21:16 27.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ղահրամանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ […]
17:20 27.10.2018
Նոր իշխանությունները Մարտի 1-ի գործի բացահայտումից հետո կանցնեն նաև Հոկտեմբերի 27-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: «Նույնիսկ ներկայիս իշխանության մեծ ցանկության դեպքում ներսի խաղացողները գուցե բացահայտվեն, բայց դրսինը՝ չգիտեմ»,- ասել է Բախշյանը: Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցն էին, ինչը […]
16:27 27.10.2018
Ես հուսով եմ՝ գործող իշխանությունները հետևողականորեն կզբաղվեն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք, ամբողջական բացահայտմամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա համոզմունք է հայտնել՝ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են գործը կոծկելու համար: «Հարց են տալիս, թե «ինչո՞ւ հիմա չեն զբաղվում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմամբ: Հնարավոր չէ ամեն ինչ […]
15:15 27.10.2018
Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին: «Այն մարդիկ, որոնք դրանց բերեցին այդտեղ, կարծում եմ, իրենց էր ձեռնտու (խմբ.- Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը)»,- ասել է Սարգսյանը: Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք […]
12:41 27.10.2018
ԱԺ բակում այսօր պատգամավորներն ու պետական գործիչները հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, նշեց, որ քանի դեռ Հոկտեմբերի 27-ի չբացահայտված գործը կասկածելի է ու կրծում է բոլորի հոգին, անհրաժեշտություն կա այն վերջնականապես բացահայտելու: «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի ապագայում կամք դրսևորելու, և […]
19:20 20.10.2018
«Հեղափոխությունից հետո մենք նոր իրավիճակի մեջ ենք, իսկ նոր իրավիճակները երբեմն ստանդարտներից դուրս գալ են պահանջում, ես այդտեղ մեծ զոհողություն չեմ տեսնում, ես շատ ավելի վտանգավոր եմ համարում ընտրությունները հետաձգելը, քան որոշակի արագությամբ ընտրություններ անցկացնելը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ […]
08:37 05.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի, ըստ ամենայնի, հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, և նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։ Կասվի, […]
15:09 18.09.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]
20:01 01.09.2018
Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշանական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի […]
09:16 31.07.2018
«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։ Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ […]
09:45 30.07.2018
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Գործչի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ […]
12:23 09.07.2018
ԵԿՄ Աշտարակի բաժանմունքի ղեկավար Գեղամ Սմբատյանը կառույցի ապագայի մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արամ Սարգսյանը ԵԿՄ նախագահ լինելու լավագույն տարբերակն է` հաշվի առնելով, որ նա Վազգեն Սարգսյանի եղբայրն է: «Մի՛ մոռացեք, որ Արամ Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, մասնակցել է Երասխի կռիվներին, արցախյան պատերազմին, ցանկություն է ունեցել մասնակցել 2016թ. Ապրիլյան պատերազմին, բայց չհասցրեց գալ»,- […]
14:33 06.07.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով դատավորներ է նշանակել: Համաձայն հրամանագրերի՝ Հովսեփ Բեդևյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Վազգեն Ռշտունին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Աղասի Դարբինյանը՝ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանը՝ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր […]
12:15 29.06.2018
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ֆեյսբուքյան իրէջում գրառում է կատարել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մասին, որտեղ հայտնել է, որ Արթուրը` Ասատրյանն, իր ընկերն է և ինքը հպարտորեն բարձրաձայնում է այդ մասին: «Անմնացորդ նվիրված է Հայաստանի Հանրապետությանը. բազմիցս ներկա եմ եղել տարաբնույթ քննարկումների, որոնց ժամանակ, ընդ որում, արտերկրում և հանրաճանաչ մարդկանց ներկայությամբ թե ինչ ոգևորությամբ […]
13:24 21.05.2018
SHANTNEWS.am- ն արդեն տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 14:00-ից, սկսվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը: Գրետա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Արարատ գյուղի եկեղեցում: Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Սարգսյաններին ցավակցելու է եկել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
12:02 21.05.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորությունն է: Վերջին հրաժեշտի համար տարբեր գործիչներ ու շարքային քաղաքացիներ գալիս են Արարատ գյուղի եկեղեցի:
17:07 20.05.2018
Այսօր ժամը 17 -ից սկսվել է Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Գրետա Սարգսյանին վերջին հրաժեշտը տալու են գալիս ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:
17:51 19.03.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանի ավանգանու նիստում այսօր քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու առաջարկը, որը ներկայացրել է «Երկիր ծիրանի»-ի խմբակցությունը: Հարցը քննարկվել է բուռն մթնոլորտում, բայց ի վերջո մերժվել է: Ավագանին անցել է այլ հարցերի քննարկման:Բայց որոշ ժամանակ անց Երեւանի ավագանու ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դարձյալ խոսել է փողոցը […]
11:36 19.03.2018
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու նիստում այսօր քննվում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան փողոցներից մեկը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելու հարցը: Հիշեցնենք, որ առաջարկը ներկայացրել է «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Քննարկումն ընթացել է փոխադարձ վիրավորանքների մթնոլորտում: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները «Երկիր ծիրանի»-ին մեղադրեցին քաղաքական անբարոյականության մեջ, իսկ «Երկիր ծիրանի»-ն՝ իշխանություններին անգործության և ապաշնորհ քաղաքականության մեջ: Առաջարկը քննարկման […]
08:46 01.02.2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Աարգսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի նամակը իր եղբորը: Նա մասնավորապես գրել է. «Չէի ցանկանա եղբորս՝ Վազգենի անձնական նամակները ընդհանրացնել, բայց էս մեկը բացառության կարգով, վաղվանից օրիգինալը կտեղադրվի Վ.Սարգսյանի տուն թանգարանի նամակների ցուցասրահում, ուզում եմ , որ ուշադրություն դարձնեք տարեթվին, այսինքն՝ Արմեն Սարգսյանի անմիջապես հրաժարականից հետո. […]
08:00 31.01.2018
Բացառվում էր, որ Վազգենի հետ նման բան լիներ, մանավանդ, մենք շատ լավ բարեկամ ենք եղել միշտ, և իր կյանքի ընթացքում իրեն շատ հաճախ օգնել եմ:
18:58 20.01.2018
Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, անդրադարձել է այն խոսակցություններին, որոնց համաձայն՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը 1997 թվականին թողեց վարչապետի պաշտոնն ու հեռացավ Հայաստանից, քանի որ հակասություններ ուներ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։
18:45 19.01.2018
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անդամ Տիգրան Հակոբյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով օրերս մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը 1997թ. Հայաստանից հեռացել է Վազգեն Սարգսյանի կողմից ծեծվելուց հետո:
15:07 13.12.2017
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը 2019 թ-ին լողավազան ու զորանոցային նոր պայմաններ կունենա: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունն ու «Իզմիրլյան» հիմնադրամը հուշագիր ստորագրեցին: Հիմնադրամը 5 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ռազմական համալսարանի շինությունների վերանորոգման եւ վերակառուցման մեծածավալ ծրագրի իրագործման համար: Ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիմնադրամին էր ներկայացրել զինվորական կրթության համակարգի արմատական բարեփոխման ծրագիրը: Հենց այս հիմնադրամին է […]