16:04 26.08.2019
Գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի։ Այս մասին օգոստոսի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքերով` այս թեման իրեն «բավական սպառել է»։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են: «Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում […]
08:36 14.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված […]
12:00 09.08.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը անդրադարձել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ շրջանառվող թյուրըմբռնումներին. «Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց: Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա […]
14:25 06.08.2019
Արդարադատության նախարարությունը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի կամ, այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմբռնումներից մեկին է անդրադարձել՝ պարզաբանելով. «Թյուրընկալում N 1. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով: Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց […]
09:37 06.08.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած կառավարությունը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան ԵԽ-ի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի սահմանադրականությունը որոշելու համար, և ոչ էլ ստացվել է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, պարզվում է՝ հայտնի Ստամբուլյան կոնվենցիայի վավերականացման համար նույնիսկ ժամկետներ են նախանշված եղել։ Մասնավորապես, այս տարվա մայիսի 16-ի որոշմամբ՝ ՀՀ […]
18:17 01.08.2019
SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է ունեցել ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատգամավորները, ամենօրյա շփումներ ունենալով հասարակության անդամների հետ, նախարարին փոխանցել են նաև ժողովրդի մտահոգությունները և փորձել են ստանալ մասնագիտական պարզաբանումներ Ստամբուլյան կոնվենցիայի դրույթների վերաբերյալ: […]
17:57 01.08.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և արդարադատության նախարարի հանդիպման հիմնական թեման եղել է Ստամբուլյան կոնվենցիայի հարցը։ Այս մասին տեղեկությունները քննարկումից հետո հաստատեց ինքը՝ նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ասաց, որ պատգամավորներն ուսումնասիրել էին կոնվենցիան, ու արդարադատության նախարարության ներկայացուցիչները պատասխանել են կոնվենցիայի և դրա առանձին դրույթների վերաբերյալ պատգամավորների հարցերին։ Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորներն իրար […]
17:35 01.08.2019
«Իմ քայլը» խմբակցության և արդարադատության նախարարի մասնակցությամբ քննարկումը դեռ շարունակվում է։ Այս մասին քննարկումից շուտ դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ քննարկում են ոչ միայն Ստամբուլյան կոնվենցիան, այլև այլ հարցեր։ Բայց թե այլ ի՞նչ հարցեր են քննարկվում, չասաց։ Սիմոնյանը նաև չասաց, թե ինչ ուղղությամբ են […]
17:02 01.08.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ ժամը 15։00-ից արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փակ հանդիպում է անցկացնում ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նիստի օրակարգում Ստամբուլյան կոնվենցիայի թեման է:
15:53 01.08.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն ռազմավարության վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Մինչ այդ, լրագրողները նախարարին հարցեր են ուղղվել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, մասնավորապես, թե ինչու նա որոշեց դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման սահմանադրական հետևանքների մասին կարծիք ստանալու համար, կամ արդյո՞ք կոնվենցիան չունի կասկածելի կետեր: «Ընդամենը խորհրդատվական կարծիք է, և մենք Վենետիկի հանձնաժողովին […]
19:43 30.07.2019
Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային […]
12:11 30.07.2019
Ստամբուլի կոնվենցիայում ընտանիքի փոխարեն գրվում է ընտանեկան միավոր, որովհետև այդ կոնվենցիան ստորագրած որոշ երկրներում թույլատրվում են նույնասեռ ամուսնությունները։ Իսկ քանի որ Հայաստանի Սահմանադրությամբ ընտանիքը կնոջ և տղամարդու միությունն է, ապա այստեղ որևէ վտանգ չկա։ Կոնվենցիայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարեց քաղաքական, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Նրան հակադարձեց փաստաբան Մարինե Ֆարմանյանն ու ասաց, որ […]
14:45 29.07.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը, հետևելով վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի […]
12:50 29.07.2019
Այսօր դասախոս, հոգեբան, «Հոգեկան առողջության» կենտրոնի տնօրեն Արամ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում խոսել է սեռական բռնության ենթարկվելու և դրա հետևանքների մասին: Նա կարծում է, որ հասարակության վերաբերմունքն այս երևույթի հանդեպ միանշանակ չէ: Արամ Հովսեփյանի խոսքով` Ստամբուլյան կոնվենցիան պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները: Նա ասաց, որ այսօր կան մարդիկ, որոնք նախկինում արել են արարքներ և չեն հասկացել, […]
21:17 28.07.2019
Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրության հետ տարընկալում ունի: Այս կարծիքին է փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոնի» տաղավարում նա նշել է, որ այդ կոնվենցիան արդեն իսկ հասարակության շրջանում բացասական է ընկալվել, և նույնիսկ իշխանական մի շարք պատգամավորներ մասնակցում են կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին: Այս կարծիքին ի պատասխան՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ իր համար բացարձակ միևնույն […]
15:37 26.07.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար: «ՀՀ արդարադատության նախարարության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) վավերացման սահմանադրական հետևանքների առնչությամբ կարծիք ստանալու համար»,- նշված է հանձնաժողովի […]
21:29 25.07.2019
Հանրային խորհրդի նիստում ամենաթեժ քննարկումների տեղիք տվեց Ստամբուլյան կոնվենցիայի հարցը: Հիշեցնենք, որ Ստամբուլյան կամ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է Ստամբուլում 2011թ․-ին: Փաստաթուղթը ստորագրել է 44 երկիր, վավերացրել է 28-ը: Հայաստանը ևս ստորագրել է այն 2017-ին, և այժմ քննարկման առարկան այն վավերացնելու հարցն է: […]
08:38 24.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ »«Իմ քայլի» պատգամավորները դեռ լիարժեք ռելաքսի մեջ չեն՝ նրանց մեծ մասը դեռ չի մեկնել հանգստանալու։ ՍԴ-ի շուրջ զարգացումները և Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը ստիպել են, որ «ոտքը կախ գցեն» Հայաստանում։ ԱՍՆ– ից վերադարձած Լիլիթ Մակունցն օրերս հատ-հատ զանգահարում էր ֆրակցիայի պատգամավորներին, հանձնարարում՝ արձակուրդի ընթացքում անպայման կարդալ-ծանոթանալ-ուսումնասիրել Ստամբուլյան կոնվենցիան։ Այն անպայման պետք է […]
15:10 13.07.2019
«Որ անունը Ստամբուլյան է, վատ է, և արժեքները մեզ հետ կապ չունեն»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Նա ելնելով ՔՊ-ականների նախկին պահվածքից՝ կարծիք հայտնեց, որ կան մարդիկ, ովքեր պաշտպանում են քրիստոնեա-դեմոկրատական արժեքները: «Իհարկե, շատ վատ բաներ են, Սորոսն էլ վատ բան է, բայց եթե գիտություն է ֆինանսավորում, լավ է, […]
14:30 12.07.2019
«Ստամբուլյան կոնվենցիան շրջանառության մեջ դրված չէ դեռևս»։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս տեղեկացրեց Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ավելացրեց, որ այդ կոնվենցիան նույնիսկ պաշտոնապես չի քննարկվում կառավարությունում։ «Եվ չնայած այն հանգամանքին, որ դեռևս Ազգային ժողովում պաշտոնապես շրջանառված չէ, մենք ուսումնասիրում ենք»,- ասաց Մակունցը։ Նրա խոսքերով՝ քննարկում չի անցկացվել նաև […]
10:00 11.07.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման լուրերին զուգահեռ, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող համայնքի ներկայացուցիչները թիրախավորել են ԱԺ «ավանդապաշտ» պատգամավորներին։ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանն օրերս կոնվենցիան քննադատած «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին կոչ է արել հրաժարվել մանդատից, իսկ երեկ «Gevorgyan Ashot» ֆեյսբուքյան օգտատերը, ով Լիլիթ Մարտիրոսյանի ՖԲ ընկերներից է, առաջարկել է […]
14:08 22.02.2018
Փոստանջյանը դիմումին կից ուղարկել է նաև բողոքի առնչությամբ համացանցային հրապարակումներ:
20:33 20.10.2017
Ընդունեք մի բան՝ սա Աստվածաշունչ չէ, ընդունում ենք, որ ստամբուլյան կոնվենցիայից բազմաթիվ ուղղակիորեն արտագրված դրույթներ ունի, բայց ստամբուլյան կոնվենցիան էլ Աստվածաշունչ չէ, ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծին նվիրված քննարկումներից մեկի ժամանակ ասել է Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը: