17:07 22.12.2017
Երևան քաղաքի 60-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Հիիշեցնենք, ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի շուկայից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։
11:43 22.12.2017
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի շուկայից ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է SHANTNEWS-ի թղթակիցը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Սպանվածը վաճառող է, 60 տարեկան:
18:44 05.12.2017
Դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1946 թ. ծնված Սլավիկ Մաթևոսյանը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի Շրջանային փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնի հետնամասում մարդ է սպանել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Մաթևոսյանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով մահացու վնասվածքներ հասցնելով, սպանել է 1952 թ. ծնված Խորեն Սարգսյանին, ապա կացնով անդամահատել է դաստակները:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Սլավիկ Մաթևոսյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: