TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սևանա լիճ

Վթար Սևան-Մարտունի ավտոճանապարհին. բախվել են «Գազելն» ու «ԶԻԼ»-ը

12:51 16.07.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 16-ի գիշերը` ժամը 02:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզվել է, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1976 թ.) և «ԶԻԼ» (վարորդ՝ Ա.Խ. ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման Մ4 ավտոճանապարհի նորոգման աշխատանքները

12:10 16.07.2019

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174-ից մինչև կմ 67-150 և կմ 96+500-ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե […]

̰ ̰
Այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան

20:14 15.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում զրուցել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» հարցին: «Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և Առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին […]

̰
Երկաթե անհրապույր «դոմիկների» դարն ավարտվել է. պատգամավորը՝ Սևանի ճանապարհը փակողներին

17:38 15.07.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում «Սևանի մասին» վերտառությամբ գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշում է. «Մի քանի ամիս առաջ այրվում էր Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այդ երկու օրը հայկական «Ֆեյսբուքում» աննկարագրելի ողբ ու լաց էր։ Մարդիկ, թողած մեր երկրի հարյուրավոր ավերվող վանքերը, հենց հիմա ավերվող, ողբում էին մի շենքի համար, որը, […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ

16:19 15.07.2019

Հուլիսի 15-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ ափ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Սևանի ջրիմուռները թունավոր տոքսիններ են արտադրում. մասնագետն ահազանգում է

16:01 15.07.2019

ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ ծաղկում է, և բնությունը նման ազդակ ուղարկել էր նաև անցած տարի, սակայն բավարար ուշադրություն չեն դարձրել: Մասնագետը նշում է, որ այդ ծաղկած ջրիմուռները կարող են պարունակել բավականին լուրջ վտանգ, քանի որ բոլոր ջրիմուռներն արտադրում են տոքսիններ և […]

̰
Անպայման չէ, որ ունենանք մասսայական թունավորում, որ նոր հասկանանք վտանգը. փորձագետը՝ Սևանի մասին

15:24 15.07.2019

«Սևանում մաքրման աշխատանքներ կատարում են, բայց հիվանդությունը բուժելուց առաջ պետք է ախտորոշեն: Կտոր-կտոր ստեղ արեցինք, էնտեղ արեցինք, որ լողափը բացվի, մարդիկ գան, որ հանգիստ լինի ամեն ինչ: Դա մասնագիտական մոտեցում չէ, դա աչքակապություն է»,- Սևանի կանաչելու մասին ասել է ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, որ մարդիկ այժմ էլ Սևանի մաքուր՝ […]

̰
Մարզպետը լողաց Սևանա լճում. Սևանն անվտանգ է

15:09 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Սևանի լողափերի տնտեսվարողները Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ու Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի հետ Սևանի լողափում են: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Սարգիս Մուրադյանը, Սևանի լողափերի տնտեսվարողները և «Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը լողում են Սևանում, որպեսզի […]

̰
Պետք է հասկանանք՝ Սևանի մաքրման համար ստացված գրանտները ինչի՞ վրա են ծախսվել․ Զոհրաբյան

14:30 15.07.2019

Այն վիճակը, որ հիմա Սևանում է, 2-3 տարվա անգործության արդյունք չէ, ավելի երկարատև ժամանակահատվածի անգործության հետևանք է։ Այս կարծիքին է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա այսօր լրագրողներին պատմեց, թե ինչ գործողություններ են նախատեսում իրականացնել։ Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր գործընկեր Սերգեյ Բագրատյանի միջոցով կապվել են վրացական լաբորատորիաների հետ, որպեսզի ուսումնասիրեն Սևանի ջրի փորձանմուշը։ Պատգամավորը սա բացատրում […]

̰
Սևանում ցուցարարներին է միացել նաև Սասուն Միքայելյանը

14:06 15.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ցուցարարները սպասում են Գեղարքունիքի մարզպետին, ով նրանց հանդիպելու է Սևանի ափին, որպեսզի բոլորին ցույց տա Սևանա լճի մաքուր լինելը: Մեր թղթակիցը նշում է, որ ցուցարարներին է միացել «Իմ […]

̰
Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում

12:41 15.07.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սևանի ափամերձ գոտու տնտեսվարողներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ի սկզբանե փակել էին Սևան-Երևան ճանապարհը: Մեր թղթակիցը փոխանցում է, որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը խնդիրը քաղաքապետարանում քննարկել են տնտեսվարողների հետ, այն մարդկանց հետ, ովքեր Սևանում տարածքներ են վարձակալել: Մեր լրագրողի փոխանցմամբ՝ այս պահին մարզպետը հավանաբար խորհրդակցություններ է անցկացնում […]

̰
Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ․ Ն․ Զոհրաբյան

15:24 14.07.2019

«Այս պահին մենք գտնվում ենք Սևանում և Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որն անմիջապես ուղարկելու ենք Վրաստան ՝ հատուկ լաբորատոր փորձաքննության»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը նաև հավելել է, որ Սևանի հարցն ազգային անվտանգության խնդիր է: «Մեկ բան հստակ է. Սևանի հարցը մեզ համար […]

̰ ̰
«SOS» Սևանը լիճը փրկելու ահազանգ-բաց նամակ է ուղղել վարչապետին

12:20 13.07.2019

«SOS » Սևան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար: Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել: Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. ««SOS Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին […]

̰
̰
Ի՞նչ վիճակ է Սևանա լճում այսօրվա դրությամբ

18:57 12.07.2019

Այսօր SHANTNEWS.am-ի Գավառի թղթակցը դարձյալ խոսել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակ է լճում՝ օրվա դրությամբ: «Պրոցեսը շարունակվում է: Ես իմ դիտարկումները կարող եմ ասել՝ լճի տարբեր հատվածներում կարելի է նկատել շատ մաքուր ջուր և շատ կեղտոտ, կանաչած հատվածներ: Իրականում այդ կանաչ զանգվածը ջրի մեջ պտտվում […]

̰
Չնայած արգելոցի կարգավիճակին՝ կովերն արածում են «Սևան» ազգային պարկի տարածքում

18:43 12.07.2019

SHANTNEWS.am-ի Գավառի թղթակիցն այսօր մի շարք կադրեր է արձանագրել, որտեղ երևում է, թե ինչպես են կենդանիներն արածում «Սևան» ազգային պարկի տարածքում, անգամ այն հատվածներում, որոնք արգելավայրի կարգավիճակ ունեն: ««Սևան» ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է: Արգելոցներում միանշանակ չի կարելի, որոշ հատվածներում կարելի է արածեցում անել, մանավանդ այն տարածքներում, որտեղ պետք է նախապատրաստենք ջրի մակարդակի բարձրացմանը: […]

̰
Պաշտոնապես հաստատվեց՝ կովերը Սևանա լճի ջրից չեն անկել

14:09 12.07.2019

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել այն լաբորատոր հետազոտությունների մասով, որոնք իրականացվել են Սևանա լճի հարակից բնակավայրերում անկած կենդանիների անկման պատճառը պարզելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել է, որ փորձանմուշներում ինֆեկցիա չի հայտնաբերվել: Ստացվում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ըստ էության, հաստատում է […]

̰
Սևանա լճի վիճակը երեկվա դրությամբ

11:36 12.07.2019

Sentinel-2 L2A օպտիկական բազմասպեկտրալ պատկեր Սևանա լճի վիճակը 11.07.2019թ-ի դրությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը: «Սպիտակավուն երանգները լճում ածխաթթու գազի կլանման արդյունքում սինթեզվող հիդրոկարբոնատներով են պայմանավորված: Լճում ջրիմուռների ֆոտոսինթեզի ակտիվ գործընթաց է ընթանում: Միաժամանակ դեռ դիտվում են դրանց հոծ գաղութներ, որոնք ջրի հոսքերի ուղղություններով ավելի են խտացել»,- […]

̰
Սևանա լճի մակարդակի բարձրացումը պետք է իրականացվի ցանկացած գնով

09:55 12.07.2019

Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպես է 2002 թվականից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։ 2011-20012թթ․ այն հասել է նվազագույն ցուցանիշների, իսկ դրանից հետո լճի մակարդակի բարձրացման կասեցման հետ միասին նորից սկսել է աճել և 2018-2019թթ․ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճ։ Այս մասին […]

̰
Արդյո՞ք համաձայն է նախարարն այն պնդման հետ, թե Սևանա լիճը ճահճանում է

23:43 11.07.2019

Որքանո՞վ է համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարն այն պնդման հետ, թե Սևանա լիճը ճահճանում է. այսօր այս հարցն ուղղվել է Էրիկ Գրիգորյանին. «Լճերն ունենում են 3 կարգավիճակ՝ մաքուր, միջին և ճահճացված: Մեր լիճը հիմա իր պարամետրերով միջին կարգավիճակում է գտնվում: Կա մի շերտ ներքևում, մոտ 4 աստիճան է լինում, որի պարագայում բուսականությունը ներքևից չի աճում, […]

̰
Ինչո՞ւ է դանդաղում Սևանա լճի խնդիրների լուծումը. նախարարի պարզաբանումը

23:35 11.07.2019

«Մեր նպատակը կեղծ թիրախներն ու մակերեսային լուծումները չեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողների այն պնդմանը, թե իրականում այս ընթացքում միայն խոսվում է անելիքներից, բայց կոնկրետ քայլեր գրեթե չկան: «Ծաղկած» Սևանա լճի լուծված ու չլուծված խնդիրների վերաբերյալ նախարարը մանրամասներ է հայտնել: Պատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում։

̰
Թունավո՞ր են արդյոք Սևանա լճի ձկները. հարց նախարարին

21:55 11.07.2019

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե որքանո՞վ են հավաստի այն լուրերը, թե Սևանա լճի ծաղկման արդյունքում ջուրը վտանգավոր է  դարձել ոչ միայն մարդկանց, այլև ձկների համար, որոնք իբրև թե դարձել են թունավոր: Նախարարն ասել է, որ թունավոր լինելու մասին որևէ մասնագիտական, պաշտոնական հավաստիացում ինքը չի ստացել: Ձկան […]

̰
Ձկնորսներն ասում են՝ Սևանա լիճը կապտականաչ ջրիմուռներով է լցված նաև մեծ խորություններում

21:48 11.07.2019

Արդեն բավականին ժամանակ է, ինչ խոսվում է, որ Սևանա լիճը «ծաղկած» վիճակում է, ու խնդիրը գնալով սրվում է: SHANTNEWS.am-ը պարբերաբար տեղեկություններ է ստանում լճի հարակից համայնքների բնակիչներից։ Ի՞նչ են պատմում ջրի խորքեր հասնող ձկնորսները․ նրանց տեղեկությունները հուսադրող չեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սևանն այսօր. լիճը՝ հանգստացողների ու տարածքի բնակիչների աչքերով

21:30 11.07.2019

SHANTNEWS.am-ի Գավառի և Սևանի թղթակիցներն այսօր շրջել են Սևանա լճի տարածքում ու արձանագրել, թե ինչ են ասում բնակիչները, զբոսաշրջիկներն ու հանգստացողները: Ի՞նչ վիճակում է լիճը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰ ̰
Մոտ 3 մլրդ դրամ է պետք Սևանա լճի տարածքում 3 մաքրման կայան տեղադրելու համար

20:45 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն, անդրադառնալով Սևանա լճի լուծված ու չլուծված խնդիրներին, խոսել է նաև այն մասին, թե որքան կարժենա մաքրման կենսաբանական նյութերի կայանների տեղադրումը երեք խոշոր քաղաքներում՝ Գավառում, Մարտիունում և Վարդենիսում: Հայտնի է, որ այդ երեք քաղաքաներում միայն տեխնիկական մաքրման կայաններ կան. «Առաջարկներ են մեզ ներկայացվել: Մարտունու համար, բնակիչների քանակից ելնելով, 888 մլն […]

̰
Սևանում արված լուսանկարը հայտնվել է Տուսկի ֆեյսբուքյան գլխավոր էջին

17:13 11.07.2019

ԱԺ պատգամավոր Տաթև Հայրապետյանը նկատել է, որ ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը «Ֆեյսբուքի» պաշտոնական էջի գլխավոր լուսանկար է տեղադրել Հայաստանում արված լուսանկարներից մեկը: «Այն հաճելի պահը, երբ մտնում ես Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ֆեյսբուքյան էջը, որ տեսնես երեկվա Հայաստան այցի ու հանդիպումների մասին ինչ գրառում ունի ու հայտնաբերում, որ պրոֆիլի նկարը Սևանում արված պոզիտիվ լուսանկարն […]

̰
Որքա՞ն ջուր է մտնում Սևանա լիճ. SHANTNEWS.am-ի հարցը նախարարին

15:27 11.07.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սևանա լճում ստեղծված իրավիճակի փոփոխությանն ուղղված քայլերին: SHANTNEWS.am-ը նախարարին մի շարք հարցեր ուղղեց: Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ կենսաբանական կայանների մասին է խոսում, կարո՞ղ է նշել՝ ի՞նչ գումարի մասին է խոսքը: Բացի այդ, մասնագետները պնդում են, որ իրականում Սևանա լիճ չի մտնում այնքան ջուր, որքան հաշվարկվել է […]

̰
BACK_TO_TOP