TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սևանա լիճ

Սևանից ջուրը բաց է թողնվում, բայց գյուղացուն չի հասնում. Ինգա Զառաֆյան

20:54 01.08.2018

««Ջրպետկոմ»-ի նախկին ղեկավարությունն իր քաղաքականությամբ դեմ է եղել ոչ թե բնապահպանությանը, այլ  գյուղացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Ըստ Զառաֆյանի՝ իրենք հետաքրքվել են գյուղացիներից ու պարզել, որ Սևանից Արարատյան դաշտավայր եկող ջրի մեծ մասը գյուղացիները չեն ստանում ու պատճառը միայն ջրի կորուստները չեն, որը, պաշտոնական տվյալներով 70 […]

̰
Ինչպե՞ս է որոշվել Սևանա լճի համար առավելագույն նիշ սահմանել 1906 մետրը

16:27 01.08.2018

Այսօր Սևանա լճին նվիրված քննարկման ժամանակ  անդրադարձել են նաև այն հարցին, թե ինչպես է որոշվել, որ Սևանա լճի նորմալ էկոհամակարգի համար անհրաժեշտ է, որ ջրի մակարդակը 1906 մետր կազմի: «Իրականում լճաբանության ինստիտուտի տեսությունը ցույց էր տալիս 1910 մ: 1910-ն այն նիշն էր, որն անհրաժեշտ էր նորմալ լիճ ունենալու համար: Այդ դեպքում հատակին սառը շերտ է […]

̰
«SOS Սևան»-ը դարձյալ արշավ է սկսում

16:05 01.08.2018

Մի քանի բնապահպանական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ այսօր քննարկում են հրավիրել՝ ասելով, որ «SOS Սևան» նախաձեռնությունը արշավ է սկսում լճի փրկության համար: «Հիմա սկսում ենք «SOS Սևան» արշավ,  մենք պատրաստվում ենք գնալ Սևանի բոլոր համայնքները, նաև պատրաստվում ենք գնալ Արմավիրի մարզ, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում Արմավիրի մարզում, մարդիկ երբ բողոքում են, երբ հավելյալ ջուրը ստանում […]

̰
Եթե Սևանը ճահճանա, Հայաստանի բոլոր ջրերը թունավոր կդառնան. Կարինե Դանիելյան

14:43 01.08.2018

Սևանա լիճի խնդիրների շուրջ ծավալվող քննարկման ժամանակ այսօր «Հանուն կայուն մարդկային զարգացման ասացիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այսպիսի համոզմունք է հայտնել. «Լճի այսօրվա վիճակը պատահականություն չի, ես դա ընկալում եմ որպես լճի ճիչ, օգնության կարիքի ճիչ: Կհիշեք՝ տարիներ շարունակ մենք ասել ենք՝ եթե շարունակենք լճին էսպես վերաբերվել, լճի փոխարեն մենք ճահիճ կունենանք: Եվ մենք այդ ջուրն […]

̰
Սևանա լիճն ահավոր ծանր վիճակում է. Ինգա Զարաֆյան

13:04 01.08.2018

Այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչներն ասել են, թե դարձյալ ստիպված են կառավարությանը դիմել՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը մեծ վտանգի առջև է: Բավական ժամանակ է, ինչ Սևանա լիճը «ծաղկել է»: Ջրի աղտոտվածությունը պայմանավորված է մի քանի գործոններով` ջրի մակարդակն ու ձնկապաշարն է էականորեն նվազել, կենցաղային թափոններն են լճում ավելացել, իսկ կենսաբանական, […]

̰
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

10:28 01.08.2018

Հուլիսի 31-ին՝ ժամը 14:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) և «Գազել» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ., […]

̰
Մի քանի օրում Սևանա լճի ջուրը մաքրվե՞լ է. «Ժողովուրդ»

10:12 31.07.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սևանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին: Ընդ որում` ոչ թե մենակ, այլ Գեղարքունիքի մարզպետ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Ընդամենը մի […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձվել

20:33 30.07.2018

Հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Քաղաքացիների ուժերով ջրահեղձվածին տեղափոխել են Սևանի ԲԿ: Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն  […]

̰
Սևանա լճի հանրային լողափերում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

15:40 30.07.2018

ՀՀ ԱԻն տեղեկացնում է, որ այսօր կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խորհրդակցության ժամանակ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ […]

̰
«Երազեք համարձակ»․ Նախագահը մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը

12:45 29.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահ Սարգսյանը կազմակերպիչների և մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։ Այնուհետև Հանրապետության նախագահը երեկոյան […]

̰
Ինձ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ. «Սևան» ազգային պարկի տնօրենը հերքում է մամուլի հրապարակումը

14:35 28.07.2018

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն արձագանքել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ինքը թունավորվել է Սևանի ջուրը խմելուց հետո: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ինքնազգացողությունը լավ է: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ Սևանի ջուրը խմելուց հետո ես ինձ շատ լավ եմ զգում, հիվանդանոցում չեմ, երբևիցէ վերջին մի քանի տարվա […]

̰
Սևանի ջուրը խմելուց հետո «Սևան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում. «Ժամանակ»

08:27 28.07.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում: Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ […]

̰
Ի՞նչը կփրկի Սևանա լիճը «ծաղկումից»

14:11 27.07.2018

«Ջրիմուռների մեջ կուտակված  օրգանական նյութը քայքայվելուց հետո լրացուցիչ ազոտի քանակություն է վերադարձնելու ջրին»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը՝ հավելելով, որ դա նպաստում է ջրի ճահճացմանը: Հարցին՝ լիճն ի վիճակի՞ է ինքնամաքրվել, թե՞ մարդկային միջամտություն է պետք, ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչը […]

̰
Բանախոսներն ասուլիսի էին եկել Սևանա լճից վերցրված ջրի նմուշով

13:47 27.07.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչն ու սուզորդները ներկայացրել են այն պատկերը, որն այս օրերին առկա է լճում: Նրանք իրենց հետ բերել էին լճից վերցրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված ջրի նմուշ՝ ասելով, որ սա պատասխանն է բոլոր այն պնդումների, թե Սևանա լճում ծաղկում չկա: Լրագրողներին փոխանցված ջուրը տհաճ հոտ և կանաչ գույն է […]

̰
Որոնք են Սևանի ծաղկման պատճառները. պարզաբանում է սուզորդ Ստեփան Կոջայանը

12:03 27.07.2018

«Սևանա լճի վիճակը մի քիչ ուրիշ է այս տարի, շուտ է եղել ծաղկումը, առաջ օգոստոսի սկզբին էր լինում, էս տիպի ծաղկում չի եղել մինչև հիմա»,- այս մասին այսօր լրագրողներին ասել է Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջայանը՝ հավելելով, որ դա խոչընդոտում է ստորջրյա ուսումնասիրություններ կատարել: Ըստ Կոջայանի` պատճառը, հավանաբար, այն է, որ ձմեռը […]

̰
«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը խմել է կանաչ ջրից՝ հերքելով դրա վտանգավորության մասին լուրերը

23:32 26.07.2018

«Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանն անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել ու հենց նույն պահին խմել: «Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ […]

̰
Դանակահարություն Սևանա լճի ափին

21:09 26.07.2018

Հուլիսի 25-ին՝ ժամը 12։25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախ մասի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1996 թ. ծնված Միքայել Ա.-ն և «ձախ թիակի կտրած-ծակած, չթափանցող վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Հայկ Ա.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են թերակղզու տարածքում լողալիս […]

̰
Բնապահպանության նախարարը խոսել է Սևանա լճի ազոտ-ֆոսֆորի ցուցանիշերի և Ամուլսարի մասին

11:50 26.07.2018

Սևանա լճի «մամռակալման» պատճառներն ու հետևանքները պարզելու համար ուսումնասիրություններ է կատարել ոչ միայն Առողջապահության, այլև Բնապահպանության նախարարությունը: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությամբ պարզել են՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված ցուցանիշերը նորմայի մեջ են, բայց մի քանի գործոն կա, որ գումարվել է: «Եթե նկատել եք՝ սա ոչ միայն Սևանա լճին […]

̰
Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը

14:47 25.07.2018

Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին` քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են […]

̰
Փրկարարները հեռացրել են Երևան-Սևան ավտոճանապարհին թափված քարերը

22:50 22.07.2018

Հուլիսի 22-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 3 քար. այդ պահին քարաթափման վտանգ չի եղել:

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:30 22.07.2018

Հուլիսի 22-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Սևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, տուժածներին դուրս են բերել քաղաքացիների ուժերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 51-րդ կմ-ին բախվել են «Օpel Astra […]

̰
Սևանում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ

22:13 21.07.2018

Հուլիսի 21-ին՝ ժամը 16:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի թիվ 2 հանրային լողափի հերթապահ ջոկատը: Փրկարարները հեծանվանավակը մոտեցրել են […]

̰
Սևանը գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

16:17 21.07.2018

Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է: Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված […]

̰
Ինչ ունեցվածք է հայտարարագրել Սևանի քաղաքապետը․ «Փաստ»

10:48 21.07.2018

«Փաստ» թերթը գրում է. «Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը յոթ անշարժ և երեք շարժական գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Մուրադյանը հայտարարագրել  է վեց հողամաս և մեկ բնակարան: Նրան են պատկանում նաև «VAZ 2115–199», «FORD MONDEO 2.0 I» և «MERCEDES–BENZ 200» մակնիշի ավտոմեքենաները: 2017 թ. […]

̰
Քիչ թե շատ զարգացած յուրաքանչուր մարդ այսօր ուզում է փախչել Թուրքիայից. Սևան Նշանյան

12:02 20.07.2018

Մեկ տարի առաջ՝ այս օրերին, թուրքական բանտից փախուստի էր դիմել հայազգի մտավորական, գրող, բառարանագետ, փիլիսոփա, գիտնական և գործարար Սևան Նշանյանը: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության և հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, և նրա դեմ հալածանքը սկիզբ է […]

̰
ՃՏՊ Սևան-Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ

21:10 18.07.2018

Հուլիսի 18-ին` ժամը 16:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ջ., ծնված […]

̰
Վարչապետը հանձնարարել է վերանայել Սևանա լճի շրջակայքում տարածքներ վարձակալած օբյեկտների պայմանագրերը

20:43 17.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Սևանա լճի հարակից տարածքներում առկա իրավիճակին, զբոսաշրջության զարգացմանն ուղղված հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սևանա լիճն ու ազգային պարկն ունեն մեծ կարևորություն ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական ու արժեքային տեսանկյուններից: Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ Սևանա լճին հարակից տարածքներում զբոսաշրջության […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել

22:08 14.07.2018

Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ  ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Այս երևույթը հաճախ անվանում են […]

̰
Սևանի ջրասուզակները Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են ջրահեղձ եղած քաղաքացու դին

17:16 14.07.2018

Հուլիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին: Փրկարարները […]

̰
Սևանա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել

21:25 12.07.2018

Հուլիսի 12-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Կուկիի լողափ»-ում, քաղաքացին ջրահեղձ է լինում: Դեպքի վայր են մեկնել հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Ջրափրկարարները լճից դուրս են բերել Է. Ա.-ի(ծնված 1987 թ.) դին, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

̰
BACK_TO_TOP