերիյ Օսիպյանն ընդունել է Իրանի դեսպանին

22:02 27.08.2019

Օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչի շնորհիվ էլ արդյունավետ համագործակցություն կա Հայաստանի և Իրանի իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև կա […]

̰
Արագաչափ լուսանկարահանող սարքերի տեղադրման գործընթացը ներկայումս դադարեցված է. ոստիկանությունը` Գորգիսյանին

14:30 26.08.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իրեն են դիմել խնդրանքով, որ քաղաքի Երևանյան 16 հասցեում արագաչափ տեղադրվի։ «Նշված փողոցի այդ հատվածը շատ բանուկ է և հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծվում, քանի որ վարորդները գերազանցում […]

̰
Վալերիյ Օսիպյանը հետևում է «Մալաթիա մոլ»-ում իրականացվող հրդեհաշիջման աշխատանքներին

20:53 24.08.2019

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի անձամբ այստեղ գտնվել և գնահատել իրավիճակը: Այս մասին «Մալաթիա մոլ»-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Եթե որևէ մեկը հիմա գնահատական տա, ապա ինքը կոմպետենտ չի ընդհանրապես, մինչև կրակը չմարեն, մինչև մասնագետները չաշխատեն, որևէ մեկը չի կարող գնահատական տալ»,-ասաց նա: Նշենք, որ դեպքի վայրում են նաև«Մալաթիա […]

̰
Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

11:52 22.08.2019

Այսօր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վ. Օսիպյանի հրամանով՝ ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Նարեկ Սիմոնյանն ազատվել է ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ճամբարակի […]

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում․ ներգրավվել են ոստիկանության մեծաթիվ ուժեր

21:30 21.08.2019

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում: Ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր: Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ բերվեցին կամ բերման ենթարկվեցին մի շարք […]

̰
Օսիպյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության հարցը

20:31 13.08.2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորել է հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը խոսել է ոստիկանության համակարգում տեղի ունեցող […]

̰
«Հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը միայն հատուկ միջոցներ կիրառող ստորաբաժանում են». Օսիպյան

12:57 12.08.2019

Օրերս առաջնագիծ մեկնեց ՀՀ ոստիկանության զորքերի հերթական հերթափոխը, հաղորդում է ոստիկանությունը: Ոստիկան-սահմանապահներին բարի ծառայություն մաղթելու էր եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության պետն իր խոսքում նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ ոստիկանության զորքերն իրականացնում են նաև սահմանապահ գործառույթ։ Վալերիյ Օսիպյանը փաստեց՝ հասարակության մեջ կոտրվել է կարծրատիպը, որ ոստիկանության զորքերը […]

̰
Ոստիկանները բնակիչներին հորդորում տնից երկար երկարատև բացակայելու դեպքում տեղյակ պահել իրենց

22:44 09.08.2019

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի համաձայն՝ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բակային հանդիպումները բնակիչների հետ։ Հերթականն իրականացրել են ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները։ Հանդիպումների ընթացքում ոստիկանները բնակիչներին հորդորել են ձեռնարկել համապատասխան միջոցներ բնակարանային գողությունների դեպքերը կանխելու ուղղությամբ, իսկ դրանց կատարվելու դեպքում անմիջապես դիմել ոստիկանություն, քանի որ հանցագործությունների զգալի մասը թարմ հետքերով […]

̰
Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատել է «Զվարթնոցի» գծային բաժնի պետին, Իջևանի և Տավուշի ոստիկանապետերին

14:10 07.08.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մի շարք հրամաններ է ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ: SHANTNEWS.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Մեզ հայտնեցին, որ ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ […]

̰
Հանգստի գոտիներում, մայրաքաղաքից մարզեր տանող ճանապարհներին ծառայությունը կուժեղացվի. խորհրդակցություն ոստիկանությունում

15:38 03.08.2019

Օգոստոսի 3-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ: Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տրվեց, […]

̰
Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

14:09 02.08.2019

Այսօր`օգոստոսի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից: Վալերիյ Օսիպյանի հրամանով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը, ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանը, ոստիկանության Մեծամորի բաժնի պետի օպերատիվ […]

̰
BACK_TO_TOP