17:25 15.03.2019
Ազատության հրապարակում այսօր ապամոնտաժման աշխատանքները ընթանում են խաղաղ մթնոլորտում: Ի տարբերություն նախորդ օրերի` հարակից տարածքներում բողոքող քաղաքացիներ ու աշխատակիցներ չկան, թեպետ սեփականատերերը տարածքում են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ևս վաղ առավոտից տարածքում է: Նա որոշ քաղաքացիների հետ մտերմիկ զրույցներ է ունենում: «Սրճարանների սեփականատերը կարող են իրենց սրճարանները աշխատացնել ու զարգացնել, բայց դա չպետք […]
14:01 15.03.2019
«Կան նաև ուրիշ սրճարաններ, որ պետք է այս տարվա մեջ քանդվեն»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա դժվարացավ անուններ ասել: Միայն նշեց, որ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում և որպես օրինակ բերեց Օղակաձև այգին: Այնտեղ կան սրճարաններ, որ ընդհանրապես չեն աշխատում, բայց 3-4 տարի է՝ բետոն են […]
13:29 15.03.2019
«Սպասեք մեկ ամիս ու կտեսնեք` էս ամառ ինչ ֆանտաստիկ տեղ է դառնալու Օպերայի տարածքը»,- մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց ապամոնտաժվող սրճարանների տարածք այցելած Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նրա խոսքերով` պետությունը պետք է կատարի իմաստուն և խոհեմ քայլեր՝ հաշվի առնելով բոլորի շահերը: Օպերայի շահը երկկողմանի չէր, որովհետև Երևանի խորհրդանիշներից մեկի՝ Օպերայի կանաչապատ տարածքը […]
12:07 15.03.2019
«Ապամոնտաժման գործընթացն իր օրինաչափ հունով շարունակվում է: Դատական պրոցեսները չեն ձգձգվի»,- մարտի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ քանդման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն և զուգահեռ կսկսվեն կանաչապատման աշխատանքները: Ապամոնտաժմանը զուգահեռ զգուշությամբ տեղափոխվում են թփերը, որոնք հետագայում կօգտագործվեն Օպերայի տարածքում կամ այլ վայրերում: Զբոսաշրջային սեզոնին արդեն, […]
11:51 15.03.2019
«Այն, ինչ հիմա արվում է, վանդալիզմ է»,- մարտի 15-ին Օպերային հարող տարածքում ապամոնտաժվող սրճարաններից մեկի ներկայացուցիչը կրկին իր վրդովմունքը հայտնեց ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր սրճարանին որևէ այլընտրանքային տարածք չի առաջարկվել և իրենց տարածքներ չեն առաջարկվել: Ինչ վերաբերում է գրանցված աշխատողներին, ապա զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք որևէ աշխատողի չեն թաքցրել: […]