TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սևանա լիճ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

10:05 14.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ

23:25 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 18:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, քաղաքացին արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 29-րդ կմ-ին բախվել են ԶԻԼ130 (վարորդը՝ Ս. […]

̰
Համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունը շահութահարկից պետք է մասնաբաժին հանի համայնքային բյուջեի համար. «Մենք» դաշինքը Սևանում էր

15:56 05.12.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նշել է, որ համայնքների համաչափ զարգացման համար «Մենք» դաշինքից բացի, այլ քաղաքական ուժ չկա, որը հստակ ծրագրեր է առաջարկում: «Մեր ծրագրային դրույթներից մեկով նախատեսվում է, որ ցանկացած համայնքում գործող ձեռնարկատիրական ընկերությունն իր վճարած շահութահարկից օրենքի ուժով առնվազն 10 տոկոս մասնաբաժին է […]

̰
Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա խորհրդարանում լինեն նոր ուժեր. Էդմոն Մարուքյանը Սևանում  էր

18:58 03.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]

̰
Սևանի ափամերձ տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով. Փաշինյան

20:01 29.11.2018

«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար […]

̰
Սևանի շուրջ անտառները պիտի հատվեն, և անհատները պետք է կարողանան այդ փայտանյութն օգտագործել․ Փաշինյան

15:34 29.11.2018

Կառավարության քաղաքականությունն այն է, որ Սևանի ջրի մակարդակը պետք է բարձրացվի, և այդ դեպքում լճի շուրջը եղած անտառները պետք է կտրվեն, հատվեն։ Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ու բացատրեց, թե ինչպես են կազմակերպելու այդ գործընթացը։ «Եվ մենք պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ իրենք՝ անհատները, կարողանան […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

10:48 28.11.2018

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:39-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 50-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Ա., 1971 թ.) բախվել է MAZ մակնիշի (վարորդը՝ Ա. Ց., 1981 թ.) բեռնատար ավտոմեքենային: Մինչ […]

̰
Հակոբ Արշակյանը ծանոթացել է Երևան-Սևան-Իջևան միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին

21:38 24.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը աշխատանքային շրջայց է կատարել Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ավտոճանապարհի այն հատվածներ, որտեղ  ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի հանձնարարականով նախարարությանը տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Հակոբ Արշակյանի առաջին կանգառը Երևան-Սևան մայրուղու 32.6-րդ կմ-ում էր, որտեղից սկսած՝ առանձին հատվածներով, ճանապարհի միջին նորոգում է կատարվել։ […]

̰
Ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել. «Ժամանակ»

12:02 24.11.2018

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ոռոգման շրջանն ավարտվել է, սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անկում գրանցել: Սա Նշանակում է, որ լճի ջուրն օգտագործվում է ոչ թե գյուղատնտեսական, այլ էժան էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Ըստ ԱԻՆ-ի հրապարակած պաշտոնական տվյալների՝ անցյալ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակն իջել է 3 սանտիմետրով, եթե անցյալ տարի այն եղել է 1900.46 […]

̰
Նախագահի մրցանակներ են հանձնվել են «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի երեք թիմերի

17:00 23.11.2018

Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի: Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ: Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին: Առաջին մրցանակին […]

̰
Սևանի մաքրման պայմանագիրը լուծարվել է. Էրիկ Գրիգորյանն ամփոփում է 6-ամսյա աշխատանքի արդյունքները

12:46 23.11.2018

Փոխհատուցման սկզբունքի փոխարեն կանխարգելման մեխանիզմ, համակարգային բարեփոխումներ, հատուկ պահպանվող տարածքներում միջինը 40, երբեմն 100 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը, տեղադրվել են արևային պանելներ, առաջին անգամ կատարվել է պոչամբարների ամբողջական գույքագրում, անցկացվել են կլիմայական գործընթացի մասին բանակցություններ, օրենսդրական փոփոխություններով խստացվել են գետերի վրա փոքր հէկերի կառուցման պայմաններ: Այս մասին այսօր, ամփոփելով վեց ամսվա աշխատանքի արդյունքները, ասաց ՀՀ […]

̰
Սևան քաղաքի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

18:20 22.11.2018

Նոյեմբերի 22-ին` ժամը 15:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տարհանել են 88 երեխայի և 36 աշխատակցի, հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել՝ […]

̰
Սուրեն Քրմոյանն ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակած քաղաքացիներին

18:54 20.11.2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8 կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման […]

̰
Երևանում թալանել են «Սևան» ՔԿՀ բաժնի պետի մեքենան

10:31 20.11.2018

Նոյեմբերի 18-ին Երևանում ավտոմեքենաների գողության դեպքեր են գրանցվել. Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բակում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նույն […]

̰
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին

18:21 19.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ծանոթացել է Մարտունիի ավագ դպրոցի, Սևանի քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին և ներկա գտնվել Գավառի Լևոն Քալանթարի անվան վերակառուցված դրամատիկական թատրոնի բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում: Պատասխանատուները շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքները: Նշվել է, […]

̰
Հին «բոլշևիկյան բլեֆներից» է, թե Սևանա լիճը խմելու ջրի պաշար է. Սեյրան Մինասյան

22:05 17.11.2018

Սևանի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ  ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն անդրադարձել է այն արտահայտությանը, թե Սևանա լիճը խմելու ջրի մեծ պաշար է. «Ես  առաջարկում եմ, որ Սևանա լճի մասին մենք այլևս չխոսենք, որպես խմելու ջրի, դա հին «բոլշևիկյան բլեֆներից» մեկն է եղել, որի տերմինոլոգիան շարունակում ենք օգտագործել: Մարդու՝ խմելու համար նախատեսված ջրի որակի նորմերով եթե նայենք, […]

̰
Սևանա լճում ճահճացնող ծծումբ է հայտնաբերվել

21:38 17.11.2018

Սևանի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանն ասել է, որ հետազոտությունների արդյունքում Սևանա լճի հատակին լճի համար վտանգավոր ծծումբ են հայտնաբերել։ «Հոկտեմբերի 15-ից 18-ը վերցրած երեք նմուշում, հատակային նստվածքներում հայտնաբերել ենք էլեմենտար ծծումբ, որը տիկին Բաբայանն ասաց, որ էֆտրոֆացման բացահայտ ինդիգատր է: Խառնվեցինք իրար, զանգեցինք տարբեր մասնագետների, մոտավորապես էդ տիպի բաներ էին ասում, բայց […]

̰
Տնտեսագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծել` հայկական ջուրն արտահանելով

20:14 17.11.2018

Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ այսօր ասվել է, որ լճի խնդիրներին համակարգային լուծում տալու համար 1.5, 1.7 մլդ դոլար գումար է անհրաժեշտ: Գիտաժողովի 4 զեկուցողներից մեկը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն է, որ գիտի, թե որտեղից է հնարավոր այդքան գումար գտնել. «Ելներով այն համգամանքից, որ մենք մյուս երկրների համեմատությամբ տարածաշրջանում ունենք թե՜ բացարձակ, թե՜ համեմատական առավելություն, գտնվում […]

̰
Հայաստանի ոռոգելի հողերի մեկ երրորդը ոռոգվում է Սևանա լճի ջրով

19:07 17.11.2018

Հայտնի է, որ «Սևանի մասին» օրենքով թույլատրվում է լճից տարեկան 170 մլն խմ ջուր վերցնել: Վերջին տարիներին կառավարությունը պարբերաբար ԱԺ-ին է դիմում ավել ջրառ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով: Ասվում է, որ հակառակ դեպքում Արարատյան դաշտը կամայանա: Ավել ջրառի թույտվություն սովորաբար տրվում է, մյուս կողմից՝ բնապահպանները չեն դադարում հիշեցնել, որ այդկերպ խթանվում է լճի ճահճացումը: SHANTNEWS.am-ն այսօր […]

̰
Ի՞նչ առաջարկներ կան Սևանի խնդիրները լուծելու համար

11:52 17.11.2018

Այսօր Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը խոսել է այն մասին, թե ինչպես է պատկերացնում Սևանա լճի խնդիրների լուծումը: «Ծիծաղելի է, որ կանաչումը պատճառաբանում են շոգ ամառով: Մենք սա ունենալու ենք, եթե շարունակենք Սևան լցնել կոյուղաջրեր ու դրենաժային ջրեր»,- ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Ըստ Թոքմաջյանի՝ իրավունք չկա Սևանից ջրառ […]

̰
Սանասարյանը կոչ է անում հստակեցնել, թե որն է Սևանա լճի հիմնական խնդիրը

10:57 17.11.2018

Սևանա լճի խնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն ասել է, որ շատ կարևոր է, ի վերջո, ընդգծել, թե որն է լճի հիմնական խնդիրը: «Հիմնական խնդիրը ջրի ծավալն է, որի հետ կապված է նաև որակը: Մենք երկու-երեք բան ասելով անցնում ենք, թե ինչու Սևանա լիճը հասավ այս վիճակին»,- ասել է Սանասարյանը: «Կանաչների միության» […]

̰
Մեկնարկել է Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը

10:51 17.11.2018

Այսօր մեկնակարել է Սևանի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովը, որին մասնակցում են պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀԿ-ների և կրթական համակարգի ներկայացուցիչներ, գործատուներ: «Նպատակը լուծման առաջարկություններ լսելն է: Մենք կմշակենք բանաձև, որը կուղղենք պետական մարմիններին»,- ասել է գիտաժողովի կազմակերպիչներից ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ Մակարյանի՝ հիմնական ելույթները չորսն են լինելու: «Ժամանակ առ ժամանակ մենք նետվում ենք բռնցքամարտի՝ կարծես […]

̰
Մենք վտանգի տակ ենք դնում Որոտան-Արփա-Սևան թունելը. Լևոն Գալստյանը՝ Ամուլսարի շահագործման մասին

22:35 12.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Թեղուտում ստացվեց բնապահպանական, էկոլոգիական և տնտեսական կոլապս, որի պատասխանատուները այսօր շանտաժի են ենթարկել կառավարությանը: Եթե խոսենք Ամուլսարի վերաբերյալ, կան բազմաթիվ տեղական և միջազգային գիտնականների եղրակացություններ, որոնք անկախ են Lydian-ի արված ուսումնասիրությունից: Շատերը կարծում են, որ 2012 թ․-ից […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա զոհ

09:30 08.11.2018

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]

̰
Սևանում շմոլ գազից թունավորմամբ 5 հոգի հոսպիտալացվել է

15:39 01.11.2018

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն սուր թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Մարինե Ն.-ն, 2003 թ. ծնված Նարե Ն.-ն, 2001 թ. ծնված Մարի Ն.-ն, 2013 թ. ծնված Ալեքս Ն.-ն և 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից․ ֆեյսբուքյան օգտատերը՝ Սևանա լճի վիճակի մասին

22:04 30.10.2018

Նոյեմբեր է գալիս, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան օգտատերերից Մայիս Մարգարյանը։ «Նոյեմբեր է հեսա, բայց Սևանը նորից կանաչում է արևից։ Ու դեռ արդարացնում են էս հիվանդ վիճակում գտնվող լճի անողոք մսխումը, թե բա Սևանի համար մի քանի սանտիմետրը խնդիր չի։ Հիշեցնեմ, որ, չնայած էս լճի՝ էս ամառվա տարօրինակ […]

̰
Սևան քաղաքում հոկտեմբերի 30-ին պլանային ջրանջատում կլինի

19:41 27.10.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 07։00-19։00-ին, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան, Էներգետիկների, Խաղաղության, Սարգիս Սևանեցի, Գրիբոյեդով, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Գործարանային, Կոմիտասի, Շինարարների փողոցների, Նալբանդյան 57, 63, 65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ի՞նչ արդյունք է տալիս Սևանա լճի ձկնապաշարը համալրելուն ուղղված ծրագիրը

16:37 24.10.2018

Ինչպես հայտնի է, Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր է իրականացվում: Ծրագիրն իրականացնում են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները` ստեղծված «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից: Կառավարության պահուստային ֆոնդից 2013-2017 թթ. համալիր ծրագիրն իրականացնելու նպատակով հիմնադրամին որպես նվիրաբերություն հատկացվել է 9,0 մլրդ դրամ: Հայտնի է նաև, […]

̰
Ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել. Բարդուխ Գաբրիելյան

16:20 24.10.2018

«Այսօր, ով վեր է կենում, սկսում է Սևանից խոսել, թեման դարձել է, այսպես ասած արդի թեմա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ հավելելով, որ խոսում են անկախ նրանից՝ մասնագե՞տ են, թե՞ ոչ: Ըստ Գաբրիելյանի՝ շատ են եղել իրավիճակներ, երբ լսել է, որ Սևանա լճի վիճակը վատ […]

̰
Ձկան կերը պատճառ չի դարձել, որ Սևանա լիճը ծաղկի. Բարդուխ Գաբրիելյան

16:15 24.10.2018

Ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ էր ստացել: Այլ կերպ ասած՝ լիճը «ծաղկել էր»: Պատճառների մասին տարբեր կարծիքներ են հնչել: Հարցին՝ արդյո՞ք կարող էր ցանցավանդակներում պահվող ձկան  կերը պատճառ դառնալ լճի «ծաղկման», ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն այսպես է արձագանքնել: «Դա ոչ պրոֆեսիոնալ պնդում է, խոսում է […]

̰
BACK_TO_TOP