TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Սևան

Սևանը չի ինքնամաքրվել, ճահճանում է. Կարինե Դանիելյան

14:35 06.08.2019

«Էլ ի՞նչ պետք է անի բնությունը, որ վերջապես հասկանանք՝ ազգովի մոտենում ենք կամ գուցե արդեն մտել ենք էկոլոգիական ճգնաժամի մեջ»,- օգոստոսի 6-ին, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Կարինե Դանիելյանն իր դժգոհությունը հայտնեց՝ նշելով, որ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ամենավերջին տեղում են, ինչի հետևանքով արդեն երկրորդ տարին է՝ ունենում ենք […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը

11:27 06.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեք անձ կալանավորվեց՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Վթարային ջրանջատում Սևանում

08:15 06.08.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 09։00-13։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան փող. 40ա-65, Սայաթ-Նովա փող. 17-27, Նաիրյան փող. 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձի մեղադրանք առաջադրվեց

18:45 05.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր […]

̰
Մեկնարկել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

17:58 05.08.2019

Մեկնարկել են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ67+200-կմ73+200 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքներն իրականացվում են «Արարատ-Ճանշին» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով:  

̰
Ալեկոծ Սևանը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Սևանից

17:52 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վերջին արձակուրդային օրն է անցկացնում Սևանում և քիչ առաջ տեսանյութ է հրապարակել վերնագրելով այն՝ «Ալեկոծ Սևանը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/449684475585768

̰
Սուրենյանը լուսանկար է հրապարակել Սևանից

17:32 04.08.2019

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Քեզ պետք է շատ սիրենք ու փայփայենք, Սևան»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2539540472775853

̰
Արձակուրդիս վերջին օրն է․ Փաշինյանն ամփոփեց Սևանում անցկացրած հանգստի տպավորությունները

15:25 04.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի վերջին օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց, թե ինչ է հասցրել անել արձակուրդային ժամանակահատվածում։ Նա ասաց, որ արձակուրդի մեծ մասն անցկացրել է Սևանի ափին ու աշխատել է շատ ճամփորդել։ Փաշինյանն ասաց, որ դրսի աչքով է փորձել նայել Հայաստանի զբոսաշրջային ներուժին ու կարող է ասել, որ այդտեղ, իրոք, ձեռքբերումներ կան, ինչի շնորհիվ […]

̰
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ. ՔԿ

12:25 03.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքերը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեք անձ՝ ծնված […]

̰
Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում կա 3 ձերբակալված

11:49 03.08.2019

Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է. ԱԻՆ

11:37 03.08.2019

Երևան-Սևան ավտոճանապարհը, որտեղ օգոստոսի 2-ին, «Արծվի» արձանի մոտակայքում տեղի էր ունեցել պայթյուն, այժմ  երկկողմանի երթևեկելի է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Պայթյունի հետևանքով ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել էր դժվարանցանելի: Առաջացել էր մոտ 0.6 մ խորությամբ, 1.5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» […]

̰ ̰
Երևան-Սևան ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես պայթուցիկ նյութ է տեղադրվել և Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր»-ի ընթացքի ժամանակ պայթեցվել․ ՔԿ

20:38 02.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի […]

̰
Երևան-Սևան ճանապարհին պայթյունից վնասված մեքենան վարած անձը ձերբակալված է

19:43 02.08.2019

Հայտնաբերվել է Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից վնասված մեքենան վարած անձը: Նա ձերբակալված է: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ […]

̰
Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում պայթյունի հետևանքով վնասված մեքենան հայտնաբերվել է

17:42 02.08.2019

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

17:09 02.08.2019

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot […]

̰
Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհը միակողմանի փակ է

16:03 02.08.2019

Օգոստոսի 2-ին Մ-4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 15-16կմ ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ճանապարհի բացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Պայթյունի հետևանքով վնասվել է Շշի Մելոյի Range Rover-ը. Երևան-Սևան ավտոմայրուղին խցանված է

14:17 02.08.2019

Օգոստոսի 2-ին «Երևան–Սևան» M4 ավտոմայրուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով ճանապարհին առաջացել է լուրջ խցանում: Պայթյունի հետևանքով վնասվել են երկու՝ Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Զոհեր և վիրավորներ չկան: Տեղեկություններ կան, որ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Շշի Մելո մականվամբ Մելիք […]

̰
Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

14:05 02.08.2019

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր

11:47 02.08.2019

ՊԵԿ նախագահի հանձնարարականով տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը հարկ վճարողների, այս անգամ Սևանի ավազանում գործող խոշոր տնտեսվարողների հետ: Հանդիպման նպատակն է գործընկերային մթնոլորտում բիզնեսի հետ համատեղ քննարկել և վերհանել խնդիրներն ու ռիսկերը, դիտարկել կարգավորման ուղիները: Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության […]

̰ ̰
Գավառագետից սև ջուր է թափվում Սևան. սուզորդ

14:21 30.07.2019

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդներին ապշեցրել է Սևանա լիճ թափվող գետերի աղբի քանակը: Կենտրոնի հիմնադիր և սուզորդ Ստեփան Կոջայանը խոսել է օրինակներով: «Սոսկալի վիճակում է Գավառագետը: Գյուղի հատվածում աղբի տոպրակներ, կենդանիների մորթիներ, գոմի կեղտը հաճախ հենց գոմից խողովակով գալիս թափվում են գետը: Եվ երբ հասնում ենք էն հատվածը, երբ գետը գնում է դեպի […]

̰
Այս պահին Սևանը կաթնային է, լճի հատակում կարելի է հանդիպել ամեն ինչի. մասնագետն ահազանգում է

13:46 30.07.2019

10-րդ հայ-ֆրանսիական գիտարշավը շարունակում է Սևանա լճի ստորջրյա ուսումնասիրությունները: Այս տարվա ուսումնասիրությունների արդյունքներն անհանգստացնող են: Լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը մասնագետները գնահատել են վատ, Սևանա լճի ջուրը տևական ժամանակ եղել է պղտոր՝ նույնիսկ խորություններում, խեցգետինների քանակն էլ շարունակում է նվազել: ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նշեց, որ ջրի ծաղկումն իր բացասական հետևանքներն […]

̰
Սևանի թերակղզում հանգստացող իրանցիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

17:52 29.07.2019

Հուլիսի 27-ին` ժամը 17։50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը […]

̰
Վարդավառի օրը Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց

17:48 29.07.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, հովեկների աննախադեպ մեծ հոսք է եղել դեպի Սևան: Օրվա առաջին կեսին Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհով մեկ րոպեում միջինն անցել է 48 մեքենա: Այդ օրը, ըստ նախնական հաշվարկների, նշված ճանապարհով երթևեկել է շուրջ 20 հազար տրանսպորտային միջոց: Քաղաքացիների ու ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունն անցել էր շուրջօրյա ուժեղացված […]

̰
Երեկ Սևանա լիճ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. Նիկոլ Փաշինյան

14:42 29.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքներ այցելողների թիվը կազմել է ավելի քան 100 հազար. «ՀՀ պետական մարմինների տվյալներով՝ երեկ Սևանա լճի ափամերձ տարածքների այցելությունների թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: ՀՀ քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը առաջին հերթին ապահովում են Հայաստանի Զինված ուժերը, այդ թվում՝ […]

̰
Ավարտվել են Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման 3,066 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները

12:01 29.07.2019

Ավարտվել են կմ 64+174- կմ 67+240 հատվածի միջին նորոգման աշխատանքները: Աշխատանքների սկզբնական փուլում կատարվել են ճանապարհահատվածի հին շերտի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, նոր ասֆալտբետոնե ծածկի և գծանշման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք […]

̰
Վալերիյ Օսիպյանն ուղղաթիռով հսկում է Սևան տանող ճանապարհներն ու լճի ափամերձ հատվածը

18:05 28.07.2019

Ուժեղացված ծառայություն է իրականացվում Սևան տանող ճանապարհներին և լճի ափամերձ հատվածներում: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ուղղաթիռով հետևում է ծառայությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ կից հրապարակելով տեսանյութ:

̰
Սևանում փրկարարները ափ են մոտեցրել 4 քաղաքացու

17:15 28.07.2019

Հուլիսի 28-ին՝ ժամը 14:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը ջրում նկատել է ռետինե նավակներով քաղաքացիների, ովքեր չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները մոտ 1 կմ հեռավորությունից ափ են մոտեցրել չորս քաղաքացու և […]

̰
Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետը վթարի է ենթարկվել

16:25 27.07.2019

Հուլիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 32-ամյա Վահան Միքայելյանն իր վարած VAZ-217030 մակնիշի 011 VV 02 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 78 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողարջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդ Վ․ Միքայելյանն ու նրա ուղևոր, Մարտունի […]

̰
BACK_TO_TOP