TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Սևանա լիճ

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

22:55 19.10.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։ Վերջիններս կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի […]

̰
Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն

11:33 17.10.2018

Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]

̰
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի նիշից բարձր է 1 սանտիմետրով

11:29 10.10.2018

Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ի համեմատ այս տարվա նույն օրը Սևանա լճի մակարդակը բարձր է 1 սանտիմետրով:  2018 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց: Արփա-Սևան թունելային ջրատարից այս տարվա ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել 195 […]

̰
Պատահար Գավառ-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

18:13 07.10.2018

Հոկտեմբերի 7-ին` ժամը 13:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ի. Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա տուժած

22:17 06.10.2018

Հոկտեմբերի 6-ին` ժամը 19:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՊԱԶ» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոբուսը բախվել է կայանած «Kia» (վարորդը՝ Կ. […]

̰
Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանին ու Ջերմուկին, ապա այն կշահագործվի․ Փաշինյան

16:17 30.09.2018

Եթե հիմնավորվի, որ Ամուլսարի հանքը սպառնալիք չի ներկայացնում Սևանի ու Ջերմուկի ջրային համակարգերի համար, ապա այն կշահագործվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փարիզում հանդիպել եմ «Լիդիան»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ: Եթե կհիմնավորվի, որ Ամուլսարի հանքի շահագործումն սպառնալիք չի ստեղծում Սևանի և Ջերմուկի ջրային համակարգերի համար, մենք հնարավորություն կստեղծենք, որ այդ […]

̰
Սևանի շաքարի գործարանը պատրաստվում է վերագործարկման

21:00 28.09.2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարճատև աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է եղել։ Նախարարն այցելել է Սևանի շաքարի գործարան, որն առաջիկայում նախատեսվում է վերագործարկել։ Նախարարին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ՏԶՆՆ փոխնախարար Հակոբ Ավագյանը, այլ պատասխանատուներ։ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ սեփականատեր Արմեն Առաքելյանը ներկայացրել է վերագործարկման պատրաստվող գործարանի արտադրական հնարավորությունները, անդրադարձել նախատեսվող […]

̰
Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է

13:15 28.09.2018

Սևանա լճի մակարդակը 3 սմ-ով բարձրացել է: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է բնապահպանության նախարարը: Էրիկ Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ Սևանում, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այս տարի 40 միլիոն խոր․ մետրով ավելի շատ ջուր կա: Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան՝ նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակի բարձրացմանը նպաստել է եղանակը: «Այն տարիներին, […]

̰
Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կողակի արհեստական վերարտադրման ծրագիր իրականացնել Սևանում

12:12 28.09.2018

Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կողակի վերարտադրման ծրագիր իրականացնել Սևանում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը նշել է, որ նախարարությունն արդեն նախնական հետազոտություններ է իրականացնում: «Կողակը ոչ միայն Սևանի էնդեմիկ ձկնատեսակն է, այլ, ըստ էության, դա միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութեր է ուտում և դրանով սանիտարի դեր է  խաղում Սևանի […]

̰
Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն աճել է. նախարար

12:03 28.09.2018

Սևանա լճում ֆոսֆորի պարունակությունը զգալիորեն աճել է, որը բացասական գործոն է հանդիսանում: Այս մասին «Սևանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարը ներկայացրել է, թե նախարարությունն ինչ է պատրաստվում անել այդ խնդիրը լուծելու համար: «Առաջինը պետք է սահմանափակել կեղտաջրերի մուտքը Սևանա լիճ: Առաջինը՝ բնակավայրերից կեղտաջրերի մաքրման կենտրոնական կայաններում կենսաբանական մաքրման […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկում բետոնե սալիկներից մեկի մեջ հայտնաբերվել է մուգ շագանակագույն հեղուկով 3 պլաստմասսաե շիշ

00:32 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ զննության են ենթարկել հիմնարկի բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով քաղաքացի Ս. Ն.-ի կողմից բեռնատար մեքենայով բերված շինանյութը: Զննության արդյունքում բետոնե սալիկներից մեկի միջից հայտնաբերել և առգրավել են 0,25լ տարողությամբ երեք պլաստմասսաե շիշ՝ մուգ շագանակագույն, ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Այս մասին տեղեկանում ենք […]

̰
Ջրափրկարարներն օգնություն են ցուցաբերել Սևանա լճում կորած քաղաքացուն

23:17 26.09.2018

Սեպտեմբերի 26-ին` ժամը 21:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում քաղաքացին սկուտերով մտել է Սևանա լիճ և դեռ չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սկուտերի վրա եղել է երկու քաղաքացի, ովքեր ընկել են սկուտերից և լողալով […]

̰
Պատահար Երևան-Սևան ավտոճանապարհին

20:03 22.09.2018

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի արձան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին Toyota Alpard մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա.Հ.) դուրս է […]

̰
Որքան ջուր է բաց թողնվել Սևանից սեպտեմբերի 15-ի դրությամբ

15:18 15.09.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն խոր.մ)` 2018թ. սեպտեմբերի 15-ի ժ. 09:00 դրությամբ.

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է ռեստորանի պատին ու կողաշրջվել․ տուժածների վիճակը ծանր է

09:35 10.09.2018

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 05:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Տ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

19:43 09.09.2018

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան – Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններ կոչվող տարածքի արագաչափի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա երկու տուժած (մեկն արգելափակված է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ […]

̰
Վարչապետը ծանոթացել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացքին

17:51 09.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Վարչապետն այցելել է Լճափ և Կարճաղբյուր համայնքներ` ծանոթացել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» ընթացքին: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. […]

̰
Փրկարարները գտել են Սևանա լճում շաբաթներ շարունակ որոնվող տղամարդու դին

17:29 06.09.2018

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքի տարածքում՝ Սևանա լճի ափին, հայտնաբերվել է տղամարդու դի, որի ինքնությունն արդեն պարզվել է: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը հավաստել է, որ ջրահեղձվածն այս տարվա օգոստոսի 3-ից Սևանա լճում անհետացած քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ, 1975 թվականին ծնված Նվեր Շահնազարյանն է, որին ջրափրկարարները,  բազմաթիվ ջրասուզումներ կատարելով, որոնում […]

̰
Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառը կոռուպցիան է. «S.O.S Սևան»-ի բաց նամակը` վարչապետին

20:28 03.09.2018

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով ջրային ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, որոնք Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառն են, գրում է Ecolur-ը: «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների […]

̰
Սևանից արդեն բաց է թողնվել 178 մլն խմ ջուր

18:26 03.09.2018

Սեպտեմբերի 3-ի դրությամբ այս տարվա ընթացքում Սևանա լճից բաց է թողնվել 178. 303 մլն խմ ջուր: Նշենք, որ միայն այսօր բաց է թողնվել 1.224 մլն խմ ջուր: Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով նախատեսվում է այս տարի Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Ընդհանուր ջրառը այս տարի կհասնի մինչև 210 մլն […]

̰
Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

09:59 02.09.2018

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 19:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու մասին ԱԺ օրենքը

10:41 30.08.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծն ընդունվեց

11:28 29.08.2018

Խորհրդարանն օգոստոսի 29-ի նիստում ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ համաձայն այդ նախագծի՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին օգնելու՝ ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Կառավարությունը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, […]

̰
Սևանից ջրառի մեկնարկին զուգահեռ մարզերում աշխատանքային խմբեր կձևավորվեն

21:15 28.08.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են  համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներին, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարարը հանձնարարել է հետևողական լինել համայնքներում հարկերի […]

̰
Ո՞վ է Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու մասին նախագծին դեմ քվեարկած միակ պատգամավորը

16:51 28.08.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է Սևանա լճից լրացուցիչ՝ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագիծն ընդունվեց ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Նկատենք, որ չնայած կառավարության  նախագծի հասցեին հնչեցրած քննադատությանը, թե՛ Ծառուկյան, թե՛ ՀՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին: Իսկ ո՞վ է այն միակը, […]

̰
Սևանն այն պահուստն է, որին դիմում ենք, երբ նեղն ենք ընկնում ազգովի կամ պետականությամբ. Հակոբ Հակոբյան

16:16 28.08.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն օգոստոսի 28-ին խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի ելույթին: Նա նշեց՝ 2011թ., երբ Սևանի մակարդակն արդեն 4 մետրով բարձր էր, դա տալիս էր Արփա-Սևան թունելը վերանորոգելու հնարավորություն: Պատգամավորի խոսքերով՝ բոլոր փաստաթղթերը պատրաստ են եղել 2007-ին: Դա, ըստ պատգամավորի, մտածված գործողություն էր, այն է՝ սկզբում ջրի մակարդակը […]

̰
Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառի մասին նախագիծն ընդունվեց

14:14 28.08.2018

Խորհրդարանն օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ հաստատեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունվեց ձայների՝ 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:

̰
Միքայել Մելքումյանը Սևանա լճից պարբերաբար լրացուցիչ ջրառ կատարելու հարցին պահանջում է քաղաքական գնահատական տալ

14:08 28.08.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը Սևանից լրացուցիչ ջրառի մասին հարցի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող, Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանին՝ ասելով, որ նա պետք է կարողանա քաղաքական գնահատական հնչեցնել՝ տարիներ շարունակ Սևանա լճից ջրի բացթողնման անհրաժեշտությունն արդյո՞ք կապված է նախորդ տարիներին սխալ մենեջմենթի, բյուջեի անարդյունավետ ծախսման հետ: «Սևանա լճի էկոլոգիական խնդիրները պետք չէ հակադրել գյուղացիական տնտեսությունների պրոբլեմների […]

̰
Սևանից լրացուցիչ ջրառին զուգահեռ ի՞նչ քայլեր են արվում. Միքայել Մելքումյան

13:59 28.08.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը խորհրդարանի՝ օգոստոսի 28-ի նիստի ժամանակ անդրադարձավ Սևանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությանը: Մելքումյանը նշեց՝ ամենատխուր փաստերից է այն, որ գրեթե յուրաքանչյուր տարի այս ամիսներին քննարկվում է օրենքով սահմանված չափաքանակից դուրս՝ լրացուցիչ ջրառի խնդիրը, ընդ որում՝ ամբողջական չեն քննարկում, ասում են՝ ժամանակ չկա, այգիները չորանում են: Մելքումյանի խոսքերով՝ կարևոր է անցյալ 10-15 տարիների […]

̰
Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Սևանա լճի

13:31 28.08.2018

«S.O.S Սևան» նախաձեռնության անդամներն այսօր ԱԺ շենքի դարպասների մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն Սևանա լճի: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է Սևանից լրացուցիչ 40 մլն խորանարդ մետր ջրառ […]

̰
BACK_TO_TOP