14:08 26.12.2017
Դեկտեմբերի 18-22-ն ընկած ժամանակահատվածում ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները Գեղարքունիքում բացահայտել են ապօրինի ձկնորսության 4 դեպք:
17:55 18.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հրաման է ստորագրել, որով արգելվել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը, ինչպես նաև ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
Հրամանում ասված է.
1. Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:
12:55 08.12.2017
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
09:27 08.12.2017
Տտրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ:
Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
15:11 27.11.2017
Մասնագիտական ուսումնասիրություններց ցույց են տվել, որ ի տերբերություն ձկնային պաշարների, խեցգետնի արդյունագործական պաշարները Սևանա լճում կրճատվել են մոտ 2 անգամ: Այսօր մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են ներկյացրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «Եթե անցյալ տարի գնահատվել էր 4800 արդյունագործական պաշարը խեցգետնի, իսկ արդյունագործականը համարվում է 9 սմ և ավելի բարձր, ապա էս տարի […]
14:55 27.11.2017
Տարվա ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքներն է ամփոփել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Ըստն նրա ներկայացրած տվյալների Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարները մոտավոր հաշվարկներով չեն անցնում 2860 տոննայից: «2200 դա սիգի ընդհանուր պաշարն է, որի մեջ մտնում են և մանրաձկները, և արդյունագործական պաշարը: Դրանից մոտավորապես 550-ը արդյուանագործական պաշարի ձկներ են: Մոտավորապես […]
13:07 22.11.2017
Անցյալ տարի Սևանա լճում խեցգետնի արդյունագործական պաշարները գնահատվում էին 4400 տոննա։ Սակայն մեծաքանակ որսի պատճառով դրա ծավալներն այս տարի ընդամենը 2600 տոննա են։
Պատճառը նաև չինական նոր գործիքներն են, որոնց օգնությամբ խեցգետինը որսում են՝ անկախ նրա չափից։ Սրա հետևանքով հաճախ բռնվում է մանր խեցգետին, ինչի հետևանքով 3-4 տարուց խեցգետնի պաշարների ավելի լուրջ անկում կարող է լինել։
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինտիտուտի տնօրենի խոսքով՝ աշխարհում ընդունված է, որ խեցգետնին կարելի է որսալ նրա առաջին ձվադրումից հետո։ Հայաստանի դեպքում դա նշանակում է, որ կարելի է որսալ 9 սմ և ավելի մեծ երկարություն ունեցող կենդանիներին։ Սակայն հայկական շուկայի պահանջարկը ստիպում է որսալ ու վաճառել նույնսիկ 4-5 սմ մեծությամբ խեցգետիններին։
17:25 21.11.2017
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Միջազգային տիեզերակայանից, որտեղ պատկերված է Սևանա լիճը:
16:13 10.11.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը տեղեկացրել են կատարվող աշխատանքների և կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Զեկուցվել է, որ 2017թ-ին նախատեսված է հավաքագրել 287.6 մլն դրամ, ինչը 108 միլիոնով ավելի է 2016թ. ցուցանիշից, իսկ հողի վարձավճարների մուտքերի մասով արդեն իսկ հավաքագրվել է 138.4 մլն դրամ, ինչը շուրջ 40 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՊՈԱԿ-ի տնօրենի կանխատեսմամբ այս տարվա հավաքագրումը ամբողջությամբ կատարվելու է:
16:42 06.11.2017
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել թուրքական հասարակության մասին։ «Թուրքական հասարակության զգալի հատվածի համար կյանքի ամենամեծ հաճույքն ու հոբբին իրենց մտքերը չկիսող անձանց անցյալը փորել ու սուտ բաներ ավելացնելով հեղինակություն ձեռք բերելն է։ Անբարոյական հասարակություն»,-գրել է Սևան Նիշանյանը։ Հիշեցնենք, որ 2014 թվականին Սևան Նիշանյանը ձերբակալվել է և դատապարտվել 15 տարվա […]
15:00 02.11.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն Արարատի մարզում հետևել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների ընթացքին, ծանոթացել դրանց իրականացման արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերին:
17:06 31.10.2017
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրենն ու Հիդրոէկոլոգիայի ու ձկնաբանության ինստիտուտի ղեկավարն այսօր խոսել են Սևանա լճի խնդիրներից, ներկայացրել են, թե ինչ աշխատանք է տարվել վերջին ամիսներին ու ինչ ազդեցություն դա կարող է ունենալ ձկան պաշարների պահպանման ու վերականգնման հարցում:
09:46 31.10.2017
Եթե մանրաձուկը չորսան, 3-4 տարում Սևանում ձկան կրկնակի պաշար կունենանք. այսպիսի կարծիք է այսօր հայտնել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրօնի տնօրեն Բարդոխ Գաբրիելյանը: Նրա կարծիքով ձկան պաշարները Սևանում պահելու համար պետք է ձկնորսական միություններ ստեղծել: Միության չանդամսկցող ձկնորսները իրսվունք չպետք է ունենան առանց թույլտվության որս անել, իսկ միությունները պատասխսնատու կլինեն իրենց տարածքներում ապօրինի որսը կանխելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել էհիմնադրամը, որի նպատակն է վերականգնել Սևանի իշխանի պաշարները, աջակցել լճի հիմնախնդիրների լուծմանը և համակարգել ծրագրերը: 2013-2017 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներից ծրագրի ֆինանսավորմանն է ուղղվել 9 մլդ դրամ: Ծրագրով նախատեսված նախատեսված արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են հիմնադրամի կոմից ստեղծվածև ՓԲԸ-նները: Ծրագիրն իրականցվում է երկու փուլով: Առաջին փուլում մանրաձկան գործարանը կսկսի աշխատել իր առավելագույն հզորությամբ՝ տարեկան արտադրելով Սևանի իշխանի 4 մլն մանրաձուկ և ևս 1.5 մլն՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: Երկրորդ փուլը ենթադրում է ցանցավանդակների ավելացում, ինչի համար կպահանջվի 35 մլդ ներդրում, որը կապահովվի տնտեսության գործունեության արդյունքում ձևավորված ներքին ռեսուրսների, հիմնադրամի կողմից տրամդրվող փոխառությունների կամ ներգրավվող վարկային միջոցների հաշվին:
12:59 17.10.2017
Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվել է օգոստոսի 28-ին։
17:58 26.09.2017
– Սևանի հարցով մտահոգվելու խնդիր մշտապես կա: Սևանը մեզ համար ոչ միայն ազգային հարստություն է, այլև էկոլոգիական, տնտեսական, սոցիալական մեծ արժեք,- այսօր կայացած տարեկան ամփոփման ժամանակ ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Ջրառը Սևանից դադարեցվել է 2017թ-ի սեպտեմբերի 15-ին, երբ թույլատրելի 270մ խորանարդ չափաքանակով ջրառից հետո ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են: Սահմանված կարգով կապարանակնքվել են «Սևան ՀԷԿ»-ի ջրընդունիչի աջ և ձախ շարժական վերամբարձ մեխանիզմները:
Արծվիկ Մինասյանը նշել է նաև, որ լայն քննարկման առարկա է դառնալու Սևանը՝ ներառյալ ջրաքիմիական, ջրաֆիզիկական, աշխարհագրական սահմանափակումները, կենսաբազմազանության և էկոհավասարակշռության մոտեցումները, քանի որ 2001-2002թթ ընդունված օրենքն արդեն վերանայման կարիք ունի: