12:51 22.09.2020
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է Եվրամիության արտգործնախարարների հետ և նրանց ներկայացրել իր առաջարկները՝ չճանաչել Լուկաշենկոյի լեգիտիմությունը և նրա կողմից ստորագրված ցանկացած փաստաթուղթ: Եվրոմիության երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնության գալ Բելառուսի դեմ պատժամիջոցների հարցում։ Այն կրկին կքննարկվի այս շաբաթ:
15:26 14.08.2020
Նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան տեսաուղերձով դիմել է բելառուսցիներին: Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ այն քաղաքներում, որտեղ ընտրական հանձնաժողովը ազնվորեն է հաշվարկը կատարել՝ իր քվեները կազմել են 60-70 տոկոս: Տիխանովսկայան նաև դատապարտել է խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը: «Միշտ ասել ենք, որ պետք է պաշտպանենք մեր ընտրությունը միայն օրինական, […]