23:57 12.04.2019
Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր […]
09:42 11.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 10:00-12:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5,9, 11, 16, 18 շենքերը, թիվ 257 մանկապարտեզները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10:00-16:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ թիվ 7 բաղնիքի շենքը, տոնավաճառը, «Երևան Սիթի» սուպերմարկետը, շուկան և հարակից ոչ […]
22:14 10.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «ZIL» […]
19:00 10.04.2019
Բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղում։ Նախնական տվյալներով՝ մարդատար մեքենան բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով բեռնատարը կողաշրջվել է ու ընկել գլխիվայր։ Բեռնատարի վերին մասը ճզմվել է։ Տուժողների մասին տեղեկությունները ճշտվում են։ Մանրամասները՝ SHANTNEWS.am-ին ականատեսի ուղարկած տեսանյութում։
15:37 10.04.2019
Պատգամավոր Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է բուքմեյքերական խաղադրույքների սրահների գործունեությունը սահմանափակել, թույլատրել միայն Ծաղկաձոր, Մեղրի, Ջերմուկ և Սևան քաղաքներում, այսօր բուռն քննարկումների արժանացավ ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում։ Ընդ որում՝ երկու կողմից էլ վիճում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նախագիծը ներկայացնողները պնդում են, որ սրահները պետք է փակվեն (թույլատրվելու է 4 քաղաքում)։ Դրան դեմ […]
13:24 10.04.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովում խաղադրույք կատարելու սրահների, խաղային ավտոմատների սահմանափակումների մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ արտահայտվեց իր խմբակցության այլ պատգամավորների առաջարկած որոշ կարգավորումներին։ Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ արգելվելու են խաղասրահները (բացի Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում գործող սրահներից)։ Սարգսյանը վստահեցնում է, որ մոլի խաղացողների մեծ մասը, այսպես […]
13:13 10.04.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դեմ է նույն խմբակցության պատգամավորների առաջարկած նախագծի որոշ կարգավորումների, որոնք վերաբերում են խաղադրույքներ կատարելու սրահների փակմանը Հայաստանի տարածքում, բացի մի քանի քաղաքներից (Ծաղկաձոր, Մեղրի, Սևան, Ջերմուկ)։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նա դեմ արտահայտվեց կարգավորմանն ու նաև նախագիծը ներկայացնող իր գործընկերոջը՝ Ալեն Սիմոնյանին մեղադրեց ինքն իրեն հակասելու մեջ։ […]
12:49 10.04.2019
Բուքմեյքերական կետերի գործեության և այլ սահմանափակումներն էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի բյուջեի մուտքերի վրա։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով կարգավորման ազդեցության գնահատումը։ Նա ասաց, որ նախկինում ազդեցության գնահատականներ են տրվել նաև այլ ոլորտների՝ մրցակցության և այլ հարցերի վերաբերյալ, սակայն հիմա գործող օրենքի համաձայն` գնահատվում […]
12:04 10.04.2019
ԱԺ մի քանի պատգամավորների առաջարկած նախագիծը, որի ընդունման դեպքում սահմանափակվելու է բուքմեյքերական ընկերությունների ու ավտոմատացված խաղայինն սարքավորումների օգտագործումն ու խաղերի գովազդը, այսօր քննարկվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Նախագիծը ներկայացնելիս հեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք սահմանումներ են տվել բուքմեյքերական կետերին ու լոտոների կազմակերպման տարածքներին։ Նրա խոսքով՝ կետերից մեկն էլ […]
12:04 09.04.2019
Աշխարհում ձևավորվել է մի շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների դեմ: Շարժումը կրում է Աշխարհի գետերը անունը, իսկ արդեն 22-րդ տարին նշվող միջոցառումը, որն իրականացնում են այս շարժման մասնակիցները աշխարհի տարբեր ծայրերից, հայտնի է որպես Գետերի համար գործողությունների միջազգային օր: Այն նշվում է մարտի 14-ին, որի ժամանակ աշխարհի տարբեր համայնքներ բարձրացնում են […]
09:48 09.04.2019
IDeA հիմնադրամը գործարկում է նոր՝ առողջապահական հարթակ, որը խթանելու է այս ոլորտում նորարարությունները Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս: IDeA հիմնադրամը Հայաստանի և Արցախի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է հինգ աշխարհագրական գոտիներ՝ Դիլիջան-Սևան, Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական առաջնահերթություններ և հեռանկար ունենալով` IDeA-ն մշակել է զարգացման 10 մոդելների վրա հիմնված […]
09:15 09.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում` 10:00-16:00 Խորենացի փ. 47 շենքի 1-5 մուտքերը, Տիգրան Մեծ պող. 29 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 5Բ շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մաշտոցի պող. 5, 7, 9, 15, 17, 19, 21, […]
17:23 08.04.2019
Ապրիլի 5-ին` ժամը 17։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին` ժամը 16։30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի […]
16:31 08.04.2019
Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա թունաքիմիկատների խնդրին. «Իրենց բացասական ազդեցությամբ կամ իմունային համակարգն ընկճող բացասական ազդեցությամբ հայտնի են պեստիցիդները կամ թունաքիմիկատը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Փորձագիտական հաշվարկով, 1962 թվականից այս կողմ, ուղիղ 40 անգամ մեծացել է թունաքիմիկատների գնման պրոցեսը»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ գետերում […]
13:24 08.04.2019
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր խոսել են Սևանա լճի և ջրային ռեսուրսների կառավարման խնդրի մասին: Ինչպես հայտնի է, բնապահպանները դիմել են կառավարությանը, որպեսզի օրենքով սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառ չկատարվի, և լուծվի ոռոգման համակարգում առկա ջրի կորուստների խնդիրը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Սևանից բաց թողնված […]
23:16 05.04.2019
Ապրիլի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի 33 DD 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի 35 AG 614 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda […]
20:53 04.04.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 1-ին` ժամը 09:40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի: Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 […]
13:06 04.04.2019
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց սոցիալական ոլորտում ներկայացված խնդիրների՝ նպաստների ուշացման և գազալցակայաններում գազի գնի բարձրացման հարցերից հետո, հետևաբար, ելույթն սկսեց այսպես. «Այսքան վատ բան խոսելուց հետո, թու, թու, թու, հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում, ապրիլի և մայիսի տեղումների քանակը նորմայից ավելի է լինելու, հունիսին` նորմայի սահմաններում, ջերմաստիճանի փոփոխության […]
00:31 04.04.2019
Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, նյութ է պատրաստել, որտեղ կիսվել է իր տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել է. «Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ: Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության: Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, […]
21:21 03.04.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արփա-Սևան հիդրոտեխնիկական համալիր, որտեղ մասնակցել է դեպի Սևանա լիճ այս տարվա առաջին ջրբացթողման աշխատանքներին։ Նախարարին ուղեկցել են ՀՀ ԷԵԲՊՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և այլ պաշտոնատար անձինք։ Այցի մեկնարկին Սուրեն Պապիկյանը ժամանել է […]
09:35 03.04.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-13:00 Թավրիզյան փ. 1-45 սեփական տները, Սևքարեցի Սաքոյի փ. 24 շենքը և 1-24 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կովկասյան փ. 1-24 սեփական տները, Հովսեփ Էմինի փ. 42 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Վ.Վ. […]
09:49 02.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց Ծովագյուղ տանող ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
10:04 01.04.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Լոռու, Ստեփանավանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ձյան առատ տեղումների պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, […]
15:57 31.03.2019
Մարտի 31-ին՝ ժամը 09:49-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին բախվել են Toyota Alphard (վարորդ՝ Հ. Մ.), Lada 2110 (վարորդ՝ Ս.Բ.), Lada 2115 […]
15:00 30.03.2019
Խստացվել է պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Այդ շրջանակներում Գեղարունիքի մարզում ակտիվացել են հսկողական, կանխարգելիչ և օպերատիվ- հետախուզական աշխատանքները, որոնցով արդեն իսկ որոշակի արդյունքներ են արձանագրվում։ Մասնավորապես, 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելու ընթացքում Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի լճափնյա […]
13:06 30.03.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և տեղեկացրել, որ մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Օդի ջերմաստիճանը […]
12:28 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք–Քարվաճառ, Աշոցք–Ամասիա, Քաջարան–Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի […]
08:59 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի […]
08:44 30.03.2019
Մարտի 30-ին` ժամը 00:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին […]
00:20 30.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Մ-3 միջպետական ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածը (մերկասառույց) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս, Քաջարան […]