15:46 05.04.2018
«ԷկոԼուր» կայքը հայտնում է, որ Սևանա լճի մակարդակը սկսել է բարձրանալ: Ապրիլի 4-ի դրությամբ լճի մակարդակը 1 սմ աճ է ունեցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ կազմելով 1900.54 մ:
21:37 03.04.2018
ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը որոշակի տվյալներ է ներկայացրել Սևանա լճի վերաբերյալ: Ըստ Ազիզիյանի՝ լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1953 մ է, որը նույնն է անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ:
16:26 03.04.2018
Ոռոգման ջրակորուստները 2015-ին կազմել են 266 մլն 722 հազար 400 խ/մ, այսինքն՝ տեղ չի հասել ոռոգման նպատակով բաց թողնված ջրերի 1/3-ը: Ըստ ՀԾԿՀ տվյալների՝ 2015 թվականին ոռոգման համակարգի ջրային հաշվեկշիռը ողջ Հայաստանում կազմել է 980 մլն 418 հազար 600 խորանարդ մետր:
13:55 03.04.2018
Բնակլիմայական փոփոխություների ազդեցությունը Հայաստանի վրա ակնհայտ է, սակայն մեր երկրում դեռ լուրջ մոտեցում չկա այդ հարցի շուրջ:
14:50 02.04.2018
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սևանա լճի էկոհամակարգը լավ վիճակում է։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: «Էկոլոգիական վիճակը բավականին լավացել է վերջին 2 տարիների ըթնացքում: Մեծ խորություններում արդեն հայտնվել են թթվածնասեր կենդանիներ, ինչը խոսում է ջրի՝ թթվածնով հագեցած լինելու մասին: […]
14:04 02.04.2018
2005 թվականից Հայաստանում մեկնակրել է մի ծրագիր, որով ամեն տարի Սևանա լիճ է բաց թողնվում որոշակի քանակությամբ մանրաձուկ: 2005-ից մինչ 2016 թվականի սկիզբը Սեվանա լիճ բաց է թողնվել 2 մլն 934 հազար մանրաձուկ: Սա դեռ միայն պետական բյուջեի հատակացումներով: Խոսքն այս դեպքում մոտ 600 մլն դրամի մասին է: SHANTNEWS-ն այսօր հետաքրքվել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության […]
13:09 02.04.2018
SHANTNEWS-ն արդեն հայտնել է այն մասին, որ, ըստ ԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի, Սևանա լճում ձկան ընդհանուր պաշարը հասնում է 2300 տոննայի: Հիմա ներկայացնենք, թե ձկնատեսակի պաշարը լճում որքան է կազմում:
13:06 02.04.2018
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է, թե որքան է խեցգետնի պաշարը Սևանա լճում: «Ոչ ճիշտ արդյունահանման արդյունքում խեցգետնի պաշարները նվազել են գրեթե կրկնակի՝ կազմելով մոտավորապես 2700 տոննա»,- ասել է Ղուկասյանը: Ըստ Ղուկասյանի՝ Սևանա լճում խեցգետնի պաշարները սկսել են նվազել 2014 թվականից, երբ նոր տիպի որսագործիքներ են […]
11:15 02.04.2018
Այսօր դարձյալ քննարկման թեմա է դարձել Աևանի լճի կենսառեսուրսների վիճակը: Հարցին անդրադարձել է ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: «Ձկան ընդհանուր պաշարները կազմում են 2300 տոննա, որից 2200-ը սիգն է: Սիգի արդյունագործական պաշարը 554 տոննա է, մենք շարունակում ենք պնդել, որ պետք է գոնե 1000 տոննա լինի, նոր որս թույլատրվի, մինչ այդ անթույլատրելի […]
17:57 24.03.2018
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր ու վնասակար կլինի նաև Սևանա լճում տեղադրված ցանցավանդակներում բազմացող իշխանի համար:
12:55 24.03.2018
Սևանը, գտնվելով շատ բարձրադիր հատվածում, ազդեցություն ունի Հայաստանի ամբողջ համակարգի վրա: Սևանի վիճակով է որոշվում, թե որքան ու ինչ որակի ջուր կունենանք:
10:10 24.03.2018
«Սկիզբ է դնում մի շարքի, երբ ամեն տարի Սևանից օրենքով սահմանված չափից ավելի ջրառ է կատարվելու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն՝ անդրադառնալով ոռոգման ջրի պակասի հետ կապաված խնդիրներին:
19:17 19.03.2018
Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել:
12:59 27.02.2018
Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի:
08:53 26.02.2018
Լուսադեմին տեղած առատ ձյան պատճառով Երևան – Սևան մայրուղին առավոտյան դարձել էր դժվարանցանելի:
16:58 17.02.2018
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից քաղաքացի է կորել:
11:30 14.02.2018
2017 թվականի հուլիսի 6-ն էր, երբ ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրեց ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառի օրինագիծը: Կողմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Ծառուկյան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 74 պատգամավոր, դեմ` «Ելք» խմբակցության 4 պատգամավոր` Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արտակ Զեյնալյանը:
13:14 05.02.2018
Այսօր՝ փետրվարի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակից Կ. Մ.-ին: Նրա մոտից հայտնաբերվել է աննախադեպ քանակի՝ 345 հատ դեղին դեղապատիճներ և բջջային հեռախոսի մեկ քարտ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայության կայքը:
11:40 03.02.2018
SHANTNEWS-ում որոշեցինք համադրել ու ներկայացնել Հայաստանի 1984 թվականի ու 2016 թվականի տիեզերական լուսանկարներով պատրաստված ինտերակտիվ քարտեզներ՝ ցույց տալու համար փոփոխությունները
14:50 02.02.2018
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» հրամանը։
Հրամանում ասվում է․
19:30 17.01.2018
Ահա, թե Գեղամա գեղեցկուհին ինչպիսին կարող է լինել: Ներսես Մատինյանի ֆոտոշարքը Ավելի վաղ SHANTNEWS-ը հրապարակել էր Ներսես Մատինյանի ֆեյբուքյան էջում տեղադրված Սևանա լճի լուսանկարը, որը վերնագրված էր «Վարդագույն Սևանը»
13:30 17.01.2018
Ներսես Մատինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սևանա լճի լուսանկար՝ այն վերնագրելով՝ «Վարդագույն Սևանը»: Լուսանկարին կից հետևյալ գրառումն է կատարել. «Ո՞վ է ասել, որ Սևանը միայն երկնագույն կարող է լինել»: