16:39 05.07.2019
Գեղարքունիքի մարզում կենդանիների անկման դեպքերը ավելացել են: Այս պահի դրությամբ Ծովինար գյուղում անկել է 9 կով, Կարմիր գյուղում՝ 2, Կարճաղբյուրում՝ 6, Արտանիշում՝ 7: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն աշխատում է տեղում: Նկարահանման ժամանակ մեր տեսախցիկները կովերի անկման նոր դեպքեր են ֆիքսել: Գյուղացիները նշել են, որ նախորդ տարի ևս այդպիսի դեպքեր եղել են՝ կրկին Սևանի ծաղկման ընթացքում: Կարմիր […]
12:05 05.07.2019
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սևանա լճից ջուր խմած և հետո սատկած կովերի դեպքին . «Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են: Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ […]
10:05 05.07.2019
Zona Positive ֆեյսբուքյան էջը գրում է․ «Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են: Նկարնեից պարզ է դառնում, որ կենդանիները, […]
23:10 04.07.2019
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն այսօր Սևանա լճի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասել է, որ մեծածավալ վատի մեջ կա մեկ լավ բան, որի մասին ցանկանում է խոսել. «Ինչ հասած աղբյուների համաձայն՝ Սևանա լճից այս տարի 170 մլն խմ-ի փոխարեն պետք է թողնվի 120 մլն խմ: 50 մլն մենք կունենանք տնտեսում, բայց դա […]
22:07 04.07.2019
«Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանն այսօր, անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին, ասել է հետևյալը. ««Ծաղկման» պատճառներից առաջինն այն է, որ վերջին 7 տարվա ընթացքում «Արփա-Սևան»-ը չի աշխատել։ 250 մլն խմ-ն, որը պետք է լցվեր Կեչուտ և գնար Սևան, չի արվել: Մոռացել ենք Որոտանի մասին, որը պետք բերեր 165 մլն խմ: Որոտանի կասկադը վաճառվեց […]
20:21 04.07.2019
Այսօր «SOS Սևան» նախաձեռնության կողմից հրավիրված քննարկման ժամանակ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասել է, թե պետք է տեսախցիկ տեղադրել, որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը: «Սևանից բաց թողնվող ջրի վրա պետք է լինի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն: Եթե այդքան ամեն բան պարզ և թափանցիկ է, մի հատ վիդեոկամեռա թող […]
20:13 04.07.2019
Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյան այսօր, անդրադառնալով Սևանա լճից վերցվող ջրի դիմաց ստացվող էլեկտրաէներգիայի չափին առնչվող հարցին, ասել է, որ լիճն էներգետիկայի առումով կարևոր ու վճռական նշանակություն չունի: Մանրամասնորեն պարզաբանել է, թե ինչ նկատի ունի: «Շահարկումները, թե ջուրը հանում են էներգետիկ նպատակներով, կա՛մ անգրագիտություն են, կա՛մ մտացածին, կա՛մ էլ նրա համար են, որ ծածկեն կոռուպցիոն ռիսկերը», […]
20:10 04.07.2019
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր խոսել է այն մասին, թե ինչ նշանակություն է ունենում Սևանից բաց թողնվող ջուրը՝ ոռոգման առումով։ «Մեր ամբողջ ջրօգտագործման 3 մլրդ-ի մեջ 170 մլն-ը 3 տոկոս է: Այսինքն՝ բազարը գնում է ընդամենն այդքան տոկոսի մասին: Կորուստներն ընդամենը 5 տոկոսով պակասեցնես, կրկնակի բան կլցնես: Ինչի՞ մասին է […]
20:00 04.07.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա՞ ուսումնասիրություն` Սևանա լիճը «ծաղկման» տարած ջրիմուռների արտադրած թո՞ւյնն է ավելի շատ վնասում Սևանա լիճը, թե՞ 300-500 տոննա ժավելը, որը ձկնագողերն են լցնում լիճ` […]
19:24 04.07.2019
«SOS Սևան» նախաձեռնության կողմից կազմակերպված քննարկման ժամանակ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը որոշ տեղեկություններ է հայտնել այն գետերի մասին, որոնք թափվում են Սևանա լիճ. «Իսկ մենք գիտե՞նք, թե քանի գետ ընդհանրապես Սևան չի հասնում, գնացել ենք և մեր աչքերով տեսել ենք Վարդենիկ գետը, որը բավականին մեծ գետ է, ընդհանրապես Սևան չի հասնում: Մեծ ծավալը […]
18:51 04.07.2019
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ, այսպես ասած, մի փոքրիկ հաշվետվություն է ներկայացրել այն մասին, թե որքան ձուկ են բաց թողել Սևանա լիճ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ներկայացնող Վիկտորյա Բուռնազյանն է հետաքրքրվել իրավիճակով: «Մեր ծրագրով նախատեսված էր, որ մենք պետք է բաց թողնեինք մեր արտադրած […]
17:00 04.07.2019
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մամիկոնյանը «SOS Սևան» նախաձեռնության քննարկման ժամանակ հարց է ուղղվել, թե արդյոք իրենք օգտագործում են հակաբիոտիկներ՝ ցանցավանդակներում աճեցվող իշխանի պոպուլյացիան պահելու համար. «Այո´, օգտագործում ենք՝ ծնողական կազմի համար: Կարծում եմ, որ գիտեք, որ սաղմոնազգի ձկների տեսակներ կան, որոնք ձվադրելուց հետո ընդհանրապես ոչնչանում են, իշխանը ոչնչանում […]
15:11 04.07.2019
Սևանի «ծաղկումը» հետևանք է մի շարք գործոնների՝ մարդկային և ոչ մարդկային: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Մարդկային գործոններից նա առանձնացրեց Սևանի ջրում սնուցող նյութերի, կեղտաջրերի և այլնի առկայությունը, այսինքն՝ ֆոսֆորի, ազոտի լրացուցիչ քանակությունը: Գրիգորյանը նշեց, որ ուսումնասիրություններ են կատարում, որոնցով Սևանի աղտոտման հիմնական աղբյուրները կհայտնաբերվեն, գործողություններ կիրականացվեն՝ […]
14:49 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով հետևում են Սևանի ջրին: Նա նշեց՝ Ջրային կոմիտեից վերցրել են տվյալներ, թե ջուրը, որ մատակարարվում է, կոնկրետ որ հողատարածքներն են ջրվում, նաև համեմատում են՝ արդյոք այդ տարածքներն իրականում ջրվում են: Նախարարն ասաց, որ իրենց 10-օրյա պարբերականությամբ ներկայացվում են […]
14:32 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Սևանի մաքրման աշխատանքների ու այդ նպատակով արվող ֆինանսական հատկացումների մասին: «Մաքրման աշխատանքների մի մասը ջրում էր կատարվում, մի մասը՝ ցամաքում: Կարծում ենք՝ ցամաքում մաքրելու համար կարիք չկա գումար վճարել, դա հնարավոր է իրականացնել համայնքների միջոցով, ջրում ճահճացված և արդեն ջրում գտնվող տարածքներն […]
14:22 04.07.2019
«SOS Սևան» նախաձեռնության այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանն ասել է, որ այս տարվա մայիսին առաջարկությունների մի փաթեթ են ուղարկել կառավարությանը՝ վարչապետի աշխատակազմին, բայց առաջարկությունները փոխանցվել են շրջակա միջավայրի նախարարությանը, որտեղից էլ ստացել են պատասխան, որը, ըստ Գալստյանի, չի տարբերվում նախորդ կառավարության տված պատասխաններից: Ասվել է ոչ թե կոնկրետ քայլերի, այլ […]
14:13 04.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանի վիճակին: Նա Սևանի ջրի մակարդակի իջեցման ու աղտոտման մասին խոսելիս նշել է, որ պատճառներն են կեղտաջրերի հոսքը, անտառային ափամերձ տարածքները պետք է մաքրվեն, ռեստորաններից, հյուրանոցներից մեծ քանակի աղտոտում է լինում, նաև բնակչության կողմից է էականորեն ավելացել աղտոտումը: «10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ […]
12:24 04.07.2019
Բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ պետք է շտապ զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով: «Ավելի շատ կորցնում ենք, քան Սևանից ջուր ենք վերցնում: Մենք նամակ գրեցինք, եկավ մեր նամակի պատասխանը, հրավիրեցին, քննարկեցինք, աշխատանքներ տարվում են, բայց ոչ այն տեմպերով ու մասշտաբներով, որ Սևանը պահանջում է: Այսօր իրոք Սևանը խիստ կարիք ունի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց […]
12:04 04.07.2019
«S.O.S.» նախաձեռնության անդամները նշում են՝ աշխարհում քաղցրահամ ջրի միայն 40 տոկոսն է «ծաղկում»: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանի կարծիքով՝ սա Սևանի ծաղկելու երկրորդ դեպքն է: Նա նշեց՝ տարածված կարծիքը, որ սա գլոբալ տաքացման հետևանք է, բնական է, ունենք տվյալներ, ջերմաստիճանը կարող են համարել պատճառներից մեկը, բայց ոչ միակ ու հիմնական […]
11:46 04.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության […]
11:38 04.07.2019
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանի կանաչապատման խնդիրն: Բնապահպան Ինգա Զարաֆյանը նշեց, որ իրենք լսել են՝ անցյալ տարի ֆոսֆորի չափաբաժինը նորմայի մեջ էր, այս տարի հասկանում են, որ նորմայի սահմաններում չէ: «Էդ ոնց եղավ, որ անցյալ տարի տեսել ենք՝ ամբողջ կեղտը լցվում է Սևան, բայց նորմայի մեջ էր»,- ասաց նա: Զարաֆյանի […]
09:21 04.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Շինարարների փ. 10/1, 6, 8 շենքերը, Արզումանյան փ. 8ա, 10, 12 շենքերը, Շիրազի փ. 20 շենքի 3-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Ավան-Առինջ՝ Դուշանբեի փ. 7, 9, 11, 13, 15 շենքերը, […]
23:14 03.07.2019
Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ աշխատում են նաև այն ուղղությամբ, որ Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խորանարդ մետրից էլ քիչ ջուր վերցնեն: Այս պահի դրությամբ՝ 14 մլն խմ արդեն խնայել են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք Ջրային կոմիտեն կդիմի կառավարություն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ […]
23:06 03.07.2019
Ինչպես հայտնի է, Հայաստանում տարեկան 7 մլրդ խմ ջուր է, այսպես ասած, արտադրվում: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ ամենաշատը 2 մլրդ-ի չափով ենք կարողանում այն օգտագործել: Մնացածը հիմնականում դուրս է հոսում, մասնավորապես հարևան Թուրքիա, որտեղ հենց սահմանին արդեն մի քանի խոշոր ջրամբար են կառուցել ու կառուցում՝ ջրի պաշարը կուտակելու համար: Ջրային կոմիտեի նախագահ Վարդան […]
22:29 03.07.2019
Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հավաստի չի համարում պնդումը, թե Սևանա լճից Արարատյան դաշտ գնացող ջրի 80 տոկոսը կորում է. «Դա անհեթեթություն է, այդ կարգի տոկոս կարող է լինել ինչ-որ կետային տեղերում, երբ որ ունենք հողային հունով առուներ և այդ առուների երկարությունը նախատեսված չի այդ մշակաբույսի համար, նախատեսված չի […]
18:47 03.07.2019
Արդեն մի քանի տարի է, ինչ Սևանա լիճը տարվա այս եղանակին կապտականաչ ջրիմուռներով է պատվում: Առաջին անգամ «ծաղկում» կոչվող այս երևույթը նկատվել է 2006 թվականին: SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե ինչն է Սևանա լճի «ծաղկման» պատճառը: Մանրամասները` տեսանյութում:
17:41 03.07.2019
Հայկական բնապահպանական ճակատ ընկերության լրատվական ծառայությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրվակ, որի մեջ Սևանի կանաչած ջուրն է և մակագրել. «Այս սրվակում Սևանի ջուրն է, որի մեջ կա Անաբենա ցեղի (լատ.՝ Anabaena) կապտականաչ ջրիմուռ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 10 տեսակ։ Բնակվում է քաղցրահամ և աղի ջրերի պլանկտոնում, ջրամբարների ափերին, հողում։ Ազատ լողում է ջրում։ Որոշ […]
17:01 03.07.2019
ԱԻՆ հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Ամալյա Միսակյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սևանա լճի մակարդակին: Բանն այն է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի ջրի մակարդակը ցածր է: «Կանխատեսվել է, որ գարնանային վարարումների ժամանակահատվածում լճի մակարդակը կբարձրանա 40-45 սմ սահմաններում: Մենք ունեցանք 37 սմ բարձրացում: Դա պայմանավորված էր նրանով, որ կանխատեսումներում օգտագործվել էր նաև […]
16:14 03.07.2019
Ecolur.org-ը «ծաղկած» Սևանա լճից նոր լուսանկարներ է հրապարակել: Խոսքը արբանյակային լուսանկարների մասին է: «Սևանա լիճն այս տարի մասշտաբային ծաղկել է: ՀՀ բնապահպանության (ներկայում Շրջակա միջավայրի) նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը հրապարակել է ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ լճի վիճակը պատկերող արբանյակային լուսանկարներ, որոնցում Մեծ Սևանը և Փոքր Սևանը կանաչ գույն ունեն: Բնապահպանները կրկին ահազանգ են հնչեցնում և […]
23:01 01.07.2019
Հունիսի 30-ին ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ և 4-րդ վաշտերն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին: Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնցից 16-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ խախտումների համար: Ընդհանուր կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 252 արձանագրություն, որից 125-ը՝ չամրակապված երթևեկելու համար: Հայտնաբերվել է […]